ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

Հունվարի 25, 2022
Սպորտային լուրեր

Այսօր՝ հունվարի 25-ին, «Դինամո» մարզահամալիրում մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումների մեկնարկը 16:00-ին է: Հայաստանի առաջնությանն ավելի քան 80 բռնցքամարտիկ կմասնակցի Երևանից, Գյումրիից, Վանաձորից և հանրապետության այլ մարզերից:

Երեկ կայացել են մրցաշարի կշռման արարողությունն ու վիճակահանությունը:

Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է հավաքականը, որը մայիսին Երևանում կմասնակցի Եվրոպայի…

Տեղի են ունեցել «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության խորհրդարանական լսումներ

Հունվարի 25, 2022
Պաշտոնական

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ նախորդ տարվա դեկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ: Լսումներին մասնակցել են հանրակրթության ոլորտի, փորձագիտական և քաղհասարակության շուրջ 130 ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական լսումները նպատակ ունեն ավելի…

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության դեսպանին

Հունվարի 25, 2022
Միջազգային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուսալ Ազամ Սարքերի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ներկա իրավիճակն ու հեռանկարները:

Ի պատասխան Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում Բանգլադեշում առկա հետաքրքրության և այդ ուղղությամբ ջանքեր…

Նվիրում հերոսներին. համերգ` «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Հունվարի 25, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակի. խորագիրը՝ «Հերոսներին. 44»:

Համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի հանճարեղ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը, որը հայտնի է նաև «Զանգերով» սիմֆոնիա անվամբ:

Արամ Խաչատրյանի այս ստեղծագործությունը,…

Տեղի է ունեցել «Պատմություն #5» ռեսուրսատուփի շնորհանդեսը

Հունվարի 25, 2022

Կրթության միջազգային օրը՝ հունվարի 24-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Պատմություն #5. բացակա՝ պատմության դասից, ներկա՝ անցյալում» ռեսուրսատուփի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, «Պարադիգմա» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառմանն առցանց միանալու հնարավորություն են ունեցել հանրապետության մի շարք ուսուցիչներ:

Կարեն Գիլոյանը մասնակցել է շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնության հաղթողների պարգևատրման արարողությանը

Հունվարի 25, 2022
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունվարի 24-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցել է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությանը:

Կարեն Գիլոյանը, շնորհավորելով հաղթողներին, ընդգծել է, որ Հայաստանի առաջնությունը հերթական անգամ ցույց տվեց՝ մենք կարող ուժեր ունենք. «Հերթական անգամ հասկացանք, որ շախմատն իսկապես մեր ազգային մարզաձևն է: Կայացան…

Հոբելյանական համերգ՝ նվիրված Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակին

Հունվարի 25, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի հանրային ռադիոն ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ նշում է Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը:

Հոբելյանական երեկոն տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Հոբելյանական համերգին հանդես…

Երիտասարդներին՝ ավիատոմսի ծախսի փոխհատուցում

Հունվարի 25, 2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար.

1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,

Վահրամ Դումանյանն ընդունել է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին

Հունվարի 25, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 24-ին ընդունել է իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին:

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Երաժշտական արվեստում Ձեր հեղինակած ժառանգությունն ու ավանդը անգնահատելի են բոլորիս համար: Ուրախ եմ հայրենիքում Ձեզ կրկին տեսնելու համար: Հույս ունեմ՝ կկարողանանք համատեղ ծրագրեր…

Ամփոփվել է ճանապարհային երթևեկության կանոնների օլիմպիադայի ձմեռային փուլը

Հունվարի 24, 2022
Միջազգային լուրեր

ՌԴ «ԳԼՈԲՈՒՍ» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնն ամփոփել է ճանապարհային երթևեկության կանոնների օլիմպիադայի ձմեռային փուլի արդյունքները:

Օլիմպիադայի ձմեռային փուլին մասնակցել են 1731 դպրոցականներ և ուսանողներ ՌԴ-ից, Հայաստանից և Բելառուսից: Նրանցից մրցանակակիրներն են 333-ը, հաղթողները՝ 224-ը: Արդյունքների մանրամասներին կարելի է ծանոթանալ կից նյութից:

Տեղեկացնենք, որ հունվարի 31-ից փետրվարի 11-ը կանցկացվի օլիմպիադայի…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…