ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ժաննա Անդրեասյանը և Սոֆիա Զախարակին այցելել են Հայ-հունական պետական քոլեջ

Հունիսի 3, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին հունիսի 2-ին այցելել են Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ:

Հյուրընկալելով բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քոլեջի սաները ներկայացրել են մշակութային ծրագիր՝ արժանանալով բարձր գնահատանքի: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել քոլեջի տնօրեն…

«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանուկների՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Խաղաղություն աշխարհի մանուկներին» խորագրով գունեղ միջոցառում

Հունիսի 3, 2022
Դպրոցական անցուդարձ

Աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի առիթով Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակը՝ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանուկներն ուրախ տրամադրությամբ, խինդ ու զրնգուն ծիծաղով լցրեցին: Իրենց տոնն էլ ավելի գունավորեցին ժպիտներով ու համերգային միջոցառմամբ՝ խախաղության ուղերձ հնչեցնելով իրենց անաղարտ շուրթերից:

Կենտրոնի՝ պարարվեստի, երգարվեստի, մարտարվեստի, թատերարվեստի, դուդուկի, դհոլի և խմբակի սաներն հանդես եկան…

Աշխատանքային քննարկում Արցախի Հանրապետության գործադիր և օրենսդիր պատվիրակության հետ

Հունիսի 2, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակության հետ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արա Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Գիլոյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Լեռնիկ Հովհաննիսյանը, Հասմիկ Մինասյանը…

«Կրթության ոլորտում պետական ներդրումներն ամենանպատակայինն են». ՀՀ վարչապետ

Հունիսի 2, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել՝ ուղղված կամավոր ատեստավորում անցած մանկավարժների դրույքաչափերի և հավելավճարների բարձրացմանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող…

Բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի միասնական հուշատախտակը

Հունիսի 2, 2022
Մշակութային լուրեր

Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։

Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Պետական մրցանակի դափնեկիրներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։

Հուշատախտակի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի…

Տավուշի բոլոր դպրոցները կունենան անհրաժեշտ լաբորատոր ենթակառուցվածքներ

Հունիսի 2, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագիր. դրամաշնորհ թիվ TF0B2692» դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության ստորագրման առաջարկու­թյանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչում առանձնահատուկ շեշտադրում ունի…

Կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով 50 մլն 360 հազար դրամ կհատկացվի դպրոցներին

Հունիսի 2, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից 50 մլն 360 հազար դրամի չափով փոխանցվել է պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»:

Այդ գումարը կապիտալ դրամաշնորհների պայմանագրերով կհատկացվի դպրոցներին: Մասնավորապես…

Այբբենարանի հանդես

Հունիսի 2, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում հունիսի 1-ին Iբ դասարանը (դասվար` Մարինե Խաչատրյան, ուսուցչի օգնական` Մերինե Ստեփանյան) հրաժեշտ տվեց սիրելի Այբբենարանին: Առաջին դասարանցիներն ասմունքի, «Այբ, բեն, գիմ», «Մայրենի լեզու», «Սովորում ենք, սովորում» երգերի միջոցով ներկայացրին հայոց գրերի ստեղծման պատմությունը, այն կարևոր դերակատարությունը, որ հայոց գրերն ունեցել են մեր կյանքում:

Աշակերտներին…

Ցուցահանդես -միջոցառում

Հունիսի 2, 2022
Դպրոցական անցուդարձ

"Մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք։"

Զ.Ֆրոյդ

Երեխաները մեր կյանքի անբաժան մասն են, լցնում են այն գեղեցկությամբ, սիրով ու անսպառ երջանկությամբ։

Այսօր` հունիսի մեկին, Եղվարդի N 3 հիմնական դպրոցում ցուցահանդես -միջոցառում էր նվիրված երեխաների պաշպանության օրվան(ուսուցիչներ Ա. Թադևոսյան, Ն. Ենգոյան)։ Երգով ու պարով նրանք նշեցին իրենց օրը,…

Լավագույն նվերը

Հունիսի 2, 2022
Դպրոցական անցուդարձ

Հունիսի 1-ին էլեկտրոնային գրադարանում ներկա եղանք «Գրքի քննարկում» միջոցառմանը: Նյութը Վիլյամ Սարոյանի «Նարինջները» և «Հինգ հասուն տանձերն» էին:

Դպրոցի 8-րդ «ա» դասարանի աշակերտներ Անդրանիկ Աթայանը, Անիտա Մեժլումյանը, Արմինե Օհանջանյանն ակտիվ մասնակցություն ունեցան, ցուցաբերեցին խորը վերլուծական հմտություններ, սահուն խոսքի կուլտուրա, խնդիրներ վեր հանելու կարողության բարձր աստիճան:

Միջոցառումը նվիրված էր երեխաների պաշտպանության միջազգային…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…