ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ

Նոյեմբերի 18, 2021
Միջազգային լուրեր

Նոյեմբերի 17-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025 թթ. ժամանակահատվածի համար։
Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված երեք թափուր տեղերի համար ներկայացված էին չորս երկրների՝ Հայաստան, Լիտվա, Ուկրաինա և Ադրբեջան, թեկնածությունները:

Փակ…

Սարգիս Սարգսյանը՝ հաշմանդամների շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն

Նոյեմբերի 18, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանը հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված շախմատի հաշմանդամների աշխարհի օնլայն առաջնությունում։

45+10 ժամակարգով խաղացված 9 մրցախաղերից հետո Սարգիս Սարգսյանը, վաստակելով 8,5 միավոր, հռչակվել է հաշմանդամների աշխարհի չեմպիոն։

Առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 4-14-ը և ունեցել է 249 մասնակից՝ աշխարհի տարբեր անկյուններից։

Վահրամ Դումանյանն ԱԺ նիստում ներկայացրել է ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը

Նոյեմբերի 17, 2021
Պաշտոնական

ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվել է 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը. կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ, ինչը հիմնականում ուղղվելու է բովանդակային բարեփոխումներին, կրթական, մշակութային և մարզական հաստատությունների ենթակառուցվածքների արդիականացմանը, պետական աջակցություն ստացող…

ԱԺ-ն հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան

Նոյեմբերի 17, 2021

Ազգային ժողովն այսօր միաձայն հավանության է արժանացրել Կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում նախագիծը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ 2019 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ժամանակ ստորագրված…

Սերխիո Տիեմպո՝ աշխարհի «ամենաարագ», սենսացիոն, վիրտուոզ, իր սերնդի ամենաինքնատիպ դաշնակահար

Նոյեմբերի 17, 2021
Մշակութային լուրեր

Սերխիո Տիեմպոն Հայաստանում առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում:

Անվանի դաշնակահարը կկատարի Շոպենի թիվ 1 Դաշնամուրի կոնցերտը, որը փայլուն, վիրտուոզ տեխնիկա է պահանջում, բայց միևնույն ժամանակ պոետիկ և քնարական է: Համերգի երկրորդ բաժնում կհնչի…

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում կմրցի Ադրբեջանի հետ

Նոյեմբերի 17, 2021
Սպորտային լուրեր

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Ադրբեջանի հետ:

Երեկ կայացած 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին ուժերն է չափել Ֆրանսիայի թիմի դեմ և 2,5։1,5 հաշվով հաղթանակ տարել։

Գաբրիել Սարգսյանը 4 անընդմեջ հաղթանակներից հետո պարտվել է Ալիռեզա Ֆիրուջային, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, Ռոբերտ…

Ցուցահանդես՝ նվիրված Վլադիմիր Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին

Նոյեմբերի 17, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ցուցահանդեսի բացման խոսքում ցավով նշել է, որ նկարչի 80-ամյակը նշվում է առանց նրա ֆիզիկական ներկայության, սակայն նա ապրում է իր ջերմ…

ՏՏ ոլորտում լավագույն ուսանողները պարգևատրվել են

Նոյեմբերի 17, 2021

Տեղի է ունեցել «ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգև» մրցույթի հաղթող 30 ուսանողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Սինոփսիս» ընկերության գլխավոր գործադիր համանախագահ Չի-Ֆուն Չանը, պաշտոնատար այլ անձինք:

«ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների ամենամյա կրթական պարգևը» հիմնվել է…

Գեղեցկացնենք մեր դպրոցը

Նոյեմբերի 16, 2021
Դպրոցական անցուդարձ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, չնայած եղանակն անբարենպաստ էր, սակայն Տավրուսի միջնակարգ դպրոցի նորանշանակ տնօրեն Վիլյամ Թորոսյանի նախաձեռնությամբ, աշակերտներն էլ իրենց ցանկությամբ, մասնակցեցին դպրոցի դարպասի ներկման աշխատանքներին:

Գեղեցկացնենք ու շենացնենք մեր դպրոցը,- ասաց փոքրիկ Վաչեն:

Աշակերտները ոգևորված ու հիացած հեռացան դպրոցի տարածքից:

Տավրուսի միջնակարգ դպրոց

ԵՊՀ-ում բացվել է գիտաուսումնական նոր կենտրոն

Նոյեմբերի 16, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի է ունեցել դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի բացումը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, Գիտության պետական կոմիտեի…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…