ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ամփոփիչ դաս` նվիրված Հովհաննես Շիրազին

Փետրվարի 28, 2022
Դպրոցական անցուդարձ

Փոքր ու չնչին մարդիկ մեծամիտ են, նրանց պարսատիկը միշտ ուղղված է մեծ մարդկանց թիկունքին։

Հովհ. Շիրազ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի VII դ դասարանում գրականություն առարկայից (ուսուցիչ` Մ. Ավետիսյսն) համակցված ամփոփիչ դաս էր` նվիրված մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազին։

Աշակերտները ներկայացրեցին անվանի բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունները, ասմունքեցին, հետաքրքիր փաստեր և տեղեկություններ…

Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին

Փետրվարի 25, 2022
Միջազգային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին՝ ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Նախարարը բարձր է գնահատել…

Հայ պատանի մարզիկները Վլադիվոստոկում կմասնակցեն «Ասիայի երեխաներ» VII միջազգային մարզական խաղերին

Փետրվարի 25, 2022
Սպորտային լուրեր

Հուլիսի 27-ից օգոստոսի 8-ը Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում կայանալու են «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերը, որոնց մասնակցելու են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Մրցաշարին 45 երկրի պատանի մարզիկներ կմասնակցեն, իսկ Հայաստանը ներկայացուցիչներ կունենա շուրջ 10 մարզաձևում՝ բռնցքամարտ, կուրաշ, սամբո, լողափնյա վոլեյբոլ, աթլետիկա, սեղանի թենիս, լող, նետաձգություն, թաեքվանդո և գեղարվեստական մարմնամարզություն: Դեռևս հարցականի…

Անահիտ Միքայելյան. «Սերգեյ Փարաջանովի թանգարանը՝ անհատի ձևավորման և ստեղծագործական մտքի զարգացման միջավայր է»

Փետրվարի 25, 2022
Մշակութային լուրեր

Սերգեյ Փարաջանովի թանգարանի անցած ճանապարհի, 30-ամյա հոբելյանի, ինչպես նաև իրականացվելիք ծրագրերի մասին խոսել ենք թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանի հետ (Մաս 1):

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հայաստանյան ամենաշատ այցելուներ ունեցող մշակութային կենտրոններից է

Համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը հայաստանյան նշանակալի և ամենաշատ այցելուներ ունեցող մշակութային կենտրոններից…

«Զորավար Անդրանիկ` դարեդար հիշվող սուրբ անուն» խորագրով դաս- ցերեկույթ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 25, 2022
Դպրոցական անցուդարձ

Սուրբ անուն, որ դեռ երկար կառաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ ու ազգային ոգու հերթական ճառագում: Էջերն ու գրքերը, կտավներն ու քանդակները սակավ են` ամբողջացնելու Անդրանիկի առեղծվածային կերպարը:

Փետրվարի 25-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում /9-րդբ դասարան/ դաս-ցերեկույթ էր` նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 157-ամյակին:

Դպրոցում թևածում էր…

Զարգացնելով պատանի երաժիշտների կատարողական արվեստը

Փետրվարի 25, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ««Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացման և կատարելագործման» ծրագիրը:

Ծրագիրն ուղղված է 10-20 տարեկան, առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների հմտությունների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանն ու խրախուսմանը` միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը հետագայում ներկայացնելու նպատակով: Ծրագրում ընդգրկված…

Ուսանելի դաս Ֆիզիկա առարկայից

Փետրվարի 25, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան մկիջնակարգ դպրոցում «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Գոհար Կյուրեղյանը կազմակերպել էր ուսանելի դաս՝ «Այլընտրանքային էներգիան մարդկության ապագան է» թեմայով:

Աշակերտները դասը ներկայացրեցին տեսասահիկների միջոցով: Միջառարկայական կապ էր ստեղծվել բնագիտական առարկաների միջև:

Խորացավ աշակերտների գիտելիքները կինետիկ, պոտենցիալ, մակընթացային էներգիաներից:

Թեման ամփոփվեց՝ կիրառելով «Գաղափարների քարտեզագրում» և «Պատճառահետևանքային կապ» մեթոդները:

Դասը…

Հազարագանձ Հայոց լեզուն

Փետրվարի 25, 2022
Դպրոցական անցուդարձ

ԾՆՎԵՑ, ՈՐ ԾՆՎԵՆՔ
ԵՂԱՎ, ՈՐ ԼԻՆԵՆՔ
ԵՎ ԱՆՄԱՀԱՑԱՎ,
ՈՐ ԱՆՄԱՀԱՆԱՆՔ…

Պարույր Սևակ

Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում՝ «Տոն մայրենիի» խորագրով:

Միջոցառումն սկսվեց «Հայոց տառեր» երգով: Այնուհետև իրար հաջորդեցին գեղեցիկ ասմունքն ու մեծերի անմահ խոսքեր…

Աշակերտները բեմականացման միջոցով ներկայացրին Տիգրան…

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանն օղակների վարժության եզրափակչում են

Փետրվարի 25, 2022
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում եզրափակիչ են դուրս եկել օղակներ վարժությունում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ նժույգթափերում կատարել է նոր տարր, որը կգրանցվի իր անունով: Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս նաև երիտասարդ…

Հաստատվել է ՀՀ-ում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի կազմը

Փետրվարի 25, 2022
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ձևավորվել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովը, և հաստատվել է դրա անհատական կազմը:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, ինչպես նաև…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…