ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Դպրոցական սննդի միջազգային օրը կնշվի նաև Հայաստանում

Մարտի 10, 2022
Պաշտոնական

2022 թվականի մարտի 10-ին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 10-ամյակը:
Այդ օրը մի շարք երկրներում դպրոցահասակ երեխաները, դպրոցների աշխատակազմը և նրանք, ովքեր գործ ունեն դպրոցական սննդի հետ, մասնակցում են փառատոների, թեմատիկ խաղերի, ներկայացնում իրենց գաղափարներն ու հաջողության պատմությունները՝ նպաստելով դպրոցական առողջ սննդի գաղափարախոսության տարածմանը։

Տոնի շրջանակում այսօր ՀՀ…

Եզդիերեն դասավանդող 12 ուսուցիչների հանձնվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրեր

Մարտի 9, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների ուսուցիչների խրախուսման արարողությունը ‹‹Շամս›› հայատառ այբբենարանի հրատարակման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Կրթության ու դաստիարակության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի դպրոցների՝ եզդիերեն դասավանդող 12 ուսուցիչների շնորհակալագրեր է հանձնել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն…

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Մարտի 9, 2022
Սպորտային լուրեր

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներից մեդալ ստանալու հույսեր են պահպանում Տիգրան Մինասյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) և Շանթ Խաչատրյանը (72 կգ):

Մինասյանը մեդալի համար կգոտեմարտի Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Կեչկեմետիի հետ: Բրոնզե մեդալի համար պայքարում…

Բաց դռների օր՝ Դոբրոլյուբովի անվան պետական լեզվաբանական համալսարանում

Մարտի 9, 2022
Լուրեր կազմակերպություններից

Նիժնի Նովգորոդի Ն Ա Դոբրոլյուբովի անվան պետական լեզվաբանական համալսարանը հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարանների սովորողների համար հայտարարում է բաց դռների օր:

Միջոցառումը նախատեսված է մարտի 17-ին՝ ժամը 15:00-ին, առցանց ձևաչափով: Ցանկացողները կարող են միանալ հետևյալ հղմամբ՝ https://us02web.zoom.us/j/86908120167?pwd=VVFReHhxWkVpT3E5ektOV2dwblVTUT09 (մուտքի տվյալներ՝ 869 0812 0167, կոդ՝ 299164):

Լրացուցիչ հարցերի համար կարելի է…

Ուսանելի դաս

Մարտի 9, 2022
Դպրոցական անցուդարձ

5-րդ Բ դասարանում ՀԵՊ առարկայի ամփոփիչ դաս էր, թեման՝ «Առակների մեկնություն»: Աշակերտները պատմեցին, վերարտադրեցին և ներկայացրեցին Սերմնացանի, Որոմների և Բարի Սամարացու մասին առակների բովանդակությունը:

ՀԵՊ առարկայի ուսուցչուհի Քնարիկ Քոչարյանը կազմակերպեց մնջախաղ՝ «Քրիստոսի փորձությունը անապատում», աշակերտները բեմականացրին «Անառակ որդու վերադարձը» առակը:

Աշակերտներն ինքնուրույն մտքեր ու կարծիքներ հայտնեցին ծնողասիրության, ընկերասիրության, պարկեշտության, ազնվության,…

Գիտակների մրցույթ

Մարտի 9, 2022
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց մրցույթ՝ «Մենք գիտենք, որ դուք գիտեք» խորագրով «Աշխարհագրություն» առարկայից ուսուցչուհի Մարինե Միլիտոնյանի նախաձեռնությամբ IXԱ և IXԲ դասարանների միջև:

Մրցում էին «Արարատ» և «Էվերեստ» թիմերը: Մրցույթի ընթացքում ապահովվեց միջառարկայական կապ «Պատմություն», «Գրականություն», «Շախմատ» և «Կերպարվեստ» առարկաների միջև:

Խորացան սովորողների գիտելիքները աշխարհագրությունից, պատմությունից,…

Ընթերցանության և վայելչագրության մրցույթ

Մարտի 9, 2022
Դպրոցական անցուդարձ

Մարդու բազմակողմանի և ներդաշնակ զարգացման հիմքը դրվում է կրտսեր դպրոցում: Տարրական դասարաններում մեծ դեր է հատկացվում ընթերցանությանը, որի նպատակն է՝ զարգացնել կարդալու, պատմելու կարողությունները, հարստացնել խոսքն ու բառապաշարը, ճանաչողական գիտելիքները:

Երեխան որքան շատ կարդա, այնքան դյուրին կլինի նրա շփումը շրջապատի հետ:

Այդ նպատակով մեր դպրոցի տարրական մասնախմբի նախաձեռնությամբ II -IV…

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Խորվաթիայում կմասնակցի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությանը

Մարտի 9, 2022
Սպորտային լուրեր

Մարտի 11-ից 21-ը Խորվաթիայի Պորեց քաղաքում կանցկացվի բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ մարզիկները:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի 12 բռնցքամարտիկ՝ Սեյրան Եղիկյանը (48 կգ), Հենրիկ Սահակյանը (51կգ), Էրիկ Թոխյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 կգ), Հարություն…

Քննարկում՝ «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները» թեմայով

Մարտի 7, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Արդարադատության նախարարությունն անցկացրել է Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստ` «Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի (Վարդաշենի) վերակազմավորման հնարավոր ուղղությունները» թեմայով:

Նիստը նախագահել է Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Նիստին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Արդարադատության…

Կին ռեժիսորների դեբյուտներ

Մարտի 7, 2022
Մշակութային լուրեր

Կանանց միջազգային տոնի առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Մոսկվա» կինոթատրոնը կինոյի բոլոր երկրպագուներին հրավիրում են՝ դիտելու կին ռեժիսորների ստեղծած լավագույն ֆիլմերի ընտրանին:

Ֆիլմերը ստեղծվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Մարտի 8-ին՝ ժամը 15:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր դահլիճում» կցուցադրվեն ռեժիսորներ Օվսաննա Շեկոյանի «2 անհայտով հավասարում» (12 րոպե),…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…