Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն երրորդ անգամ: Հայ գրոսմայստեր Արման Միքայելյանը մրցաշարի արդյունքներով գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը:
Հարկ է նշել, որ 9 տուր տևած ծանր պայքարի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած 3 շախմատիստներն էլ վաստակել են 7.5-ական միավոր: Վերջին…
Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահի տրամադրած Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները:
Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել նաև «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի շնորհանդեսը, որի թարմացումն ու լրացուցիչ նյութերով համալրումն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության,…
Հոկտեմբերի 23-24-ը Դիլիջանում տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողովը»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովն այս տարի կրել է «Գլոբալ փոփոխությունները նոր քվանտային աշխարհում» խորագիրը: Աշխարհի տարբեր երկրներից գագաթնաժողովին մասնակցած քաղաքական և տնտեսական, գիտական և տեխնոլոգիական շրջանակի, փորձագիտական և վերլուծական հանրույթի հայտնի ներկայացուցիչները երկու օր քննարկել են…
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը. արդեն կայացել են մրցաշարի բացման արարողությունը և վիճակահանությունը, ինչի արդյունքում հայ բռնցքամարտիկները ևս իմացել են իրենց առաջիկա մրցակիցներին:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 21-ին է մեկնել մրցավայր՝ 11 մարզիկով: Թիմի կազմում ընդգրկվել են Սեյրան Եղիկյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51…
Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 16-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն առցանց մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է օլիմպիադայի հաղթողների անունները:
Առաջին մրցանակակիր է դարձել Հայաստանը ներկայացնող 23-ամյա Ժաննա Խոջայանը, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրոսական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողուհի է: Նա սովորում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտում և աշխատում է այդ կազմակերպությունում որպես ճարտարագետ։
Օլիմպիադային…
Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) LXXVII խորհրդի հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Հայաստանի Հանրապետությունը:
Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով, որը համանախագահել են Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Սլովենիայի Հանրապետությունը: Վերոնշյալ երկու երկրները համատեղ ստանձնել են Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի համանախագահությունը 2021…
Հոկտեմբերի 30-ին կայանալիք «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի նախապատրաստական աշխատանքներն ու կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
«Պետք է ձևավորենք առողջ ապրելակերպի մշակույթ: Կրոսավազքի և այս կարգի մյուս մարզական իրադարձությունների հիմնական նպատակը հասարակության շրջանում նոր մշակույթի արմատավորումն է, որը կարող…
«Գեղագիտության ազգային կենտրոնը» և Բրիտանական խորհուրդը երեկ ազդարարել են Հայաստանում առաջին ներառական մասնագիտական կենտրոնի բացումը, որը ծառայելու է որպես ներառական արվեստի զարգացման և այլընտրանքային կրթության նոր, բազմաֆունկցիոնալ հարթակ: Կենտրոնը հնարավորություն կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց՝ կատարողական արվեստի ոլորտում իրացնելու սեփական ներուժը, և առանց խոչընդոտների՝ իրագործելու մինչ այժմ անհնարին թվացող գաղափարները։ Այն…
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2021 թվականի բյուջեի տնտեսումների հաշվին գումար է հատկացվել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցին և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին:
Վերաբաշխված 29 մլն 915 հազար դրամից 7 մլն 915 հազար դրամը դրամաշնորհային պայմանագրով կհատկացվի «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների…
Համաձայն ՀՀ վարչապետի որոշման՝ կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան (Թբիլիսի):
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Ստորագրող կողմերն էին ԿԳՄՍ նախարարի…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ