Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցադրության կազմակերպման նպատակով «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները տրամադրել է Հայաստանի ազգային պատկերասրահը: Քոչարն այս շարքը ստեղծել է 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի 1000-ամյա հոբելյանը:
Նշենք, որ Երվանդ Քոչարի թանգարանն անցել է ցուցադրությունների կազմակերպման հայեցակարգային…
Պարենի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերին: Դրա հիմնական նպատակն է աշխարհում մեծացնել բնակչության իրազեկվածությունը պարենային խնդրի վերաբերյալ։
Պարենի համաշխարհային օրը կրթական մեծ արժեք ունի: Այն օգնում է մարդկանց տեղեկանալ աշխարհում տիրող պարենային բարդ իրավիճակին և ուշադրություն հրավիրում այս կարևոր խնդրին։
Այս տարի Պարենի համաշխարհային օրվա համար ընտրվել է…
Հայաստանի միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2021 թվականին նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս տարի բուհում կայացած բոլոր միջոցառումները նվիրված են հոբելյանին։
Հոբելյանական գլխավոր միջոցառումը կկայանա հոկտեմբերի 20-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ժամը 18։30-ին թատրոնի VIP սրահում տեղի կունենա հոբելյանական նամականիշի մարման…
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին:
Ռուսական կողմի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Կարելինին, Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ Մնացական Իսկանդարյանին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Հատուկ մրցանակի»։
ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ տեղեկատվության ազատությանը նվիրված մրցանակաբաշխությունն ազդեցիկ միջոց է խրախուսելու բաց և հրապարակային աշխատանքը, ապահովելու Կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
…Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․ Քաթսբերթ եկեղեցում տեղի է ունեցել հոբելյանական համերգ և ցուցահանդես՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։
Միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի ու մշակութային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության…
«Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը «Մեկնարկ» տաղանդի զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Վարպետության դաս» նախագիծը, որին մասնակցում են հրավիրյալ մասնագետները:
Վարպետության դասերին տեղի են ունենում հանդիպումներ 7-20 տարեկան պատանի երաժիշտ-կատարողների և ՀՀ առաջատար վեց մասնագետների հետ (դաշնամուր, ջութակ և թավջութակ):
Նախագծի շրջանակում արդեն իսկ կայացել են հանդիպումներ…
ՀՀ առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ի հետ համատեղ հայտարարում է COVID-19-ի դեմ պատվաստվելու կարևորության թեմայով կարճ հոլովակների մրցույթ հանրապետության ավագ դպրոցների սովորողների շրջանում։
Tik-tok-ի ձևաչափով հոլովակները պետք է ներկայացվեն covid19.vac19@gmail.com էլեկտրոնային հասցեով հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 20-ը՝ ժամը 18:00-ն, ունենան 45-60 վայրկյան տևողություն, լինեն հայերեն։ Տեսահոլովակներն ընտրելիս հանձնաժողովը նախապատվություն կտա…
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի և գիտատեխնիկական տեղեկատվության և վերլուծության «Elsevier» հրատարակչական ընկերության միջև կնքվել է «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» շտեմարաններին բաժանորդագրության մասին համաձայնագիր:
Հոկտեմբերի 13-ից սկսած` մեկ տարի ժամկետով, հայ գիտնականները կարող են օգտվել «Reaxys Base» և «Reaxys Medical Chemistry» քիմիայի ոլորտի հանրահայտ շտեմարաններից: Շտեմարաններում ամփոփված է տեղեկատվություն…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ