ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Վազքուղու կառուցման հիմնային աշխատանքներն ավարտվել են. Կարեն Գիլոյանն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ

Ապրիլի 6, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք՝ ծանոթանալու տեղի մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են սպորտային հատակների և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ զբաղվող շվեյցարական CONICA ընկերության ներկայացուցիչ Պավել Մառեսը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն ու վարչության պետի…

III դպրոցական գիտահետազոտական գիտաժողով՝ «Հնարավորությունների հարթակ»

Ապրիլի 6, 2022
Լուրեր կազմակերպություններից

Ապրիլի 22-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» III դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը:

Գիտաժողովին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-12-րդ դասարանների աշակերտները։ ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ թիմային (մինչև 3 աշակերտ) աշխատանքներ։

Գիտաժողովի մասնախմբերն են՝

  • բնական գիտություններ,
  • տեղեկատվական…

«Աշխատում ենք զարգացնել և մասսայականացնել կանանց սամբոն». Մարիամ Հովհաննիսյան

Ապրիլի 6, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնությանն ընդառաջ՝ կանանց հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում ընտրանու ավագ մարզիչ Մարիամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Հովհաննիսյանի խոսքով՝ կանանց շրջանում սամբոն ավելի է մասսայականացվում. «Անձնական մարզիչների ու ֆեդերացիայի հետ աշխատում ենք զարգացնել կանանց սամբոն։ Վերջին տարիներին ավելի շատ մարզուհիներ են ներգրավվում ուսումնամարզական հավաքներում ու միջազգային առաջնություններում, մեր նպատակը միջազգային…

«Դրվագներ ինքնության. Զարդ» խորագրով ցուցահանդեսի բացում

Ապրիլի 6, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 7-ին տեղի կունենա «Դրվագներ ինքնության. Զարդ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսում ներառված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված 18-20-րդ դարերի զարդեր՝ ապարանջաններ, վզնոցներ, գոտիներ, գլխազարդեր և այլն, ինչպես նաև հայ վարպետների աշխատանքային գործիքներ ու ազգագրական լուսանկարներ:

Զարդերը կարևոր դեր են կատարում ազգային մշակույթի պահպանման և հանրահռչակման գործում և…

Իր լեզուն վատ իմացողը կես մարդ է ․․․

Ապրիլի 6, 2022
Դպրոցական անցուդարձ

«Իր լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը` թշվառ, ծառից պոկված մի տերև, որ տարուբերվում է ամեն պատահական քամուց»։

Ստ. Զորյանի այս խոսքերը ուղենիշ են դարձել Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VIII ա դասարանի աշակերտների համար, ովքեր հերթական բաց դասն էին անցկացնում հայոց լեզվից ( ուսուցիչ` Ա. Աղայան)։

Սեփական լեզվի…

Առողջությունը ամենամեծ հարստությունն է

Ապրիլի 6, 2022
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 5-ին, Կապանի մարզադաշտում, տեղի ունեցավ հնգամարտի մրցումներ՝ հեռացատկ տեղից, ձգումներ կախ և կախ պառկած դրությունից, վազք 60մ,100մ, 500մ, 1000մ, գնդակի նետում թափավազքով հեռավորության ձևերից։

Կապանի N 5 հիմնական դպրոցի հավաքական թիմը (ֆիզկուլտուրայի ուսուցիչներ` Անուշ Ալթունյան և Արտյոմ Պողոսյան) գրանցեց ևս մի հաղթանակ` գրավելով պատվավոր 1-ին հորիզոնականը։

Կապանի N 5…

Գիրքն արև է, որը լույս է արձակում

Ապրիլի 6, 2022
Դպրոցական անցուդարձ

Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես...

Ապրիլի 2-ին՝ Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, նշվում է մանկական գրքի միջազգային օրը: Այդ առթիվ անգլերեն լեզվի ուսուցչուհի Ա. Աղագուլյանը և գրադարանավարուհի Գ. Հարությունյանը 6-րդ «ա» դասարանում կազմակերպել են գրական երաժշտական ցերեկույթ:

Աշակերտները հայերեն և անգլերեն լեզուներով ընթերցել են Գրիմ Եղբայրների «Հենզելն ու Գրետելը»,…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ

Ապրիլի 6, 2022
Պաշտոնական

Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, սպորտի՛ երկրպագուներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սպորտի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է 2013 թ.-ից՝ «Հանուն զարգացման և խաղաղության» խորագրով:

Սպորտը բոլոր հասարակություններին միավորող այն հարթակն է, որը չի ճանաչում ազգություն, չունի խտրականություն և սահմանափակումներ: Սպորտը նոր հնարավորությունների սկիզբ է, նոր որակների ձեռքբերման նախապայման՝ ի նպաստ առողջ…

Դառնալ ուսուցիչ. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հրավիրում է համագործակցության

Ապրիլի 6, 2022
Պաշտոնական

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սիրով հրավիրում է տարբեր ոլորտների մասնագետների՝ իրացնելու իրենց մասնագիտական հմտությունները, բացահայտելու իրենց ներուժն ու երեխաներին ապահովելու կրթական հավասար հնարավորություններով՝ դառնալով ուսուցիչ և աշխատելով մարզային համայնքներում բնակվող աշակերտների հետ:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ և օժանդակությամբ։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը վերապատրաստում է այդ մասնագետներին և համայնքում գտնվելու երկու տարիների…

Շվեդիայի նորաստեղծ մանկական գրադարանը համալրվել է հայ գրականությամբ

Ապրիլի 6, 2022
Մշակութային լուրեր

Շվեդիայում գործունեություն ծավալող բելգիացի արվեստագետ Թիերի Մորթիերը նախաձեռնել է Շվեդիայում օտարալեզու մանկական գրքերի ամենամեծ հավաքածուի ստեղծման գործընթաց: Նորաստեղծ գրադարանում իր մասնաբաժինն ունի նաև հայ գրականությունը:

Նախաձեռնությունն իրականացվում է երկրում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, «Աստրիդ Լինդգրեն» հիմնադրամի, Շվեդիայի բնիկ Սամի համայնքի և շվեդական գրադարանային համակարգի հետ գործակցությամբ:

ՀՀ կրթության, գիտության,…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…