Աշոցքում հունվարի 13-15-ը կայացել է Հայաստանի դահուկավազքի բաց առաջնությունը, որին ավելի քան 30 դահուկորդ է մասնակցել: Ի դեպ, այս առաջնությանը մասնակիցներ կային նաև Ռուսաստանից:
Տղամարդկանց պայքարում բոլոր մրցաձևերում լավագույն արդյունքը ցույց է տվել Հայաստանի բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը:
Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում Միքայելյանը մրցատարածությունը հատել է 37:13.0 արդունքով՝ հռչակվելով…
ՄԿՈՒ ոլորտում, ըստ մարզերի, կվերանայվեն մասնագիտությունների տեղաբաշխման մոտեցումները: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՄԿՈՒԶԱԿ-ի, ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների, շահագրգիռ այլ գերատեսչությունների, Գործատուների հանրապետական միության, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ։
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ յուրաքանչյուր…
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտվել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը Եվրոպայի առաջնությունում 168.43 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ Կարճ ծրագրում նրանք գրավել էին 14-րդ տեղը՝ հաղթահարելով որակավորման փուլը, իսկ ազատ ծրագրում 11-րդն էին: Չեմպիոնի տիտղոսը 217.96 միավորով նվաճել են Ռուսաստանի…
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի է ունեցել հոգաբարձուների նոր ձևավորված խորհրդի անդրանիկ նիստը: Նիստին ներկա են եղել խորհրդի 17 անդամներ: Օրակարգում ընդգրկված էր 2 հարց՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն:
Խորհրդի անդամ, Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը…
Հունվարի 19-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ նվիրված հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի հիշատակին: Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատար հանդես կգա քանոնահար Մարիաննա Գևորգյանը։
Համերգային ծրագրում…
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բասկետբոլի Vbet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը, որի շրջանակում օրերս մի քանի հանդիպում է կայացել:
Հունվարի 11-ին «Գյումրին» մրցել է «ԱԻԱ Սթարսի» հետ և 95-85 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման լավագույն բասկետբոլիստը «Գյումրի» թիմի խաղացող Քրիս Ջոնսոնն էր: Նա վաստակել է 33 միավոր, 12 անգամ կատարել…
«Հետազոտության ընթացքում ուրախությամբ արձանագրեցի, որ Գյումրիում մարդիկ իրենց տներում շարունակում են պահպանել ավանդական դարբնության նմուշները՝ դռների, պատուհանների հին ճաղավանդակները, պատշգամբների նեցուկները, բազրիքները: Դա նշանակում է՝ բնակչությունը հասկանում է դրանց արժեքը և իր մեջ կրում է գնահատելու ավանդույթը»,- ասում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Աղասի Թադևոսյանը:
Մեր զրուցակիցը…
2022 թ. հուշարձանների ուսումնասիրման, նորոգման, ամրակայման և վերականգնման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 236 միլիոն դրամ: Այս տարի հուշարձանների վերականգնմանն առնչվող աշխատանքները բազմաթիվ են՝ ուսումնասիրություններ, պեղումներ, նախագծեր, բուն վերականգնման աշխատանքներ:
«2022 թվականի պետական բյուջեից հուշարձանների վերականգնման համար հատկացվել էր 108 մլն դրամ, որից հետո ՀՀ կառավարության որոշմամբ հավելյալ հատկացվել…
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները, որոնց շրջանակում արդեն երկու տուր է կայացել:
Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ են տարել Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը, իսկ երկրորդ տուրում իր պարտիան հաղթանակով է ավարտել միայն Զավեն Անդրիասյանը՝ առավելության հասնելով Տիգրան Պետրոսյանի նկատմամբ:
Երկրորդ տուրի…
Գորիսի պետական համալսարանում գումարվել է խորհրդի նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ու քարտուղարի ընտրությունն էր, ինչպես նաև բուհի՝ 2022 թ. ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագծի քննարկումն ու հաստատումը:
Նիստն անցկացվել է հիբրիդային ձևաչափով, որին առկա և առցանց մասնակցել են խորհրդի բոլոր անդամները: Կանոնադրական փոփոխությունների համաձայն՝ տարեվերջին հաստատվել էր նաև Գորիսի պետական…
Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…
ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…
Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…
Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…
Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ