ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարը

Նոյեմբերի 1, 2021
Սպորտային լուրեր

Հոկտեմբերի 30-ին Երևան-Էջմիածին ճանապարհին կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարը:

Մրցմանը մասնակցել է 3 տարիքային խմբի ավելի քան 1500 մասնակից։ 3 կմ մրցատարածությունը հաղթահարել են 15-17 տարեկան դպրոցական աղջիկներն ու տղաները, իսկ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, ինչպես նաև 36 և բարձր տարիքի կանայք, 41 և…

107 ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիաներ

Նոյեմբերի 1, 2021
Դպրոցական անցուդարձ

Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներն այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաներն ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում:

Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով:

Նորաստեղծ լաբորատորիաներն ավագ դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը: Ավագ դպրոցներում նման…

Նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է բուհերի ռեկտորների հետ

Հոկտեմբերի 29, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Նախարար Վահրամ…

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների VI համագումարին

Հոկտեմբերի 29, 2021
Լուրեր կազմակերպություններից

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում հոկտեմբերի 27-29 տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների ու կրթական համակարգի աշխատակիցների VI համագումարը:

Համագումարին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը, որը գլխավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Պատվիրակության կազմում էին ԿԳՄՍՆ մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, Կրթության զարգացման և նորարարությունների…

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային համաժողովը մեկնարկել է

Հոկտեմբերի 29, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 29-31-ը «Անի Գրանդ հոթելում›› (Երևան, Հանրապետության 65) անցկացնում է «Փոքր կինոնկարներ. համընդհանուր ժա­ռանգություն, փոքր կինոթատրոնների պահպանում, հասանելիություն և տարածում գլոբալ պլատֆորմներում» միջազգային համաժողովը՝ նվիրված «Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան, 1920-2002) ծննդյան 100-ամյակին:

Եռօրյա գիտաժողովն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց…

Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցին տրամադրվել է սպորտային մարզագույք

Հոկտեմբերի 29, 2021
Սպորտային լուրեր

Հոկտեմբերի 27-ին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Սպորտային սերունդ 2021» ծրագրի շրջանակում տրամադրված սպորտային մարզագույքի պաշտոնական հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը, հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, ՀՀ…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է ՀԱՖՆ և «Արամ Խաչատրյան» համերգասրահի նորանշանակ տնօրեն Նորայր Նազարյանին

Հոկտեմբերի 29, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի աշխատակազմին է ներկայացրել այդ կառույցների նորանշանակ տնօրեն Նորայր Նազարյանին:

Արա Խզմալյանը նշել է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը մեր երկրի մշակութային և քաղաքակրթական կարևորագույն անձնագրերից է, և այսօր մենք կարող ենք մաեստրո Թոփչյանի…

Հաստատվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

Հոկտեմբերի 29, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1226-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ժաննա Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Ալեքսանդր Շագաֆյան - ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար

Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանն ու Դավիթ Չալոյանը դուրս են եկել 1/8 եզրափակիչ, Գուրգեն Մադոյանը պարտվել է

Հոկտեմբերի 29, 2021
Սպորտային լուրեր

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանն անցել են հաջորդ փուլ: Ի դեպ, Բազեյանը 1/8 եզրափակիչ է դուրս եկել՝ դարձյալ առանց մենամարտ անցկացնելու։

Եվրոպայի Մ22 տարեկանների հաղթողը 1/16 եզրափակչում պետք է մենամարտեր չինական Թայբեյի ներկայացուցիչ Պո-Յի Չենի հետ, սակայն վերջինս…

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» ամսագրում` անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

Հոկտեմբերի 29, 2021
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական` 2021 թ. համարը:

Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին և ներկայացնում է Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մարտահրավերները:

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…