ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բռնցքամարտի ԱԱ. Գուրգեն Մադոյանը մեկնարկեց հաղթանակով

Հոկտեմբերի 26, 2021
Սպորտային լուրեր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում մեկնարկել է վստահ հաղթանակով:

Հայ բռնցքամարտիկը 1/32 եզրափակչում 3-ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0 հաշվով հաղթանակ է տարել սլովենացի Ալջազ Սիռչելյայի նկատմամբ։

«Հավաքականից առաջին մենամարտը ես անցկացրեցի: Պատասխանատվությունը մեծ էր, ու քանի որ առաջին մենամարտն էր անծանոթ…

Հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը

Հոկտեմբերի 26, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցականների 2021-2022 ուսումնական տարվա «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաների օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը:

Օլիմպիադաները կազմակերպվում են երեք փուլով՝ առաջին (դպրոցական), երկրորդ (մարզային) և երրորդ (հանրապետական): Դրանք անցկացվում են համապատասխան խմբերով՝ ըստ դասարանների: Օլիմպիադայի բոլոր փուլերի տարբերակները`…

Վերդիի «Աիդա» օպերան վերադառնում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բեմ

Հոկտեմբերի 26, 2021
Մշակութային լուրեր

Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան երկարատև դադարից հետո վերականգնվել է և հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 2-ին կներկայացվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Բեմադրող ռեժիսոր՝ Մարիո Կորադի (Իտալիա): Բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան: Զգեստների նկարիչ՝ Սուսաննա Ալավերդյան:

Հիշեցնենք, որ…

ՄԿՈՒ, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման, իսկ դպրոցական աշնանային արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով

Հոկտեմբերի 25, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:

Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի…

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Սիերա Լեոնեի արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 25, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի գլխավորած պատվիրակությանը (նստավայրը՝ Թեհրան):

Կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության ոլորտում Հայաստանում ներկայում իրականացվող…

Բռնցքամարտիկ Ա. Բազեյանի մրցակիցը չի կարգավորել քաշը, հայ բռնցքամարտիկն անցել է հաջորդ փուլ

Հոկտեմբերի 25, 2021
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր Սերբիայում հանդիպել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամների հետ, ովքեր մասնակցելու են աշխարհի առաջնությանը:

Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ՝ բոլոր մարզիկների տրամադրությունը շատ բարձր է, վնասվածք ու քաշի խնդիրներ չկան:

Այսօր պետք է ռինգ դուրս գային Եվրոպայի Մ22 տարեկանների հաղթող, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 67…

Ծառատունկ՝ «Հավերժների այգում»

Հոկտեմբերի 25, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Թովմասյան» միջազգային հիմնադրամը կառուցել է «Հավերժների այգի»` ի պատիվ գիտության, մշակույթի, սպորտի, ինչպես նաև պատերազմների ընթացքում իրենց կյանքը հայրենիքին նվիրած հայորդիների:

Այգին գտնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին՝ Տառերի պուրակի և Սուրբ խաչի հարևանությամբ: Այսօր «Հավերժների այգում» տեղի է ունեցել ծառատունկի մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Ծառատունկին մասնակցել են հյուրեր՝ պետական և…

Կենսունակ մշակութային ժառանգություն. ամփոփվել է «Իմ Հայաստան» ծրագիրը

Հոկտեմբերի 25, 2021
Մշակութային լուրեր

Հոկտեմբերի 22-ին պաշտոնական փակման արարողությամբ ամփոփվել են «Իմ Հայաստան» ծրագրի 6 տարվա նվաճումները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պաշտոնատար անձինք, գործընկերներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

«Իմ Հայաստան» ծրագիրը գործել է 5 մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում, Տավուշում և Շիրակում՝ կյանքի կոչելով Հայաստանի…

Ավարտվել է «Yerevan Open» շախմատային մրցաշարը. Արման Միքայելյանը՝ երրորդ մրցանակակիր

Հոկտեմբերի 25, 2021
Սպորտային լուրեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն երրորդ անգամ: Հայ գրոսմայստեր Արման Միքայելյանը մրցաշարի արդյունքներով գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը:

Հարկ է նշել, որ 9 տուր տևած ծանր պայքարի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած 3 շախմատիստներն էլ վաստակել են 7.5-ական միավոր: Վերջին…

«Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսի շրջանակում կայացել է «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածի շնորհանդեսը

Հոկտեմբերի 25, 2021
Մշակութային լուրեր

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահի տրամադրած Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները:

Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի շնորհանդեսը, որի թարմացումն ու լրացուցիչ նյութերով համալրումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության,…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…