ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հանրային քննարկման է ներկայացվել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը

Նոյեմբերի 16, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվող լրացումները և փոփոխություններն ուղղված են հանրակրթության կառավարման, ներառականության և բովանդակության բարեփոխումներին՝ նպատակ ունենալով առավել ճկուն ու արդիական մոտեցումներ ներդնել համակարգի մի շարք գործընթացներում և կիրառել նոր գործիքակազմեր։

Ուսուցիչների

Շախմատի թիմային ԵԱ. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Գերմանիայի հետ

Նոյեմբերի 16, 2021
Սպորտային լուրեր

Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում երեկ՝ նոյեմբերի 15-ին, կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս տուրում մրցել է Գերմանիայի հետ. գրանցվել է ոչ-ոքի՝ 2-2:

Հավաքականի կազմում իր 4-րդ հաղթանակն է տարել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը պարտվել է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են խաղացել։

Մշակույթը՝ տնտեսության զարգացման ճանապարհ. մարզերում կիրականացվի EU4Culture ծրագիրը

Նոյեմբերի 16, 2021
Մշակութային լուրեր

Երևանի «Գյոթե» կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպվող «ԵՄ-ն՝ հանուն մշակույթի» (EU4Culture) ծրագրի շրջանակում համայնքային մշակութային ռազմավարության մշակման համար Հայաստանից ընտրված 3 քաղաքների պաշտոնական ազդարարման և մրցանակների հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը:

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. հայտնի են ուժային եռամարտի մրցումների հաղթողները

Նոյեմբերի 16, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճում ավարտվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով ուժային եռամարտի տղաների և աղջիկների մրցումները:

Մարզական խաղերին մասնակցել է բարձրագույն ուսումնական հաստատության 9 թիմ՝ 100 մասնակիցներով:

Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսները նվաճել են հետևյալ ուսանողուհիները՝

48 կգ - Արփինե Մնացականյան (ՖԻՄԱ),

56 կգ - Մալվինա Էվինյան (ԵՊՀ),

Նախարար Վահրամ Դումանյանը մասնակցել է Երևանում առաջին սքեյթ-պարկի բացմանը

Նոյեմբերի 15, 2021
Սպորտային լուրեր

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, մասնակցել են Երևանում առաջին սքեյթ-պարկի բացման արարողությանը, շրջել պարկի տարածքով և ծանոթացել ենթակառուցվածքներին:

Միջոցառմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Մայրաքաղաքի առաջին սքեյթ-պարկի բացման պատիվը վերապահվել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին…

Պատանի հանդիսատեսի թատրոնը հյուրախաղերով Վանաձորի թատրոնում է

Նոյեմբերի 15, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Պատանի հանդիսատեսի թատրոնը «Մալեֆիսենտան կամ քնած գեղեցկուհու լեգենդը» և «Վերջին ուսուցիչը» ներկայացումներով նոյեմբերի 15-ին հյուրախաղերով հանդես է գալիս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

«Վերջին ուսուցիչը» բեմադրությամբ պատանի հանդիսատեսին է ներկայացվում հայ դասական ստեղծագործություն, որն իր գեղագիտական ընկալումներով կնպաստի պատանիների մտքի…

Շախմատի Հայաստանի հավաքականների վստահ ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում

Նոյեմբերի 15, 2021
Սպորտային լուրեր

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաջող ելույթներ են ունենում Սլովենիայում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում:

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, կայացել են 3-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց ընտրանին 3-րդ տուրում մրցել է Իսրայելի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել: Առաջնությունում իր երրորդ հաղթանակն է տոնել հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը՝ առավելության հասնելով Տամիր…

Լոռու մարզի Դեբետ համայնքում ազդարարվել է «Անգլախոս գյուղական դպրոցներ» փորձնական ծրագրի մեկնարկը

Նոյեմբերի 15, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ Թրեյսին և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը նոյեմբերի 13-ին ստորագրել են եռամյա փոխըմբռնման հուշագիր, որով ազդարարվել է «Անգլախոս գյուղական դպրոցներ» փորձնական ծրագրի մեկնարկը։

Նախաձեռնության նպատակը Լոռու մարզի 22…

Զինվորի տանը հյուր էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը

Նոյեմբերի 15, 2021
Սպորտային լուրեր

Օրերս Զինվորի տանը հյուրընկալվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է տղաների վերականգնման պայմաններին ու նրանց մասնակցությամբ մշակութային ծրագրերին: Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը Կարեն Գիլոյանին փոխանցել է վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած տղաներից մի քանիսի ցանկությունը. նրանք ցանկանում են պրոֆեսիոնալ լողով զբաղվել:

ԿԳՄՍ նախարարի…

Հանրային քննարկման է ներկայացվել մենթոր դպրոցների ուսուցիչների կողմից հեռավար դասավանդման նախագիծը

Նոյեմբերի 15, 2021

Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում:

Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հատկապես գյուղական բնակավայրերում սովորողների կողմից կրթական ծրագրի…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…