ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Վահրամ Դումանյան. «100-ամյա Մանկավարժականն ավանդույթ ունեցող բուհ է»

Մարտի 31, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան՝ հանդիպելու բուհի հոգաբարձուների խորհրդի անդամների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Նախարարը շնորհավորել է բուհի նորընտիր ռեկտոր Սրբուհի Գևորգյանին՝ վերջինիս մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ի շահ մանկավարժության:

Քննարկվել են արհեստագործական և միջին մասնագիտական հաստատությունների հավատարմագրման կարգի փոփոխությունները

Մարտի 30, 2022
Լուրեր կազմակերպություններից

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման նոր չափանիշների և ընթացակարգի փոփոխության հարցերը քննարկվել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) հրավիրված հանդիպման ժամանակ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պարտականությունները կատարող Արմենուհի Պողոսյանը, նույն վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ…

«Հպարտ ենք ձեզնով». Վահրամ Դումանյանն ընդունել է գնդակային հրաձգության Եվրոպայի չեմպիոններին և մեդալակիրներին

Մարտի 30, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հրաձգության Հայաստանի հավաքականին, որը 7 ոսկե և 3 արծաթե մեդալով է վերադարձել Նորվեգիայում կայացած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից: Թիմային հաշվարկով էլ Հայաստանն աննախադեպ արդյունք է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն…

Աշխատանքային խորհրդակցություն՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերի շուրջ

Մարտի 30, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է ունեցել Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերի շուրջ:

Խորհրդակցությանը մասնակցել են բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովը, EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը, Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության տեխնիկական պատվիրակ Ադամ Կուշիրը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի…

«ArtCollage» կայքը՝ մշակութային հարթակ

Մարտի 30, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրի շրջանակում գործում է «art-collage.com» էլեկտրոնային պարբերականը:

«art-collage.com»-ը մշակութային, տեղեկատվական-վերլուծական պարբերական է, որը ստեղծվել է 2019 թվականին: 2020 թ.-ից սկսած կայքը գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Էլեկտրոնային պարբերականի առաջնահերթությունն է ազգային-ավանդական-քաղաքակրթական արժեքների, ինչպես նաև ժամանակակից հայ մշակույթի, արվեստի լուսաբանումը:

«art-collage.com»-ը քննարկման…

Ֆիզմաթ դպրոցի թիմը ոսկե մեդալի է արժանացել «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնում

Մարտի 30, 2022

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։

Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը, որի կազմում էին Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտներ Նարեկ Սարգսյանը (12-րդ դասարան) և Գևորգ Սարգսյանը (11-րդ դասարան)։

Ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե, Մանվել Խնձրցյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարտի 30, 2022
Սպորտային լուրեր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայ ըմբիշներն արդեն իսկ 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:

70 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը գոտեմարտել է վրացի Զուրաբ Յակոբիշվիլիի հետ և 1:2 հաշվով պարտություն կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:

23-ամյա Անդրեասյանը մեծահասակների պայքարում առաջին անգամ է մեդալակիր դարձել:

57 կգ քաշայինների բրոնզե…

Հայտնի են դպրոցներում ավարտական քննությունների օրերը

Մարտի 30, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը:

Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ…

Վահրամ Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Մարտի 29, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:

Նախարարը հանդիպում է ունեցել բուհի կառավարման խորհրդի անդամների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական ղեկավարության և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ: Ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է բուհի ընթացիկ գործունեությունը, անդրադարձել կրթական գործընթացի հիմնական խնդիրներին: Նա…

«Թիմային առաջին հորիզոնականը շատ պատվաբեր է». Կարեն Գիլոյանը դիմավորել է գնդակային հրաձգության ԵԱ-ի չեմպիոններին և մեդալակիրներին

Մարտի 29, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներին, ովքեր մեդալներով են վերադարձել Նորվեգիայի Համար քաղաքում անցկացված գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից:

Մրցաշարում հայ հրաձիգները հանդես են եկել 12-հոգանոց կազմով և նվաճել են 10 մեդալ՝ 7 ոսկե և 3 արծաթե: Հայաստանի հավաքականը…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…