ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Արվեստի կառավարում» ծրագրի մասնակիցներին կտրամադրվեն հարթակներ՝ տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար

Մարտի 4, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2022 թվականի մշակութային ծրագրերի շրջանակում իրականացվում է «Արվեստի կառավարում» ծրագիրը, որը նախատեսված է ստեղծագործական բուհերի «Արվեստի կառավարում» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար՝ նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներում փորձառություն ձեռք բերելու նպատակով:

Մարտի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկել է «Արվեստի կառավարում» ծրագիրը: Մասնագետները մասնակից ուսանողներին, բուհերի ղեկավար կազմի ներկայացուցիչներին, նախարարության…

Փոփոխություններ՝ առաջին դասարանցիների հայտագրման ժամկետներում և դպրոց ընդունելության կարգում

Մարտի 4, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու մասին» կարգում:

Լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումը չի խոչընդոտի, երբ դպրոցը…

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. փոխվել է եզրափակչի օրը

Մարտի 4, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի երդմնակալության օրվա հետ համընկնմամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը 2022 թվականի մարտի 12-13-ի փոխարեն կանցկացվի մարտի 18-19-ին:

Մրցաշարը տեղի կունենա Չարենցավան քաղաքի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:

Մասնակիցներն անձնական մարզահագուստով և թենիսի ձեռնաթիով (ռակետով)…

Զարգացող երկրների գավաթ. հայ դահուկորդները՝ մրցումային երկու օրերի հաղթողներ

Մարտի 4, 2022
Սպորտային լուրեր

Աշոցքում մարտի 2-ին մեկնարկել է Զարգացող պետությունների դահուկավազքի գավաթի խաղարկությունը: Մրցումային առաջին և երկրորդ օրերն անցել են հայ մարզիկների հաղթանակով:

Առաջին օրը տղամարդիկ մրցել են 10 կմ, իսկ կանայք՝ 5 կմ ազատ ոճերում, իսկ երկրորդ օրը՝ համապատասխանաբար 10 կմ դասական և 5 կմ դասական ոճերում: Երկու օրվա արդյունքում էլ տղամարդկանց…

Մարտի 13-ից կմեկնարկեն Չարենցի 125-ամյակին նվիրված միջոցառումները

Մարտի 4, 2022
Մշակութային լուրեր

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խումբն անցկացրել է հերթական նիստը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ղեկավարությամբ: Նիստին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հանդիպմանը քննարկվել են Ե. Չարենցի 125-ամյակի շրջանակում իրականացվելիք ծրագրերը, հոբելյանական ցուցապաստառի հնարավոր տարբերակները:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով.…

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում են

Մարտի 4, 2022
Սպորտային լուրեր

Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլը: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները բավականին հաջող ելույթներ են ունեցել:

Հարություն Մերդինյանը եզրափակիչ է անցել նժույգթափերում: Նա լավագույն արդյունքն է ցույց տվել որակավորման փուլում՝ 14.600 միավորով գրավելով առաջին հորիզոնականը:

Օղակներ վարժությունում էլ եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը:

Կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքների համակարգման հանձնաժողովը գումարել է իր առաջին նիստը

Մարտի 4, 2022

2022 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավարը:

Ողջունելով ներկաներին՝ հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա…

Մաթեմատիկայի միջազգային օրվան ընդառաջ մեկնարկում է լուսանկարների մրցույթ

Մարտի 4, 2022
Լուրեր կազմակերպություններից

Մաթեմատիկայի միջազգային օրվան` մարտի 14-ին ընդառաջ, մեկնարկում է «Մաթեմն ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթը։

Մրցույթը #ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում է: Այն նախաձեռնել են ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը` ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ։

Մարտի 3-9-ը մրցույթի մասնակիցները պետք է ինստագրամյան անձնական էջերում տեղադրեն իրենց հեղինակած լուսանկարները, որոնք կարտացոլեն…

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը

Մարտի 4, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը։

Համաձայն կարգի՝ նախադպրոցական հաստատությունում թափուր տեղ առաջանալու դեպքում աշխատանքային 3 օրվա ընթացքում հայտարարվում է մրցույթ: Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու պարագայում թափուր պաշտոնը համալրելու համար պարբերաբար (առնվազն ամիսը մեկ անգամ) հայտարարվում է…

Շախմատային շաբաթ

Մարտի 3, 2022
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 22-ին Տավրուսի միջնակարգ դպրոցում մեկնարկվեց շախմատի ներդպրոցական մրցաշարը, որին մասնակցում են մինչև 14 տարեկան աշակերտները։Խաղի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունը, պայքարի հուզականությունն ու հաղթելու ձգտումը,կարծես, համակել է նաև երկրպագուներին, որոնք և ուսուցիչներ են, և աշակերտներ։Շախմատ առարկայի նկատմամբ աշակերտները դրսևորում են հետաքրքրություն ու այն կարևորում են, որպես որոշումներ կայացնելու հմտություններ զարգացնող միջոց։

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…