ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ժաննա Անդրեասյան. «Պետությունն ունի լավ մասնագետների պահանջ»

Սեպտեմբերի 9, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարությանը ենթակա նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Քննարկվել են քոլեջների և ուսումնարանների 2021-22 ուսումնական տարվա ընդունելության հիմնական ցուցանիշները, նոր ուսումնական տարվա մեկնարկին և կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Բացման…

«Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից»․ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգներ

Սեպտեմբերի 9, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կազմակերպմամբ Երևանում և Գյումրիում տեղի կունենան համերգներ՝ նվիրված երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին։ Համերգները կրում են «Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից» խորագիրը։

Երևանյան համերգը կանցկացվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Գյումրիում՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19:00-ին,…

Բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ՝ կողմերի հավասար ներկայացվածությամբ

Սեպտեմբերի 9, 2021
Պաշտոնական

ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդներն այսուհետ կձևավորվեն միասնական մոտեցմամբ դրանց թվակազմը նվազեցվել է մինչև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով սահմանված շեմը՝ 20 անդամ։

Ներկայացուցչական համամասնությունը՝ պրոֆեսորադասախոսական կազմ, ուսանողություն, բուհի հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչներ, բաշխվել է հավասարապես խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք` 5-ական անդամի ներկայացվածություն։

Հոկտեմբերի 8-ին…

Վանաձորում հայտնաբերվել են դամբարաններ

Սեպտեմբերի 9, 2021
Մշակութային լուրեր

Վանաձորի Խնձորուտ թաղամասում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են դամբարաններ, որոնցից մեկի բացվածքից դուրս է բերվել խեցեղեն` 5 կճուճ և սափորներ, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ:

Հնագիտական աշխատանքների համակարգող, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագետ Մելինե Սիմոնյանի խոսքով՝ գտածոներն ուշ բրոնզեդարի վերջի կամ վաղ երկաթեդարյան մշակույթի նմուշներ են, որոնք դեռ համապատասխան մշակում պետք…

«Համեղ, առողջ, յուրահատուկ և անվտանգ սնունդ» խորագրով խոհարարական գրքի ստեղծման մրցույթ` առողջ, համեղ և անվտանգ բաղադրատոմսեր

Սեպտեմբերի 8, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում ամփոփվել են «Համեղ, առողջ, յուրահատուկ և անվտանգ սնունդ» խորագրով խոհարարական գրքի ստեղծման մրցույթի արդյունքները: Միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ:

Մրցույթն անցկացվել է 3 անվանակարգերում` «Անվտանգ բաղադրատոմս», «Առողջ բաղադրատոմս», «Համեղ բաղադրատոմս»: Հաղթողները ստացել են մրցանակներ և նվերներ:

Մրցույթը…

Հայաստանը ևս 4 մեդալ է նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

Սեպտեմբերի 8, 2021
Սպորտային լուրեր

Կազանում անցկացվող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկներն արդեն 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել, ևս 2 բրոնզե մեդալ երաշխավորված է մուայթայ մարզաձևում:

Սեպտեմբերի 7-ին ավարտվել է սամբոյի մրցաշարը, որտեղ Հայաստանն ուներ 6 ներկայացուցիչ: Նրանցից 3-ը՝ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (64 կգ) և Արշավիր Բաղրամյանը (79…

Թատրոնների միավորումը ստեղծագործական նոր հնարավորություններ կընձեռի

Սեպտեմբերի 8, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ին կայացած նիստում որոշվել է վերակազմակերպել Պետական կամերային երաժշտական թատրոնը՝ միացնելով Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:

Թատրոնների միավորումը հնարավորություն է տալիս պահպանել Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի մասնագիտական գործունեության շարունակականությունը և լուծել մշակույթի ոլորտում առկա կարևոր խնդիրը՝ միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ ունեցող կոլեկտիվի բնականոն…

Հայկական երաժշտությունը մեծ ընդունելության է արժանացել Դուբայի օպերային թատրոնում

Սեպտեմբերի 8, 2021
Մշակութային լուրեր

Դուբայի օպերային թատրոնում «InClassica» 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում «Պատկերներ ցուցահանդեսից» խորագրով համերգային երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։

Համերգային ծրագրում հնչել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Դուբայի ունկնդիրը մեծ ջերմությամբ է ընդունել հայ երաժիշտներին։ Խաչատրյանի…

«Ձեր միջոցով պետք է գրանցենք մեր լավագույն հաղթանակները». Վահրամ Դումանյանը Կազանում հանդիպել է հայ մարզիկների հետ

Սեպտեմբերի 8, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՊՀ երկրների առաջին խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով մարզաշխարհի ներկայացուցիչներին, նրանցից հետաքրքրվել է, թե ինչպես են ընթանում խաղերը կազմակերպչական տեսանկյունից, և ինչպիսի տրամադրվածություն ունի Հայաստանի մարզական պատվիրակությունը: Ներկաները…

Հայտնի են 2021 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը

Սեպտեմբերի 8, 2021
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:

Ըստ այդմ՝ 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն 2021 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 4-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի…