ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Բռնցքամարտի ԱԱ. Սեյրան Եղիկյանն ու Կարեն Տոնականյանը հաջորդ փուլում են

Հոկտեմբերի 28, 2021
Սպորտային լուրեր

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող ելույթները. հոկտեմբերի 27-ին պայքարի դուրս եկած մեր երկու բռնցքամարտիկներն էլ՝ 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, անցել են հաջորդ փուլ:

Աշխարհի առաջնության 1/32-րդ եզրափակչում Եղիկյանը մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Առաջին ռաունդում մրցակիցն…

Ատելության խոսքի դեմ պայքարում անհրաժեշտ է համախմբել միջազգային հանրության ջանքերը

Հոկտեմբերի 27, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպվող «Կրթության դերն ատելության խոսքի հաս­ցեագրման և դրա դեմ դիմակայունության ձևավորման մեջ» խորագրով համաշխար­հային նախարարական առցանց համաժողովը, որին զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ…

Այսօր մեկնարկում է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Հոկտեմբերի 27, 2021
Սպորտային լուրեր

Գյումրիում կայացել է դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Օլիմպիադան անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Մրցումները մեկնարկել էին դեռևս գարնանը՝ ներդպրոցական փուլով, որին հաջորդել են օլիմպիադայի ծրագրով նախատեսված համայնքային-տարածաշրջանային ու մարզային փուլերի մրցումները։

Արդյունքների ամփոփմամբ ընտրվել են լավագույնները,…

Հայկական մանրանկարչություն. Կապանի դպրոցականների համար կիրականացվի «Զարդագիր» ծրագիրը

Հոկտեմբերի 27, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» նոյեմբերի 1-4-ը «Զարդագիր» ծրագրի շրջանակում կիրականացնի «Զարդագիր» հաղորդաշարի՝ «Հայկական մանրանկարչություն» հաղորդմանն ուղղված վարպետաց դասեր։

Դասերը կանցկացվեն ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի շուրջ 400 դպրոցականների համար։ Յուրաքանչյուր օր կանցկացվի 3 վարպետաց դաս, որի ընթացքում երեխաները ձեռք կբերեն հայկական մանրանկարչության,…

Բռնցքամարտի ԱԱ․ Նարեկ Մանասյանը պարտվել է մեկնարկում

Հոկտեմբերի 27, 2021
Սպորտային լուրեր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն է կրել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկային փուլում:

Եվրոպայի մինչև 22 տարեկանների բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից և մրցավարների որոշմամբ՝ 0-5 հաշվով զիջել Իտալիայի ներկայացուցիչ Ազիզ Աբբես Մոուհիդայնիին։

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա աշխարհի առաջնությունում։

Երիտասարդության ոլորտում փոխըմբռնման նոր հուշագիր է ստորագրվել

Հոկտեմբերի 27, 2021
Միջազգային լուրեր

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կորեայի Հանրապետության գենդերային հավասարության և ընտանիքի նախարարության միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը է ստորագրվել:

Հուշագրի նպատակն է տեղեկատվության փոխանակման և երկու երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին ու գործողություններին մասնակցելու միջոցով խրախուսել երիտասարդությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցությունը:

Կողմերը համագործակցելու են…

Հայ-վրացական երիտասարդական ֆորում. մասնակցության հրավեր

Հոկտեմբերի 27, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստյան գոտում նոյեմբերի 7-9-ը կանցկացվի Հայ-վրացական երիտասարդական ֆորում:

Ֆորումը կազմակերպում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության՝ երիտասարդության հարցերով գործակալության հետ համատեղ: Ֆորումն ուղղված է երիտասարդական աշխատողների միջև փորձի փոխանակմանը, երիտասարդական ոլորտում հետագա համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորության քննարկմանը:

Աշխարհահռչակ խոհարար Քրիստիան Բրասկ Թոմսոնը Մատենադարանում ծանոթացել է խոհարարական հնագույն ձեռագրերին

Հոկտեմբերի 27, 2021
Մշակութային լուրեր

Խոհարարության ոլորտում աշխարհում ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Քրիստիան Բրասկ Թոմսոնը և նրան ուղեկցող միջազգային լրագրողական խումբը «Դար» հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ «Հայկական ճամփորդություն» նախագծի շրջանակում այցելել են Մատենադարան՝ ծանոթանալու խոհարարական ոլորտում հնագույն ձեռագրերին:

Նախագիծը նվիրված է հայկական խոհանոցի վաղեմի ավանդույթներին: 20 երկրների հայտնի լրատվամիջոցների՝ «Forbes» (ԱՄՆ), «Frankfurter…

Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով, Բաչկովն իմացավ իր առաջին մրցակցին

Հոկտեմբերի 26, 2021
Սպորտային լուրեր

Եվրոպական խաղերի չեմպիոն, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:

Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ՝ հաղթանակի է հասել Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արգիշտի Տերտերյանի նկատմամբ:

Հովհաննիսյանը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ նոյեմբերի 1-ին կմրցի Մարիո…

Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 26, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի պատվիրակությանը՝ տնօրեն Անուշավան Աբրահամյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում տարիներ շարունակ ներդրած մեծ…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)