ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Քննարկվել են աշխատանքի վրա հիմնված ուսումնառության խնդիրները

Հուլիսի 8, 2022
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) հայաստանյան աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական վարչության պետի պաշտոնակատար Արմենուհի Պողոսյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ուսումնարանների…

Էլեկտրոնային ավարտական վկայականների և ատեստատների տրամադրման գործընթացը մեկնարկել է

Հուլիսի 8, 2022
Պաշտոնական

Այս տարվանից սկսած պետական նմուշի ավարտական փաստաթղթերը, այսինքն` հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները, տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:

Հիմնական կրթության վկայականները և միջնակարգ կրթության ատեստատները ստանալու համար շրջանավարտները պետք է դիմեն իրենց դպրոց, որտեղ նրանց կտրամադրվեն ինչպես ավարտական փաստաթղթի ներբեռնված և տպված տարբերակը, այնպես էլ փաստաթղթի 16 նիշանի ծածկագիրը…

Հայկական կինոն 100 տարեկան է. ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

Հուլիսի 8, 2022
Մշակութային լուրեր

Այս տարի հայկական կինոն նշում է 100-ամյակը:

Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով, և հաստատվել է դրա անհատական կազմը:

Հանձանաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:
Համաձայն որոշման՝ եռամսյա ժամկետում կմշակվի հոբելյանական միջոցառումների ծրագիր` Հայաստանում և արտերկրում իրականացնելու համար:

Սյունիքի մարզում կբացվեն երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոններ

Հուլիսի 8, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական ներդրումային բանկի և «ԱյԴի» բանկի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզում երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոնների բացման, ինչպես նաև ՔՈԱՖ-ի կրթական մոդելն այդ մարզում կիրառելու…

Զալցբուրգի համալսարանն Արցախի մշակութային-հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար դրամաշնորհներ է սահմանել

Հուլիսի 8, 2022
Մշակութային լուրեր Սփյուռքի լրատու

Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժինը բաժնի վարիչ, հայագետ Ժասմին Դում-Թրագուտի նախաձեռնությամբ կրթաթոշակներ է սահմանել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունն ուսումնասիրող հետազոտողների համար:

2022 թվականի կրթաթոշակային նոր ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ հետազոտողներին՝ ուսումնասիրելու Արցախի մշակույթի և արվեստի պատմությանը վերաբերող թեմաները՝ առանձնահատուկ շեշտադրելով նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող…

ԿԳՄՍ նախարարության և բարերարի համագործակցությամբ կվերականգնվի Ծաղկունքի Սբ. Հարություն եկեղեցին

Հուլիսի 7, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ««Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է հուշագիր Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության աշխատանքներում համագործակցության վերաբերյալ:

Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, իսկ «Բնօրրան» ՊՀՊՀ ընկերության կողմից՝ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը:

Կրթության հիմքով տարկետման իրավունքը ՀՀ բուհերում սովորողների համար կվերականգնվի. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նախագծին

Հուլիսի 7, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որն հաջորդաբար քննարկվելու է Ազգային ժողովում:

Նոր կարգավորմամբ վերականգնվում է ակադեմիական կրթության հիմքով իրավունքը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում` Կառավարության սահմանած առաջնահերթություններով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հարցի զեկուցման ժամանակ…

Երևանում կանցկացվի Քշիշտոֆ Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը

Հուլիսի 7, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսի 9-19-ը կանցկացնի ժամանակակից դասականների փառատոն։ Այն այսուհետև կրելու է 20-րդ դարի լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու անունը։

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը հնարավորություն է տալիս ունկնդիրներին ծանոթանալու դասական երաժշտության նորագույն միտումներին, մեր օրերի կոմպոզիտորների ստեղծագործություններին։

Փառատոնի շրջանակում…

Ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրման նախագիծը քննարկվել է շահառու խմբերի հետ

Հուլիսի 7, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կրթության վարչությունների, մանկավարժական կրթություն իրականացնող բուհերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև դպրոցների տնօրեններ:

Հանդիպմանը ներկայացվել են հանրային քննարկման դրված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ…

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդրադարձը «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» Իրան-Հայաստան հայտին

Հուլիսի 7, 2022
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող միջազգային տեղեկատվության և ցանցային կապի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կենտրոնը առանձին հոդվածով (https://www.unesco-ichcap.org/pilgrimage-to-the-st-thaddeus-apostle-monastery/) անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով Հայաստանի Հանրապետության հայտի ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցմանը, որը տեղի է ունեցել 2020 թ. Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ.-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին»…