ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի Եվրոպայի տարածաշրջանի պարբերական զեկույցների ամփոփիչ նիստը:
Ոչ նյութական մշակութային ժառանգության մոնիթորինգը հստակեցրել է ժառանգության արդի իրավիճակը, դրա պահպանությանն ու փոխանցմանն առնչվող հարցերը, որոնք ներկայում կարևորվում են երկրի կայուն զարգացման նպատակների ուղղությամբ իրականացվող գործընթացների համատեքստում։
Այս թեմաների շուրջ զեկույց…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Բրիտանական խորհուրդը՝ ԵՄ-ը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի և «Էրազմուս+» գրասենյակի հետ համատեղ հոկտեմբերի 13-ին Ծաղկաձորում անցկացրել է «Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում» համաժողովը: Ներկայացուցչական հավաքին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ…
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում գործադիրը «ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և ՀՀ պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշում է ընդունել:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման և համալրման…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են 2021-2022 թթ. պատմամշակութային հուշարձանների վերականգնման և հնագիտական պեղումների վերաբերյալ աշխատանքները:
Նախարարի տեղակալի խոսքով՝ պետական հատկացումների առումով վերջին շրջանում աննախադեպ ուշադրություն է դարձվում հուշարձանների պահպանությանն ու վերականգնման աշխատանքներին,…
Օրերս Կապանի N5 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին ՎՎ Կապանի գրասենյակի կազմակերպած դասընթացին «Բռնություն» թեմայով որում ստացած գիտելիքներով հանդես եկան հասակակիցների և կրտսեր ընկերների շրջանում։
Դասղեկ Անահիտ Աղագուլյանը փաստեց, որ նման գիտելիքները ցպահանջ են, հատկապես երեխաների համար, քանզի
նրանց կողմից բռնության սահմանումն իսկ խոսում է, արդեն գիտակցված վարքի ձևավորման…
2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության կազմակերպման ուղղությամբ կատարած և ընթացիկ աշխատանքները:
Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ արվում է առավելագույնն առաջնությունը…
ԿԳՄՍ նախարարության, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի և «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն–Հայաստան» (ՍՕԱՐ) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կայացել է «Կողք կողքի» հանրապետական ներառական երաժշտական-արտ փառատոնը։
Փառատոնի գալա համերգին ներկա են եղել ՀՀ վաչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Փառատոնին մասնակցել…
Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգեր միացել են իրենց հայ գործընկերներին՝ օգնելու Արցախի վերջին հակամարտության ընթացքում տուժած զինծառայողներին:
Այդ համագործակցության շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկել է Արցախյան վերջին հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը: Այն կազմակերպվել է…
Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Ամբիոնի հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակներում դասախոսները պարգևատրվել են համալսարանի արծաթե և բրոնզե մեդալներով, պատվոգրերով, ինչից հետո ցուցադրվել է մանկավարժության ամբիոնի գիտակրթական գործունեության, անցած 100-ամյա ուղու մասին պատմող…
2021 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Լոնդոնում՝ Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ. Քաթբերթ եկեղեցում, կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։
Համերգին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, Քլինգենի երգչախումբը և Քլինգենի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ):
Համերգի նպատակն է արտերկրում ևս հանրահռչակել մեծ…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Պարզաբանումներ
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ