Ս.թ. հոկտեմբերի 11-ից մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպվող «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը։
2022 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ է ներկայացրել չորս քաղաք՝ Ալավերդի, Արմավիր, Եղեգնաձոր և Հրազդան։
Համաձայն մրցույթի գործող կարգի՝ հայտերի գնահատումն իրականացվում է…
Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ կազմակերպել է «ՉեսսՄուդ» շախմատի միջազգային մրցաշարը: Ծաղկաձորում ընթացող մրցաշարին մասնակցում է 12 երկրից ավելի քան 200 շախմատիստ, այդ թվում` 25 միջազգային գրոսմայստեր, 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ:
Հոկտեմբերի 10-ին կայացել է «ՉեսսՄուդի» 7-րդ մրցափուլը, որին հետևելու նպատակով Ծաղկաձոր են այցելել ՀՀ կրթության, գիտության,…
ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի «Միջոլորտային մասնագիտություններ» բաժինը լրացվել է «Իրավական ուսումնասիրություններ» մասնագիտությամբ, որի ուսումնառության արդյունքում շրջանավարտներին կշնորհվի «Իրավական ուսումնասիրությունների մագիստրոս» որակավորումը։
Իրավական ուսումնասիրությունների մագիստրոսի որակավորումը և «Իրավական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրը (Master of Legal Studies program) տարբեր երկրների առաջատար համալսարաններում գործող ծրագրերից է և նախատեսված…
ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը։ Միջոցառման շրջանակում կանցկացվի նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի ամփոփումը։
ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներ։
Միջոցառման մասնակիցներին ողջունել են…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (72 կգ քաշային կարգ) նվաճել է աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը:
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած առաջնության եզրափակչում Ռոման Ամոյանի մրցակիցը եղել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովը, որին 22-ամյա հայ ըմբիշը հաղթել է 3:1 հաշվով:
Ամոյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչ փուլից, որտեղ 8:0 հաշվով վստահ հաղթանակ…
«Մեծ հաղթանակի դեմքերը» լուսանկարչական ցուցահանդեսը կազմակերպել է Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում), ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ, «Թովմասյան» հիմնադրամի հետ համատեղ, «ՎՏԲ-Հայաստան» բանկի ֆինանսավորմամբ: Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:
«Ցուցադրությունը հարգանքի տուրք է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, ինչպես նաև պատմական հիշողությունը պահպանելու և այդ իրադարձությունների մասին ճշմարտությունը նոր սերունդներին…
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանում կայացած հանդիպումից հետո այցելել է նաև ՀՀ պետական բուհերի՝ Գյումրիում գործող մասնաճյուղեր:
Նախարարի տեղակալն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը եղել են Հայաստանի…
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում տեղի է ունեցել Աշխատանքի տոնավաճառ, որ կազմակերպվել էր Տնտեսագիտական բուհի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նույն նախարարության Միասնական սոցիալական ծառայության համատեղ ջանքերով։
ՀՊՏՀ լեփ-լեցուն բակում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառը համախմբել էր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին և տնտեսության տարբեր ոլորտների…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի սաները բեմադրել են «Սասնա ծռեր» մնջախաղային ներկայացումը (ղեկավար՝ Գևորգ Պողոսյան):
Այն կրել է «Երեխաները երեխաների համար» խորագիրը և տեղի է ունեցել «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Միջոցառումը բարեգործական էր, և ստացված հասույթն ուղղվելու է կրթահամալիրում ինտերակտիվ սենյակի տեխնիկական հագեցմանը:
Լսողության խանգարում…
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ներկայացվեց «Պատմական Հայաստանը որպես Եվրոպայի և Ասիայի միջմշակութային հարաբերությունների հանգույց 9-14 դդ.» եվրոպական ծրագիրը:
Ծրագրի հեղինակը միջազգային ճանաչում ունեցող գիտնական, Հռոմի Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Զարուհի Պողոսյանն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, արժեքը 2-2.5 միլիոն եվրո է, տևողությունը՝ 5 տարի:
Ծրագրի կարևորագույն նպատակներից…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ