ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Վահրամ Դումանյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին

Սեպտեմբերի 14, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ մշակութային համագործակցությունը հատուկ տեղ է գրավում Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ միջպետական ​​հարաբերություններում: ԿԳՄՍ նախարարը…

Հոբելյանական համերգներ և մշակութային համագործակցությանն ուղղված քննարկումներ՝ Մոսկվայում

Սեպտեմբերի 14, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Այցի ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին, նախարարի տեղակալը հանդիպել է Ռուսաստանի ազգային երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգալովի հետ: Քննարկվել են Առնո Բաբաջանյանին նվիրված ցուցադրության, 2022…

Պատերազմի մասնակից ուսանողները և այլ սոցիալական խմբերը կշարունակեն ստանալ ուսման վարձի զեղչ նոր կարգով

Սեպտեմբերի 14, 2021
Պաշտոնական

Մարտական գործողություններին մասնակից ուսանողներին, մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն, համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունած որոշման, հատկացվել է մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում:

Այս ծրագրի շրջանակում արդեն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում են ստացել 4200 մասնակից ուսանողներ, 2000 մասնակիցների զավակներ և 613 ամուսիններ (կանայք): Ընդհանուր…

Կամավորական աշխատանքի նոր հնարավորություններ ՀՊՄՀ ուսանողների համար

Սեպտեմբերի 14, 2021
Լուրեր կազմակերպություններից

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը համագործակցության նոր հուշագիր է կնքել «Հայ կամավորական ցանց» ամերիկյան կազմակերպության հետ:

Կազմակերպության նպատակն է Հայաստանում խթանել և բարելավել կրթությունը, գիտական սերտ կապեր հաստատել ուսանողների և ուսուցիչների միջև՝ ներգրավելով վերջիններիս աշխարհի գաղափարների և գիտելիքների փոխանակման կարևոր գործին:

Հուշագիրը ՀՊՄՀ-ի դասախոսներին և ուսանողներին հնարավորություն կտա…

Ուսումնահաճո օրակարգ

Սեպտեմբերի 14, 2021
Դպրոցական անցուդարձ

Խրախուսումը որպես դաստիարակության լավագույն մեթոդ, որպես համագործակցային օգնող աջակցող մեխանիզմ, կրթադաստիարակության գործընթացում, փորձություն անցած աջակցություն է:

Այս հրաշագործ մանկավարժական միջոցն այսօրվա ժողովի լեյտմոտիվն էր:

Կապանի N 5 հիմնական դպրոցի 9-րդ «բ» դասարանի ուստարվա անդրանիկ ծնողական ժողովը բացեց դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը, ով բարի ուսումնական տարի մաղթելու գաղափարն իդենտիֆիկացրեց պատվոգրերի և…

Ավանդական արհեստների ցուցադրություն՝ «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնին

Սեպտեմբերի 13, 2021
Մշակութային լուրեր

«Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 11-12-ը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Ծրագիրը նպաստում է Հայաստանի մարզերում ավանդական արհեստների՝ փայտի և քարի փորագրության, տեքստիլի, ասեղնագործության, գորգագործության, կավագործության վերականգնմանն ու զարգացմանը:

Միջոցառման…

ԵՊՀ-ն միանում է «100 տուն Արցախում» նախագծին

Սեպտեմբերի 13, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԵՊՀ-ն միանում է Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին և ֆինանսավորում մեկ տան կառուցում:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը բուհի պաշտոնական կայքի հետ զրույցում տեղեկացրել է, որ ծրագրին միանալու գաղափարը քննարկվել է ռեկտորատի նիստում և հավանության արժանացել. «Որոշում կայացրինք մեր խնայողությունների հաշվին միանալ…

Երևանի թիվ 42 ավագ դպրոցում բացվել է Տ. Շևչենկոյի հուշատախտակը

Սեպտեմբերի 13, 2021
Դպրոցական անցուդարձ

Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի մուտքի մոտ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աջակցությամբ տեղադրվել է ուկրաինացի մեծանուն գրող, բանաստեղծ, նկարիչ, հասարակական և քաղաքական գործիչ Տարաս Շևչենկոյի դիմապատկեր-հուշատախտակը:

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող…

ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանը նվաճել է 13 մեդալ

Սեպտեմբերի 13, 2021
Սպորտային լուրեր

Կազանում ավարտվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանի մարզական պատվիրակությունը նվաճել է 13 մեդալ:

Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող 14-23 տարեկան 1100-ից ավելի մարզիկ մեդալների 181 հավաքածուի համար պայքարել է 16 մարզաձևում:

Հայաստանը Կազանում ունեցել է 11 մարզաձևից 55 ներկայացուցիչ, որոնք նվաճել են…

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայում

Սեպտեմբերի 13, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ա. Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում կայացել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ:

Համերգին մասնակցել են հայ և ռուս երաժիշտներ: Հնչել են Ա. Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ա.…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Պարզաբանումներ

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…

  • Դասի սկզբում կիրառվող օնլայն գործիքներ/ ՈւՀԴ դասապլանով/

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ներկայացնեմ մի քանի հրաշալի օնլայն գործիքներ, որոնք հնարավորություն կտան դասի սկզբում կետրոնացնել աշակետների ուշադրությունը: Մտագրոհ անցկացնելու գործիք է՝ https://www.mentimeter.com , կիրառման ուսուցողական տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=8ckjXGzOM-g Երբ քիչ ժամանակ կա և չեք…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդումը տարրական դպրոցում/ Դասի սկիզբ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Յուրաքանչյուր հաղորդակցության մեջ կարևոր է սկիզբը:Մարդկանց մոտ սովորաբար տպավորվում է հաղորդակցության սկզբի և վերջի հատվածները: Հաղորդակցման առաջին րոպեներին է մարդը որոշում դիմացինին լսել, թե ոչ: Այդ առումով դասի հաջող սկիզբը…