ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մեկնարկում է «Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը»

Մայիսի 10, 2022
Մշակութային լուրեր

Այսօր՝ մայիսի 10-ին, մեկնարկում է «Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվող այս նախագծի մրցութային փուլին իրավունք են ստացել մասնակցելու հայազգի 15 պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստան) և Թեհրանից (ԻԻՀ):

Մասնակիցները կբաժանվեն տարիքային 2 խմբի՝ ներկայացնելով…

Երեխաների առցանց անվտանգությանը նվիրված ծրագիր․ «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» մուլտիմեդիա դասընթաց և մրցույթ

Մայիսի 10, 2022
ՏՀՏ նորություններ

«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ համատեղ Հայաստանում անցկացնում է Երեխաների առցանց անվտանգությանը նվիրված ծրագիր:

Երեխաներին առցանց անվտանգության խնդիրներին ծանոթացնելու և առցանց անվտանգության կանոնները ներկայացնելու նպատակով, ծրագրի շրջանակներում ստեղվծվել է «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» կրթական հեռավար մուլտիմեդիա դասընթացը (հղումը՝ https://onlinesafety.am/), որը բաց և անվճար ռեսուրս է…

Քննարկվել են կրթության ոլորտի հայ-ֆրանսիական և ֆրանկոֆոն համագործակցության շրջանակներում ընթացիկ հարցերը

Մայիսի 6, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև դեսպանի՝ մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն ու կրթական և համալսարանական հարցերով կցորդ Սելին Գերենը:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ֆրանսիական օրակարգի մի շարք…

Փոխնախարար Կարեն Թռչունյանը ներկա է գտնվել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությանը

Մայիսի 6, 2022
Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 6-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի է ունեցել Անօդաչու թռչող սարքերի ուսումնական լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

Փոխնախարարը կարևորել է նմանօրինակ լաբորատորիաների ստեղծումն ու դրանց կիրառական գործառույթը տնտեսության զարգացման գործում:

«Ողջունելի է, որ Ագրարային համալսարանում լաբորատորիաների հիմնման գործընթացները…

Վահրամ Դումանյան. ««STARMUS» փառատոնը հասարակությանը կտա այն ազդակը, որ գիտությունը, կրթությունը և մշակույթը համամարդկային գերագույն արժեքներ են»

Մայիսի 6, 2022
Պաշտոնական

Սեպտեմբերի 5-ից 10-ը Հայաստանում անցկացվելիք «STARMUS VI» միջազգային գիտական փառատոնին ընդառաջ՝ այսօր կայացել է տեղեկատվական արշավի մեկնարկն ազդարարող առաջին միջոցառումը՝ մամուլի ասուլիսի ձևաչափով: Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների:

Ասուլիսի խոսնակներն էին ՀՀ կրթության,…

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը

Մայիսի 6, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Վերաբացվել է նաև Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը:

«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսը Հայաստանում առաջին փորձն է՝ միևնույն հարթակում ներկայացնելու համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները:

Ցուցահանդեսը բաղկացած է 2 ցուցադրատարածքից: Առաջին հատվածում ընդգրկվել են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործած այն նկարիչները, որոնց…

Մրցույթ՝ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով

Մայիսի 6, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ 10-ից 25 տարեկան պատանիների և երիտասարդների համար հայտարարում է մրցույթ՝ «Բռնցքամարտի հայկական ժառանգությունը» խորագրով:

Մրցույթի նպատակն է նպաստել բռնցքամարտ մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում բռնցքամարտ մարզաձևի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի 85-ամյակի առթիվ

Մայիսի 6, 2022
Մշակութային լուրեր

Հարգելի՛ պարոն Մանուկյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Դուք այն եզակի արտիստներից եք, ով առաջին իսկ բեմելից գրավել է հանդիսատեսին իր դերասանական խաղով՝ արժանանալով բարձր գնահատանքի: Թատրոնում, կինոյում և հեռուստաէկրանին կերտած Ձեր անզուգական կերպարները, որոնք առանձնանում են իրենց արտահայտչականությամբ, հարստացնում են մեր բեմարվեստի պատմությունը:

Գուժ Մանուկյան արվեստագետի անունն արդեն…

Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների մրցույթ

Մայիսի 6, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները և դասընթացները ցանկում ընդգրկելու համար:

Մրցույթն անցկացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի ապրիլի 11-ի N 15-Ն հրամանով հաստատված «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման» կարգի դրույթների:

Հաստատության` հերթական ատեստավորման ենթակա…

«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիր դպրոցահասակների համար. նոր փուլի մեկնարկ

Մայիսի 6, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կազմակերպում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլը։

Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցների, վարժարանների և քոլեջների սովորողների համար։ Այն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 13-26-ը։

Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու դերասանի վարպետության…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…