ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Անտունի» բալետի առաջնախաղին

Սեպտեմբերի 27, 2024
Մշակութային լուրեր

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Անտունի» բալետի առաջնախաղը՝  նվիրված հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյակին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել առաջնախաղի ներկայացմանը։

Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետի ներկայացման…

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացողների

Սեպտեմբերի 27, 2024
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-ՆN 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող…

Հայկական պատվիրակությունը ծանոթացել է ֆիննական և էստոնական կրթական համակարգերի առանձնահատկություններին

Սեպտեմբերի 27, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆինլանդիայի և Էստոնիայի կրթության և մշակույթի նախարարությունների կողմից կազմակերպված կրթական միջոցառմանը, որը անցկացվել է Եվրոպական կրթական հիմնադրամի «Teaching Excellence–Empowering Educators» արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և…

«Կոմիտասյան երաժշտության հնչողությունը հնարավորություն է տալիս լսելու նաև ինքներս մեզ». Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբերի 27, 2024
Մշակութային լուրեր

«Կոմիտաս լսելն առանձնահատուկ հանգստություն է, հնարավորություն՝ սեփական մտքերը կարգի բերելու, խորհելու, նաև ավելի պարզ մտածելու բոլոր բարդ հարցերի մասին», - Կոմիտաս Վարդապետի երաժշտության՝ սեփական ընկալման մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրանում է հայ հոգևոր և ժողովրդական երգի վարդապետ, երգահան, բանահավաք, կոմպոզիտոր…

«Կաթ դպրոցներին» փորձնական ծրագիրն ընդլայնվում է

Սեպտեմբերի 27, 2024
Լուրեր կազմակերպություններից

Եվրասիական զարգացման բանկը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը պաշտոնապես մեկնարկել են «Կաթ դպրոցներին» նախաձեռնությունը Երևանում և Լոռիում՝ այդպիսով տոնելով Դպրոցական կաթի համաշխարհային օրը:

Հիմնվելով 2023 թվականին Ջերմուկի և Եղեգնաձորի դպրոցներում իրականացված փորձնական փուլի հաջողությունների վրա՝ «Կաթ դպրոցներին» փորձնական նախագիծն այժմ նախատեսվում է ընդլայնել։ Այս տարվանից սկսած՝ Լոռու…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել է Զորավար Անդրանիկի 160-ամյակին նվիրված ցուցադրությանը

Սեպտեմբերի 27, 2024
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել է Հայաստանի պատմության թանգարանում Զորավար Անդրանիկի 160-ամյակին ընդառաջ անցկացվող «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։

Բացման արարողությանը ներկա են եղել նաև ՊՆ քարտուղարության պետ Սերոբ Հունանյանը և այլ հյուրեր։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում ընդգծել է…

Կառավարությունը հաստատել է ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները

Սեպտեմբերի 27, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջից, ըստ որի՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝…

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի

Սեպտեմբերի 27, 2024
Լուրեր կազմակերպություններից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում, ուսումնարաններում և քոլեջներում սովորող ուսանողների աջակցության ծրագիրը կշարունակվի նաև այս ուսումնական տարում:

Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում. հավանության են արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 1762-Լ և 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 2291-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Հարցը զեկուցել…

Ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգին առնչվող հարցերի քննարկում՝ բուհերի և ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների հետ

Սեպտեմբերի 26, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է բուհերի և ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նոր ձևաչափով առաջին անգամ անցկացվող վերապատրասումների հետ կապված խնդիրները:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն ու ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:

Առարկայական վերապատրաստումների գործընթացն…

Դրամաշնորհ՝ գրողների, հետազոտողների և թարգմանիչների համար

Սեպտեմբերի 26, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի շրջանակում հատկացնում է դրամաշնորհ առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքների համար։

Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը կամ բեմադրությունը (պիեսների պարագայում):

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական…