ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին

Սեպտեմբերի 20, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Գրական մրցույթն անցկացվել է «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում: Ժյուրին գործերը կարդացել է անանուն՝ սահմանված չափանիշներով գնահատելով առավելագույնը 50…

«ԴԱՍԱՐՎԵՍՏ» ԾՐԱԳԻՐԸ   ՄԵԿՆԱՐԿԵՑ  ԼՃԱՇԵՆ  ԳՅՈՒՂԻ ԼՃԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ  Ա.ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆԻ  ԱՆՎԱՆ  ՄԻՋՆԱԿԱՐԳ  ԴՊՐՈՑՈՒՄ

Սեպտեմբերի 20, 2024
Դպրոցական անցուդարձ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը 2024թ. սեպտեմբերի 18-ին հյուրընկալվեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան  միջնակարգ դպրոցում:

 Ծրագրի  նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները`  նպաստելով  արվեստի և կրթության կապի ամրապնդմանը:

Ծրագրին  մասնակցեցին  դպրոցի 5-րդ դասարանի  աշակերտները, որոնց հնարավորություն    ընձեռվեց ծանոթանալ  Հայաստանի…

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ

Սեպտեմբերի 20, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանն աշխարհում շախմատի կրթության և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար ՖԻԴԵ-ի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:

«Սմբատ Լպուտյանը հայ գրոսմայստեր է, որի առաջնորդությամբ շախմատը որպես առարկա ներդրվել է Հայաստանի դպրոցներում:…

ԱԲ ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձը հետաքրքրել է միջազգային գործընկերներին

Սեպտեմբերի 20, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, որոնք սեպտեմբերի սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ներկայացրել են հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձառությունը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ներկայացրել է սփյուռքում իրականացվող ծրագրերը

Սեպտեմբերի 20, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի «Հայաստանի կայուն զարգացում և Սփյուռքի ներուժի ներգրավում» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։

Նախարարը ներկայացրել է ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանք որակական փոփոխությունների հանգեցնող գործընթացներ են։ Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, կարևորել է կրթության ոլորտում իրականացվող…

Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցության հեռանկարները

Սեպտեմբերի 20, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն ու հանրակրթության…

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Սեպտեմբերի 19, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում: Մասնավորապես, անդրադարձ է եղել…

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

Սեպտեմբերի 19, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամրջի տարածք, որտեղ շարունակվում են կամրջի վերականգնման աշխատանքները։

Հիշեցնենք, որ 2022 թ․ նոյեմբերի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել էր համագործակցության 

Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները

Սեպտեմբերի 19, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությանը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Կատարայի» պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն…

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է եվրոպական հյուրախաղերի

Սեպտեմբերի 19, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկել է 99-րդ համերգաշրջանը:

Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 30-ն անցկացվող Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը լի է աստղային հրավիրյալ մենակատարներով և դիրիժորներով:

Սեպտեմբերի 19-23-ն Ազգային ֆիլհարմոնիկը մեկնում է եվրոպական հյուրախաղերի: Սեպտեմբերի 20-ին Ավստրիայի Կլագենֆուրտ Մյուզիքֆեռայնում Ֆիլհարմոնիկը, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հանդես…