ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն». Գյումրիում, Վանաձորում և Երևանում կցուցադրվեն Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները

Սեպտեմբերի 24, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբԵրևանի «Ժամանակակից արվեստի թանգարանի» նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 24-ը կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: Հանրությանը կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907–2000 թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013 թթ.) գրաֆիկական աշխատանքները: Ցուցադրությունը տեղի կունենա ֆրանսահայ…

Վահրամ Դումանյան. «Առանց լաբորատոր ապահովվածության դժվար է պատկերացնել որակյալ բարձրագույն կրթությունը և գիտությունը»

Սեպտեմբերի 23, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայ-Ռուսական համալսարանում այսօր տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում Հայ-Ռուսական համալսարանի կողմից հիմնադրված «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոնի» բացման հանդիսավոր արարողությունը:

Երկու տարվա ընթացքում դրամաշնորհի շրջանակում ձեռք են բերվել գենոմի սեքվենավորման և…

Դասական բացօթյա համերգ՝ Երերույքի տաճարում

Սեպտեմբերի 23, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում կանցկացնի «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող դասական համերգ։

Միջոցառմանը հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Համերգային ծրագրում կհնչեն Բեթհովենի,…

Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին

Սեպտեմբերի 23, 2021
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով կմաս­նակցի ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին:

Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Ծրագրի նպատակն է հայ գրականությունը և հայ գրողներին հանրահռչակելը, մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելը, գրականությամբ երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացումը:

Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, այդ…

Երևանում կանցկացվի իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն

Սեպտեմբերի 23, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային կինոկենտրոնը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը սեպտեմբերի 23-25-ը կիրականացնեն «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։

«Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր դահլիճում» տեղի կունենա իրանական ժամանակակից երեք ֆիլմերի ցուցադրություն. սեպտեմբերի 23-ին՝ «Թիկնապահը» (ռեժիսոր Էբրահիմ Հաթամիկիա, 2016 թ.), սեպտեմբերի 24-ին՝ «Վիլլայի բնակիչները» (ռեժիսոր Մունիր Ղեյդի, 2017 թ.), սեպտեմբերի 25-ին՝ «Գիշերային…

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Նարե Խանդանյանի մեծ հաղթանակը

Սեպտեմբերի 23, 2021
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 1-ին կարգի դիպլոմակիր, անվանական կրթաթոշակառու Նարե Խանդանյանը «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաներից վաստակեց 20 միավոր և անվճար ուսուցման մրցույթի արդյունքներով 40 միավորով ընդունվեց ԵՊՀ-ի «Իրավագիտություն» ֆակուլտետ:

2020-2021 ուսումնական տարվա դպրոցի շրջանավարտներից 15-ը ընդունվել է Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Վահրամ Դումանյան. «Այս մոտեցումն ունի մեծ ապագա, և մենք ամեն ջանք գործադրելու և խրախուսելու ենք, որ բոլոր բուհերում ստեղծվեն նմանօրինակ հնարավորություններ»

Սեպտեմբերի 22, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) Համաշխարհային բանկի «ՇԻՆԼԱԲ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում այսօր հանդիսավորությամբ բացվել է Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

Ծրագրի նպատակն «Ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ» կրթական ծրագրի դասավանդման և ուսումնառության կատարելագործումն է, գիտահետազոտական գործունեության զարգացումն…

Ի նպաստ Ֆրանկոֆոն կրթամշակութային միջավայրի զարգացմանը. Ա. Մարտիրոսյանը մասնակցում է Ֆրանկոֆոն համաժողովին

Սեպտեմբերի 22, 2021
Միջազգային լուրեր

Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը սեպտեմբերի 21-ից պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում՝ մասնակցելու Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարների համաժողովին:

Այն կտևի մինչև սեպտեմբերի 24-ը: Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ֆրանկոֆոնիայի գիտական նստաջրջանի բացումը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել AUF-ի…

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ

Սեպտեմբերի 22, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են բանակցությունները՝ «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe-the Framework Programme for Research and Innovation) ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ։

Բանակցություններին ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենի…

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին

Սեպտեմբերի 22, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ալավերդու համայնքապետարանի աջակցությամբ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում կանցկացվի «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը:

Փառատոնի շրջանակում «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի անցկացմանն աջակցում է «Русский мир» հիմնադրամը:

«Թատերական Լոռի» փառատոնն այս տարի նվիրվում է Վանաձորի Հովհաննես…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)