ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Մորավյան աշուն». ՀԱՖՆ-ը կատարել է բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ

Հոկտեմբերի 19, 2021
Մշակութային լուրեր

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Չեխիայի հեղինակավոր «Մորավյան աշուն» (Moravský podzim) 51-րդ միջազգային փառատոնում հանդես է եկել եզրափակիչ համերգով:

Ֆիլհարմոնիկ նվագախումբը, մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կատարել է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված ծրագիր. Տիգրան Մանսուրյան «... and then I was in time again» ալտի և կամերային նվագախմբի համար, Ավետ Տերտերյան՝…

Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը

Հոկտեմբերի 19, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը:

Կարգի մշակման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը

Փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ նախադպրոցական հաստատություններում առկա խնդիրների ստեղծման հիմնական նախադրյալ է հանդիսանում տնօրենների մասնագիտական…

Կայացել է «Կրթության հիմքով տարկետում. երկխոսություն կրթության և բանակի միջև» խորագրով քննարկումը

Հոկտեմբերի 18, 2021
Լուրեր կազմակերպություններից

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների` EducationUSA հայաստանյան գրասենյակի «Կրթության հիմքով տարկետում երկխոսություն կրթության և բանակի միջև» խորագրով քննարկմանը շահառուներին տեղեկատվություն ու պարզաբանումներ են տրամադրվել այն իրավական ակտերի վերաբերյալ, որոնցով կարգավորվում է պարտադիր զինվորական ծառայությունից կրթության հիմքով տարկետում ստանալու գործընթացը։

Հանդիպում-իրազեկմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը և…

Շարունակվում է շախմատի «Yerevan Open» մրցաշարը

Հոկտեմբերի 18, 2021
Սպորտային լուրեր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է շախմատի «Yerevan Open» մրցաշարը, որին մասնակցում է 13 երկրի 313 շախմատիստ:

Միջազգային կոչում ունեցող 82, այդ թվում՝ 22 միջազգային գրոսմայստեր ու 25 միջազգային վարպետ, կպայքարեն 11 մլն դրամ մրցանակային ֆոնդի համար։ Մասնակիցներից 191-ը Հայաստանից են։

3-րդ տուրում ՀՀ ներկայացուցիչ Արման Միքայելյանը պարտության…

Քննարկվել են դոկտորական կրթության բարեփոխումները Հայաստանում

Հոկտեմբերի 18, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ծաղկաձորում կայացել է «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) եռօրյա աշխատաժողովը։

«Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովն անցկացվել է Էրազմուս + Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում ԵՄ աջակցությամբ:

Մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ…

Տեղական ժողովրդավարության դպրոցը՝ որոշումների կայացման մեջ երիտասարդների ներգրավվածության բարձրացման կարևոր դերակատար

Հոկտեմբերի 18, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Համայնքների ֆինանսիստների միավորումն» ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին Աղվերանում ազդարարել է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» ձևավորման մասին:

Ծրագիրն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ու «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ: «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների ցանցի ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսք է հղել նաև…

Լուսնից դեպի Մարս. կայացել է «Քեմուրջյան-100» համաժողովը

Հոկտեմբերի 18, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան-100» համաժողովը:

Համաժողովին մասնակցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, գիտնականներ, ոլորտի ներկայացուցիչներ։ Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ համաժողովին մասնակցել է…

Դպրոցական արձակուրդների ժամանակացույց

Հոկտեմբերի 18, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը:

2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․

  • աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից…

Հայրենասիրական ոգով ու շնչով կիրակի

Հոկտեմբերի 18, 2021

Հոկտեմբերի 17-ը հայորդի Կարեն Գեդեոնի Գրիգորյանի մարտիրոսվելու օրն է:

2020 թվականի այս օրը տակավին երիտասարդ Կարենն ընկավ հանուն հայրենիքի՝ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:

Կապանի N5 հիմնական դպրոցում նրան հիշում ու փառաբանում են, որպես համեստ ու կարգապահ շրջանավարտ, ազնիվ ու նվիրյալ, ընկեր, դաստիարակված ու պարտաճանաչ մարդ:

Դպրոցի 4-րդ «բ» դասարանը ստանձնել է…

Կբացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսի երևանյան փուլը

Հոկտեմբերի 15, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարանի» նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում կմեկնարկի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսի երևանյան փուլը:

Կցուցադրվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000 թթ.) և…

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…