ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը. մանրամասներ

Ապրիլի 1, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կանոնակարգն ու մասնակցության հայտը:

Ըստ այդմ` ՀՀ-ում լող մարզաձևի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով 2022 թվականի հուլիսի երկրորդ տասնօրյակում տեղի կունենա «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի…

Ա. Սպենդիարյանի 150֊ամյակը

Ապրիլի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցում մեծ շուքով նշվեց հայ դասական երաժշտության ականավոր գործիչ Ա. Սպենդիարյանի 150֊ամյակը։

Համադպրոցական միջոցառմանը մասնակցում էին տարբեր դասարանների աշակերտներ, ովքեր հակիրճ ներկայացրեցին մեծ երգահանի կյանքը, ստեղծագործությունները, երգեցին ռոմանսներ, ներկայացրին խմբերգը, պարեցին հատվածներ «Ալմաստ» օպերայից։

Հագեցած ծրագիրը հիացրեց ներկաներին։

Բացվել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը

Ապրիլի 1, 2022

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը։ Այն կանցկացվի մարտի 31-ից ապրիլի 2-ը։

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ…

«Ուրարտուն» բասկետբոլի Ա-լիգայի սուպերգավաթակիրն է

Մարտի 31, 2022
Սպորտային լուրեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստանի բասկետբոլի սուպերգավաթի «Ուրարտու»-«Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է «Ուրարտուի»՝ 111:105 հաշվով հաղթանակով: «Ուրարտուն» վերջին անգամ Հայաստանի սուպերգավաթակիր էր դարձել 2019 թվականին։

Հանդիպման ամենաարժեքավոր բասկետբոլիստ է դարձել Դուան Ուայթն «Ուրարտուից»: Նա վաստակել է 23 միավոր, 6 անգամ տիրել է զամբյուղից անդրադարձած գնդակին ու կատարել…

Հայ կոմպոզիտորական արվեստի զարգացումն առաջնահերթություն է

Մարտի 31, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական խորհրդի կազմի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը մարտի 23-30-ն իրականացրել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի կոմպոզիտորների միությունը:

Քննարկման ընթացքում արծարծվել են փառատոնի կազմակերպչական, անցկացման, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ խնդիրները,…

Գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին

Մարտի 31, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ ս.թ. ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Չարենցյան աշխարհ տանող գրական-երաժշտական երեկոյի ընթացքում անվանի և սիրված դերասանների ընթերցմամբ կհնչեն Չարենցի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները: Դրանք կբացահայտեն Չարենցին իր բոլոր դրսևորումներով՝ Կարսի հանդեպ ունեցած նրա ցավը, Նաիրիի…

Կայացել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թ. առաջնությունը

Մարտի 31, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացրել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թ. առաջնությունը:

Մրցաշարին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 73 մարզիկ՝ 7 աղջիկ և 66 տղա՝ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից:

Տարիքային տարբեր խմբերի, քաշային կարգերի և կատեգորիաների ներկայացուցիչները Հայաստանի չեմպիոնի…

Արսեն Հարությունյանը հռչակվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Մարտի 31, 2022
Սպորտային լուրեր

Ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանը 15:3 հաշվով հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձել ոսկե մեդալակիր:

22-ամյա ըմբիշը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ դառնալով Հայաստանի ազատ…

Մեկնարկում է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը

Մարտի 31, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդասթրի դևելոփմենթ» ընկերությունը «ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ-ի հետ 2022 թ. ապրիլի 15-ից իրականացնելու է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը կինոարտադրության ոլորտում: Ծրագրին մասնակցությունն անվճար է:

«Վստահ ենք՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը լավագույններից կլինի». Երևանում կայանալիք մրցաշարի կազմակերպիչները հանդիպել են լրագրողների հետ

Մարտի 31, 2022
Սպորտային լուրեր

Երևանում մայիսին կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ու եվրոպական ֆեդերացիայի ղեկավարները հանդիպել են լրագրողների հետ, մանրամասներ ներկայացրել մրցաշարի կազմակերպչական աշխատանքներից:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ սպորտի, առողջ ապրելակերպի…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…