ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ձյուդոիստները կմասնակցեն Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

Նոյեմբերի 5, 2021
Սպորտային լուրեր

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 5-ից 6-ը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Յուրի Իսրայելյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը (66 կգ), Արսեն Ավետիսյանը (73 կգ) և Բորիս Շատվերյանը (81 կգ):

Մեր թիմը հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մրցավայր է մեկնել նոյեմբերի 2-ին:

Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը

Նոյեմբերի 5, 2021

Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» հիմնարկի աջակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակը դպրոցական սննդի ծրագրի վերաբերյալ իրազեկության բարձրացումն է` միաժամանակ խթանելով ազգային մակարդակում…

«Սա համեստ գնահատականն է ձեր կատարած ազգանվեր աշխատանքին». Վահրամ Դումանյանը կոչումներ է շնորհել մարզաշխարհի ներկայացուցիչներին

Նոյեմբերի 4, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, մարզական կոչումներ են շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:

Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ սա մարզիկների և մարզիչների կատարած ազգանվեր աշխատանքի շատ համեստ գնահատականն է. «Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, այն, ինչ մենք այսօր արեցինք, մի փոքր ուշացած էր, բայց…

Վահրամ Դումանյան. «Դպրոցներում պետք է ձևավորել օլիմպիական մթնոլորտ»

Նոյեմբերի 4, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների հանրապետական հանձնաժողովների նախագահների հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ՀՀ դպրոցականներն ավանդաբար լավ արդյունքներ են գրանցում միջազգային օլիմպիադաներում, սակայն ըստ…

Շուրջ 25 երիտասարդական աշխատող մասնակցում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին

Նոյեմբերի 4, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը անցկացնում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը:

Այն ուղղված է երիտասարդական աշխատանքով զբաղվող մասնագետներին, երիտասարդների հետ գործնականում աշխատողներին և նրանց, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Դասընթացին մասնակցում են 25 երիտասարդական աշխատողներ ամբողջ Հայաստանից։

Դասընթացն իրականացվում է երեք փուլով՝ հոկտեմբերի 5-8-ը, նոյեմբերի 1-4-ը,…

«Ընթերցանությունը». նոր նախագիծ տարրական դպրոցի սովորողների համար

Նոյեմբերի 4, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ընթերցանությունը» նախագիծը` նախատեսված տարրական դպրոցի սովորողների համար:

Այն իրականացվում է որպես տարրական դպրոցում ընթերցանության ուսուցման արդյունքները գնահատելու և դրա հիման վրա հետագա գործողությունները պլանավորելու գործընթաց և նպատակ ունի բարելավելու հանրակրթության տարրական աստիճանում սովորողների ընթերցանության որակը:

«Ընթերցանությունը» նախագիծն իրականացվում է…

Հայաստանը կդառնա ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված անդամ

Նոյեմբերի 4, 2021

Կառավարության՝ նոյեմբերի 4-ին կայացած նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միու­թյան միջև «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը ստորագրելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջար­կությունը: Ծրագիրը նախատեսված է 2021-27 թվականների համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանի գիտնականներն…

«ՉԱՐԵՆՑ-125». մեկնարկել է նոր նախագիծ

Նոյեմբերի 4, 2021
Մշակութային լուրեր

«ՉԱՐԵՆՑ-125» հոբելյանական տարվան ընդառաջ՝ «Արար» կենտրոններում մեկնարկել է «Իմ Չարենցը» նախագիծը։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Ժողովրդական արվեստների թանգարանը և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն ՀԿ-ն նախաձեռնել են «Իմ Չարենցը» նախագիծը։ Այն կազմակերպվում է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանական տարվա շրջանակում։ Նախագիծը միտված է տարբեր շնորհներ ունեցող երեխաների և պատանիների…

Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նոյեմբերի 4, 2021
Սպորտային լուրեր

Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6-2 հաշվով հաղթանակ տանելով Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։

Նշենք՝ մարզադահլիճում մեր ըմբիշին սատարել են նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և հավաքականի անդամները:

Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 11-1 հաշվով վստահ հաղթանակ…

Արցախի մասին ֆիլմը ճանաչվել է լավագույնը միանգամից 4 անվանակարգերում

Նոյեմբերի 3, 2021
Մշակութային լուրեր

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնի 4 անվանակարգերում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ») ճանաչվել է լավագույնը:

Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է օպերային երիտասարդ…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…