ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Տրվել է բուհական ընդունելության միասնական քննությունների մեկնարկը

Հունիսի 7, 2022
Պաշտոնական

Այսօր հանրապետությունում մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այդ առթիվ եղել է Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում, որտեղ դիմորդները պետք է քննություն հանձնեին «Կենսաբանություն» առարկայից:

Մինչ քննական գործընթացի մեկնարկը Կարեն Թռչունյանը քննական կենտրոնի ղեկավար Վարդան Պարսամյանի ուղեկցությամբ շրջել է…

Հուշարձանների պահպանությունից մինչև վերականգնում

Հունիսի 7, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն անդրադարձել են հուշարձանների պատմամշակութային միջավայրի պահպանության խնդիրներին և արձանագրվող խախտումներին, ներկայացրել են դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցները, պետական մարմինների գործիքակազմը՝ հուշարձանների տարածքներում չթույլատրված գործունեության իրականացման դեպքերում և այլն:

Հուշարձանների…

Նախագիծ. նախադպրոցական ուսհաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգ

Հունիսի 7, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի նախագիծը:

Նախադպրոցական կրթության բովանդակային վերանայման համատեքստում իրավական ակտի ընդունումը հիմք կհանդիսանա առկա ներուժի զարգացման համար և հնարավորություն կստեղծի մանկավարժներին հաղորդակից դարձնելու ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներին: Բացի դրանից՝ նախադպրոցական…

Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց՝ 8-16 տարեկան երեխաների համար

Հունիսի 7, 2022
ՏՀՏ նորություններ

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) հայտարարում է «Ծրագրավորման և դիզայնի ամառային դպրոց»՝ նախատեսված 8-16 տարեկան երեխաների համար։

Ծրագրի նպատակն է կարճ ժամանակահատվածում երեխաներին տրամադրել ոլորտային հիմնական և բազային գիտելիքները, մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշել ու ուղղորդել մասնակիցներին՝ ընդլայնելով տրամաբանությունն ու ստեղծագործական միտքը։

Ծրագրի ընթացքում, բացի ծրագրավորման և դիզայնի դասընթացներից, օրն էլ ավելի հագեցած…

«Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում մարզաբնակ աշակերտները մայրաքաղաքում հանդես են եկել ելույթներով

Հունիսի 6, 2022
Դպրոցական անցուդարձ

Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Երևանում հյուրընկալվել են ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների պատվիրակությունները:

Արմավիրի մարզը ներկայացնող սաները Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում հանդես են եկել համերգային հագեցած ծրագրով և ցուցահանդեսով:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի…

Ամփոփվել է «Ապագայի ծիլեր» ծրագիրը

Հունիսի 6, 2022
Լուրեր կազմակերպություններից

Կայացել է «Ապագայի ծիլեր» ծրագրի փակման առցանց արարողությունը՝ պայմանավորված ՔՈՎԻԴ 19 համաճարակի սահմանափակումներով:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ կարևորելով թվայնացման գործընթացը կրթական համակարգում և, առհասարակ, հանրային կյանքի տարբեր ոլորտներում:

«Հայաստանի կրթական համակարգում ներկայում ակտիվ ներդրվում են թվայնացման գործիքներ՝ ինչպես համավարակի դիմակայման, այնպես էլ որակյալ կրթության…

Կապանում անցկացվել է Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի 6-րդ միջազգային հուշամրցումը

Հունիսի 6, 2022
Սպորտային լուրեր

Կապանի քաղաքային մարզադաշտում հունիսի 5-ին անցկացվել է Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի 6-րդ միջազգային հուշամրցումը, որին ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Եվրոպայի օրացուցային պլանով հաստատված հուշամրցաշարին շուրջ 35 աթլետ է մասնակցել Երևանից, Գյումրիից, Արտաշատից, Կապանից և Քաջարանից: Նրանք իրենց ուժերն են չափել…

Մեկնարկում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը

Հունիսի 6, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Խաչատրյանական մրցույթն անցկացնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հունիսի 6-ի առավոտյան մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամներն ու կազմակերպիչներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արամ Խաչատրյանի հիշատակին՝…

Օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ

Հունիսի 6, 2022
Լուրեր կազմակերպություններից

2022 թվականի մայիսի 9-16-ը Ուզբեկստանի Հանրապետությունում կայացած «Քիմիա» առարկայի 56-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի և մայիսի 13-15-ը տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը:

Նոր հեռանկարներ՝ հայ-մոլդովական մշակութային համագործակցության ոլորտում

Հունիսի 6, 2022
Միջազգային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարար Սերգիու Պրոդանին:

Նախարարին ուղեկցում էին Մոլդովայի ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Իոն Իորդաչին և Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարության զբոսաշրջության գծով գլխավոր խորհրդական Դավիդ Լուպուսորը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…