ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

‹‹Որակավորման տարակարգի դիմելուց առաջ ուսուցիչները պետք է անցնեն կամավոր ատեստավորում››. Ժաննա Անդրեասյան

Հունվարի 20, 2022

‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և վարչության այլ ներկայացուցիչներ:

Գլխավոր նպատակը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների…

Վիկ Դարչինյան. «Կլինեն սայթաքումներ, անհաջողություններ. խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել այդ ամենին և գնալ ձեր նպատակի հետևից»

Հունվարի 20, 2022
Սպորտային լուրեր

Բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանն այսօր՝ հունվարի 20-ին, այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, հանդիպել քոլեջի ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև քոլեջի տնօրեն, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, Վիկ Դարչինյանի կինը՝ Ջավահիր Եղիկյանն ու բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Վաղինակ…

‹‹Ես երջանիկ մարդ եմ››. Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշում է ծննդյան 65-ամյակը

Հունվարի 20, 2022
Մշակութային լուրեր

Հունվարի 20-ը ռեժիսոր, բեմադրիչ, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի ծննդյան օրն է. այսօր լրացավ նրա 65- ամյակը։

Հոբելյանական օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է վաստակաշատ արվեստագետին և շնորհավորել հոբելյանի առթիվ:

Նախարարի տեղակալը Ռուբեն Բաբայանին է փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…

Հունվարից բարձրացել է գիտնականների աշխատավարձը

Հունվարի 20, 2022

2022 թվականի հունվարից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ին 747-Լ որոշմամբ հաստատված գիտական գործունեությամբ զբաղվողների վարձատրության պաշտոնական դրույքաչափերի նոր սանդղակը, որով գիտնականների աշխատավարձը զգալիորեն բարձրացվել է:

Համաձայն նշված որոշման` գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված և ատեստավորում անցած գիտական կադրերի պաշտոնային դրույքաչափի բազային աշխատավարձը…

Ռուզան Տոնոյան. ‹‹Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տարին հագեցած կլինի նոր և գրադարանի ավանդական ծրագրերով››

Հունվարի 20, 2022
Մշակութային լուրեր

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, որը հիմնադրվել է 1933 թվականին, աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որ նախատեսված է մանուկներին և պատանիներին սպասարկելու համար։

Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Շուրջ 90 տարի (2023 թվականին կնշվի գրադարանի հիմնադրման 90-ամյակը) բազմագործառույթ հաստատությունը ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և…

Շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Հունվարի 19, 2022
Սպորտային լուրեր

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Երեկ՝ հունվարի 18-ին, տղամարդկանց մրցաշարում հանգստյան օր էր, իսկ կանայք անցկացրել են 7-րդ տուրի պարտիաները:

Ի դեպ, 7-րդ տուրի արդյունքներով փոխվել է մրցաշարի առաջատարը: Սուսաննա Գաբոյանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Մարիամ Մկրտչյանն իր միավորների թիվը հասցրել է 5,5-ի…

Կրթական հետազոտություններին նվիրված միջազգային հեղինակավոր համաժողովը՝ Երևանում

Հունվարի 19, 2022
Լուրեր կազմակերպություններից

2022 թ.-ի օգոստոստի 22-26-ը Երևանում տեղի կունենա Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022):

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ (ECER), որոնք անցկացվում են որևէ անդամ երկրում: Համաժողովները մեկտեղում են ավելի քան 2000 պատվիրակների աշխարհի 43 երկրներից և համարվում են ոլորտի կարևորագույն…

Դարձի՛ր ուսուցիչ՝ մարզերում սովորող աշակերտների համար. մենթոր դպրոցների բաց մրցույթ

Հունվարի 19, 2022

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) հայտարարում է էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների բաց մրցույթ։

Մրցույթի նպատակը մարզային դպրոցներում սովորող աշակերտների համար կրթության շարունակականության ապահովումն է, անգամ՝ այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ չկա։

ԿՏԱԿ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական…

Չորս hայ դահուկորդ կմասնակցի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին

Հունվարի 19, 2022
Սպորտային լուրեր

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը 4 դահուկորդ կներկայացնի:

Համապատասխան միավորների շնորհիվ ՕԽ-ին մասնակցելու իրավունք են ստացել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Ավելի վաղ՝ 2021 թվականի սեպտեմբերին, Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Պեկինի ձմեռային խաղերի…

Հայ երաժշտական մշակույթը՝ Ճապոնիայում. ճապոնացի երաժիշտները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով և պատվոգրով

Հունվարի 19, 2022
Մշակութային լուրեր

Ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունում պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում նշանակալի ներդրման համար:

Տակահիրո Ակիբան Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ ստեղծված ‹‹Կոմիտասի անվան երաժշտական միության›› («Komitas Society») համահիմնադիրն ու ղեկավարն է և շատ ակտիվ է հայ…

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…