ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը

Հունիսի 27, 2022
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների: Քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը.

  • «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն»- հուլիսի 4
  • «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) - հուլիսի 5
  • «Հայոց լեզու և հայ գրականություն» - հուլիսի 6
  • «Մաթեմատիկա» - հուլիսի 7

Երևանում մեկնարկել է 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի թիմային մրցաշարը՝ 14 տարեկան տղաների համար

Հունիսի 27, 2022
Սպորտային լուրեր

Երևանում մեկնարկել է 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարը` մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ։

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող մրցաշարի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Նա ողջունել է մրցաշարի մասնակիցներին՝ նրանց հաջող մրցախաղեր մաղթելով․«Բարի գալուստ Հայաստան։ Վայելեք…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է կրթության բարեփոխումների ընթացքը

Հունիսի 27, 2022
Պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել կրթական բարեփոխումների օրակարգի և ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի ռազմավարության մշակմանը և այդ համատեքստում բարձրագույն, մասնագիտական…

Փոխվել են «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացման օրն ու պարգևատրման կարգը

Հունիսի 27, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի կանոնակարգում: Մասնավորապես, փոխվել են մրցաշարի անցկացման օրն ու պարգևատրման կարգը:

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 6-ին: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին…

Հայ երիտասարդները մասնակցել են «Eurasia Global» միջազգային երիտասարդական 7-րդ համաժողովին

Հունիսի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանյան բուհերի 10 ուսանող Օրենբուրգ քաղաքում մասնակցել է «Eurasia Global» միջազգային երիտասարդական 7-րդ համաժողովին:

Այն կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ:

Ֆորումին մասնակցել են ՌԴ և օտարերկրացի ավելի քան 500 երիտասարդներ, կամավորության, մեդիայի, երիտասարդական միջազգային համագործակցության ոլորտների մասնագետներ 63 երկրից, ներկայացվել…

Կարեն Գիլոյանը Գյումրիում հետևել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությանը

Հունիսի 27, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան նոր կառուցվող մարզադպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։

Շինարարները զեկուցել են աշխատանքների ընթացքը` նշելով, որ բետոնալցման և ամրանապատման աշխատանքներն այժմ ընթանում են մարզադպրոցի հյուրանոցային համալիրի և մարզադահլիճի հատվածներում:

Փոխնախարարի այցի պահին…

«Միայն շարունակական համբերությամբ ու հետևողականությամբ ձեր՝ արդեն իսկ դրած հիմքով կհասնենք մեր ակնկալած արդյունքին». Ժ. Անդրեասյան

Հունիսի 27, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հանդիսավոր արարողությամբ Դիլիջանի միջազգային դպրոցում ամփոփվել են Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի առաջին փուլի փորձարկման արդյունքները։

Միջոցառմանը ներկա են գտնվել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության անդամ Ֆրենկ Հեսսը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, Կրթության…

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Sada Cup միջազգային մրցաշարում

Հունիսի 27, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած «Sada Cup» միջազգային մրցաշարում։ Հայաստանի հավաքականը Ռեքս Կալամյանի գլխավորությամբ վերջին խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և պարտվել է երկու միավորի տարբերությամբ՝ 57-59։

Հայաստան-Սիրիա հանդիպմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ…

ԵՊՀ-ում բացվել է արհեստական բանականության լաբորատորիա

Հունիսի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ» (YSU-Krisp AI Lab) գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը և դրա շրջանակում կազմակերպված «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանսին։

«Krisp» ընկերության հետ համագործակցությամբ բացված արհեստական բանականության լաբորատորիան իր տեսակով աննախադեպ է ՀՀ-ում և կարևոր…

«Ձեռք ձեռքի տված» ներառական ծրագիրը բացահայտում է սահմանափակ կարողություններով երեխաների ստեղծագործական ունակությունները

Հունիսի 24, 2022
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հայաստանի «Օկտավա» երաժշտաթերապևտների ասոցիացիա» ՀԿ-ն իրականացնում է «Ձեռք ձեռքի տված» ներառական ծրագիրը։

Նախագիծը մեկնարկել է ապրիլ ամսից և իրականացվում է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում, «Source Foundation Supporting Children with disabilities» և «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն…