ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմով ազդարարվել է «ՌեԱ» 16-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը

Հոկտեմբերի 21, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 20-ին Կինոյի տանը օսկարակիր ռեժիսոր Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմի ցուցադրությամբ ազդարարվել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 16-րդ միջազգային փառատոնի մեկնարկը:

Փառատոնի կարգախոսն է՝ «Կյանքը պատկեր է, կենդանացրու այն»։

Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…

Հայաստանի պատվիրակության այցը Բրազիլիա՝ ​​​​​​​դպրոցական սննդի կազմակերպման փորձի ուսումնասիրության նպատակով

Հոկտեմբերի 21, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ճանաչողական այցով մեկնել էր Բրազիլիա՝ ծանոթանալու Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) բրազիլական փորձին:

ՀՀ պատվիրակության կազմում են եղել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի…

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին

Հոկտեմբերի 21, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառությունը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով, որ նրա աշխատանքը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու…

Մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագրի 2-րդ փուլը

Հոկտեմբերի 21, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր…

Իրազեկման քննարկումներ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի վերաբերյալ

Հոկտեմբերի 21, 2024
Լուրեր կազմակերպություններից Իրազեկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցությամբ մեկնարկել է ՄԿՈՒ բարեփոխումների վերաբերյալ իրազեկում-քննարկումների առաջին փուլը՝ նախատեսված ՀՀ մարզերի ներկայացուցիչների համար։

Ըստ մարզերի ձևավորված խմբերի հետ քննարկվում են մարզային կամ ոլորտային առանձնահատկությունները, ինչպես նաև գործընկերային կապերը և հետագա համագործակցության միջավայրը՝ հաշվի առնելով, որ օրենսդրական…

2 ոսկե և 3 արծաթե մեդալ՝ բռնցքամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Հոկտեմբերի 21, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 2 ոսկե և 3 արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչմանն արժանացել են Էլիդա Քոչարյանն ու Ռուդոլֆ Գարբոյանը:

60 կգ քաշային կարգի եզրափակչում Էլիդա Քոչարյանն առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Տետիանա Դովգալի նկատմամբ և երկրորդ տարին…

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Հոկտեմբերի 21, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին և 22-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Կինոյի մեծ ու ինքնատիպ վարպետին նվիրված երեկոն յուրօրինակ է իր ձևով և բովանդակությամբ․ կազմակերպվելու է փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի…

Չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը

Հոկտեմբերի 21, 2024
Սպորտային լուրեր

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման և բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում այսօր չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով ավելի քան 2400 հոգի է մասնակցել, այդ թվում՝ օտարերկրացիներ:

Մրցաշարի պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել…

Կարեն Գիլոյան. «Կարող ենք փաստել՝ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն արդեն միջազգային բնույթ ունի»

Հոկտեմբերի 21, 2024
Սպորտային լուրեր

«Այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակից դպրոցականների թիվը սպասվածից շատ է եղել՝ ավելի քան 2000: Ընդհանուր առմամբ՝ մասնակիցների թիվն ավելի քան 2400 է կազմել»:

Այս մասին այսօր Էջմիածնում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ կարելի է նաև…

Վարչապետը Շիրակի մարզում ծանոթացել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Հոկտեմբերի 21, 2024
Մշակութային լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վարչապետին ներկայացրել է Երերույքի 4-5-րդ դարերի տաճարի ամրակայման ու պահպանման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 495 մլն դրամ է: Աշխատանքներն իրականացվում են փուլային՝ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում ԱՄՆ…