ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Նոյեմբերի 8-ից դպրոցներում վերսկսվում է ուսումնական գործընթացը

Նոյեմբերի 5, 2021
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է համավարակի պայմաններում ուսումնական գործընթացի հետագա կազմակերպման և դպրոցներում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման հարցերին:

Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ նոյեմբերի 8-ից դպրոցներում վերսկսվում է ուսումնական գործընթացը:

«Հորդորում ենք խստորեն պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, որովհետև դրանք առաջին…

Ստորագրվել է ՀՀ ԳԱԱ-ի և ՌԴ ԳԱ-ի միջև գիտական համագործակցության միջոցառումների ծրագիրը

Նոյեմբերի 5, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել նախագահության ընդլայնված նիստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակության մասնակցությամբ:

Նիստին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաև ՀՀ…

Ամփոփվել են կամավոր ատեստավորման տվյալներն ու բողոքարկման արդյունքները

Նոյեմբերի 5, 2021
Հարցազրույցներ, ելույթներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի և ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսները ներկայացրել են ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի ամփոփիչ տվյալներն ու բողոքարկման արդյունքները:

Նախարարի տեղակալը նշել է, որ այս տարի ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ունեցել 7-12-րդ դասարաններում…

Հուշագիր է ստորագրվել Պոլիտեխնիկի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև

Նոյեմբերի 5, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ ՀԱՊՀ-ում գործող Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը կվերազինվի և կիրականացնի նոր ծրագրեր:

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Ողջունելով ներկաներին և նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասել…

Մեկնարկում է բասկետբոլի Vbet Ա լիգայի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը

Նոյեմբերի 5, 2021
Սպորտային լուրեր

Նոյեմբերի 6-ին մեկնարկելու է Հայաստանի բասկետբոլի Vbet A-League-ի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը, որը, կազմակերպիչների փոխանցմամբ, խոստանում է մի շարք անակնկալներ։

Լիգայի բոլոր հանդիպումներն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հեռարձակվելու են և նկարահանվելու 7 տեսախցիկով:

Vbet A-League-ի նախագահ Արա Պողոսյանը, տնօրեն Վահագն Հարությունյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար…

Վերապատրաստման նոր ծրագիր՝ անգերենի ուսուցիչների համար

Նոյեմբերի 5, 2021
Լուրեր կազմակերպություններից

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը «Future English» ծրագրի շրջանակում իրականացնում է անգլերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

«Future English» եռամյա ծրագիրը բազմաթիվ երկրներում իրականացվող նախաձեռնություն է, որի նպատակը կրթական համակարգում հետազոտական ուսումնասիրությունների կատարումն ու նորարարությունների խթանումն է: Ծրագրի մեկնարկին՝ նոյեմբերի 4-ին, ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։…

«Տոննաներով» անվճար մաթեմատիկական աշխատաթերթեր (հանձնարարություններ) ուսուցիչների համար

Նոյեմբերի 5, 2021
ՏՀՏ նորություններ

Ստորև բերված է վեբկայքերի հավաքածու, որտեղ դուք կարող եք գտնել մաթեմատիկական տպվող աշխատաթերթերի (հանձնարարությունների) լայն տեսականի, որոնք կարող եք օգտագործել ձեր դասարանում՝ մաթեմատիկայի ուսուցման ընթացքում: Այս կայքերից ոմանք առաջարկում են նաև մաթեմատիկայի ուսուցման այլ նյութեր, ներառյալ ինտերակտիվ խաղեր, հանելուկներ, գործողություններ, գործիքներ և շատ ավելին: Աշխատանքային թերթերի մեծ մասը, որոնք դուք…

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին

Նոյեմբերի 5, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը` ք. Թբիլիսի):

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և փոխդեսպան Փիթեր Փալսը:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը մեծապես կարևորել է երկու բարեկամական երկրների…

Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը եզրափակչում է, Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալակիր

Նոյեմբերի 5, 2021
Սպորտային լուրեր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, իսկ Հովհաննես Բաչկովը դարձել է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում մենամարտել է երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամմադ Աբդուլաևի դեմ և…

Երկարաձգվել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայտերի ընդունման վերջնաժամկետը

Նոյեմբերի 5, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է 2022 թ. Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. նոյեմբերի 16-ը:

Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…