Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին․ դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են ‹‹ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։ Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։
‹‹Կապանի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:
Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախարարը շնորհավորել է Քրիստինե Վայգանդին և ընդգծել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ իրագործվող ծրագրերի…
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը։
Ծրագրի շրջանակում անցկացվել են աթլետիկական հնգամարտի, սեղանի թենիսի, հրաձգության, ուժային եռամարտի, բազկամարտի, ֆուտզալի, բասկետբոլի և վոլեյբոլի մրցումներ։ Խաղերին մասնակցել են 22 բարձրագույն ուսումնական հաստատությունների 1020 ուսանող մարզիկներ։
…ՀՀ կառավարության կողմից հաստատված և Ազգային ժողով ներկայացված ‹‹Հանրակրթության մասին›› նոր օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների քննարկման նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուների և մի խումբ տնօրենների հետ:
Հանդիպման սկզբում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հակիրճ անդրադարձել է ձեռնարկված փոփոխություններին, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցների…
Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, ՄԿՈՒ հաստատությունների ուսանողներ, դասախոսներ, վարպետներ և փորձագետներ:
Միջոցառման մեկնարկն ազդարարել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն, «Աշխարհի հմտություններ» կազմակերպության՝…
Տեղի է ունեցել «Անցում՝ կրթությունից աշխատաշուկա» ծրագրի համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են երկամյա ծրագրի արդյունքներն ու համագործակցության շրջանակները:
Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շիրակի մարզի՝ մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ղեկավարներ, կրթական և բիզնես կառույցների գործընկեր ներկայացուցիչներ և…
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» ամփոփվել է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական նախագիծը, որն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Աջակցություն մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներին՝ ուղղված մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը, առողջության վերականգնմանն ու պահպանմանը, սոցիալականացմանը և հանրային կյանքին ինտեգրմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Ծրագրի արդյունքների…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են դիմում ներկայացնել մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը։
2021 թվականին իրականացված ուսուցիչների վերապատրաստման գործընթացի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամաններով ձևավորվել են ատեստավորման հանձնաժողովներ` ուսուցիչների ատեստավորման գործընթացը սույն թվականի դեկտեմբերի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշների նախագիծը:
Նախագծի ընդունման պարագայում կստեղծվեն նախադրյալներ՝ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման համար, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները։
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը…
Դեկտեմբերի 8-11-ը Մոսկվայում անցկացվում է Հայ-ռուսական երիտասարդական ֆորումը: Այն անցկացվում է 2015 թվականից՝ 2012 թվականին ստորագրված Հայաստանի և Ռուսաստանի միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:
Հայաստանից ֆորումին մասնակցում են շուրջ 30 երիտասարդներ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ, ուսանողներ՝ Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայ-ռուսական, Եվրոպական համալսարաններից,…
Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ