ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«ՀայՓոստ»-ը, ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները կազմակերպում են ձեռագիր նամակ գրելու մրցույթ

Հոկտեմբերի 13, 2021
Մշակութային լուրեր

«ՀայՓոստ»-ը, ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները համատեղ կազմակերպում են ձեռագիր նամակ գրելու համապետական մրցույթ: Համագործակցության նպատակն է դպրոցականների շրջանում խթանել, արդիականացնել նամակ գրելու մշակույթը, հայերեն գիրը և ստեղծագործականությունը:

Ձեռագիր նամակ գրելու մրցույթին կարող են մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների իններորդ և տասներորդ դասարանների…

Ուսանողական մարզական խաղեր. կայացել է աթլետիկական հնգամարտի մրցաշարը

Հոկտեմբերի 12, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությամբ մեկնարկել են ուսանողական մարզական 22-րդ խաղերը:

Խաղերի շրջանակում արդեն կայացել են աթլետիկական հնգամարտի մրցումները, որոնց մասնակցել է 9 բուհի շուրջ 90 ուսանող:

Տղաների պայքարում առաջին մրցանակին արժանացել է Արցախի պետական համալսարանից Արման Հակոբյանը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է…

Երկարատև դադարից հետո «Սպարտակ» բալետը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում է

Հոկտեմբերի 12, 2021
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

Հոկտեմբերի 13-ին, 15-ին և 16-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որը երկարատև դադարից հետո վերականգնվել է և դարձյալ թատրոնի խաղացանկում է:

Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է «Սպարտակ» բալետային ներկայացումը խաղացանկ վերադարձնելու նախապատմությանը՝…

«100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթում Հայաստանից հաղթող է ճանաչվել 2 նախագիծ

Հոկտեմբերի 12, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի շրջանակում այսօր ամփոփվել են «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները։

Կապանի մշակույթի տանը ԱՊՀ մասնակից պետությունները կահավորել էին տաղավարներ՝ ներկայացնելով իրենց գաղափարները։ Տաղավարային ցուցադրությունը բաց է եղել ինչպես ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստի մասնակիցների, այնպես էլ…

Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 12, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Վահրամ Դումանյանը շնորհավորել է դեսպանին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ երկու պետությունների բարեկամական կապերի զարգացման: Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանի գործունեությունը կնպաստի…

Ավարտվել են Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները

Հոկտեմբերի 12, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք՝ ներկա գտնվելու Սբ. Աստվածածին եկեղեցու՝ վերականգնումից հետո օրհնության արարողակարգին:

Միջոցառումը նախաձեռնել ու իրականացրել է բարերար 83-ամյա Ռոզա Մինասյանը՝ համայնքի բնակիչների աջակցությամբ։ Նշենք, որ աշխատանքները սկսվել էին մեկ տարի առաջ՝ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին: Եկեղեցու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը…

«Վարչապետի գավաթ». սիրողական կրոսավազքի մասնակցության պայմանները և հայտաձևը

Հոկտեմբերի 12, 2021
Սպորտային լուրեր

Հոկտեմբերի 30-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը, որի նախապատրաստական և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը: Մրցաշարին կարող են մասնակցել առողջական խնդիրներ չունեցող…

Երևանում կկայանա հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը

Հոկտեմբերի 12, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոցներ միացել են իրենց հայ գործընկերներին՝ օգնելու Արցախի վերջին հակամարտության տուժածներին:

Այդ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 13, 14 և 15-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա Արցախի հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը:

Պայմաններ կստեղծվեն «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» ծրագրի բնականոն ընթացքի համար

Հոկտեմբերի 12, 2021

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել 2021 թվականի պեբյուջեի մասին օրենքում, որը բխում է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի իրականացման պահանջներից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է ուղղակի օժանդակություն տրամադրել դրամաշնորհառուին (ԿԳՄՍՆ)` ներառական կրթության համակարգի հզորացման համար: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության`…

Ալեքսանդր Լազարյանը` ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն

Հոկտեմբերի 11, 2021
Սպորտային լուրեր

Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը ոսկե մեդալ է նվաճել Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում:

89 կգ քաշային կարգում Լազարյանն անգերազանցելի է եղել երկամարտի 323 կգ արդյունքով (141 կգ + 182 կգ): Այս քաշային կարգում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Պոդկորիտովը, որը հայ ծանրորդին զիջել է 1…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)