ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ համագործակցության առաջարկ

Սեպտեմբերի 18, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

(2022 թ., երկրորդ կիսամյակ, Ստրասբուրգ կամ Բուդապեշտ)

Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածը «Երիտասարդությունն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում երիտասարդական կազմակերպություններին առաջարկում է համագործակցություն Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ: Ծրագրային համագործակցությունը ներառում է ուսումնական նստաշրջաններ և հատուկ նախագծեր: Երիտասարդական կազմակերպությունների կողմից ուղարկվող հայտադիմումները պետք է համապատասխանեն Երիտասարդական միասնական խորհրդի 2022-2023 թթ. ծրագրային հետևյալ 4…

Հովհ. Աբելյանի անվան Վանաձորի դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանը կնշվի «Երկիր հայրենի» ներկայացման առաջնախաղով

Սեպտեմբերի 17, 2021
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

Հովհ. Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնն այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը:

Հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է թատրոնի ողջ անձնակազմին և ղեկավարությանը՝ նշելով, որ մարզային թատրոնները կրում են անգնահատելի առաքելություն և նշանակություն մեր մշակութային կյանքում:

«Մարզային թատրոններն այն բացառիկ, եզակի կառույցներն են,…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ

Սեպտեմբերի 17, 2021

ՀՀ Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող Արթիկի ավագ դպրոց և Գյումրու ակադեմիական վարժարան:

Ուսումնական հաստատություններում ընթացող շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի շրջանակում Արթիկի ավագ դպրոցը և Գյումրու ակադեմիական վարժարանը կապիտալ…

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ազդարարել է 100-րդ թատերաշրջանը

Սեպտեմբերի 17, 2021
Մշակութային լուրեր

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր մամուլի ասուլիսով ազդարարվել է Մայր թատրոնի հոբելյանական 100-րդ թատերաշրջանի մեկնարկը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, գրաֆիկ դիզայներ Էդիկ Պողոսյանը, «Լիթ մուն»…

«ԿԳՄՍ նախարարությունը և Օլիմպիական կոմիտեն պետք է գտնեն համագործակցության ամենաարդյունավետ միջոցները». Վահրամ Դումանյան

Սեպտեմբերի 17, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն Օլիմպավանում հանդիպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարը և նախարարի տեղակալը Գ. Ծառուկյանի ուղեկցությամբ շրջել են մարզաբազայում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, խոսել ոլորտում առկա խնդիրներից, համագործակցության արդյունավետության բարձրացման…

Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն

Սեպտեմբերի 17, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի վարչական տարածքում գտնվող Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն, հուշարձանի տարածքում կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ:

Աշխատանքները կիրականացվեն մեկենասության ծրագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրված հուշագրի համաձայն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և բարերար «Նորիկ 70» ՍՊԸ տնօրեն Հրայր Ավետիսյանը…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին

Սեպտեմբերի 17, 2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Ալեն Մարգարյանի և Վահե Եղիկյանի մայրերին՝ Նազելի Տերտերյանին և Կարինե Մուրադյանին:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ նրանք նշել են, որ հանդես են գալիս նաև մյուս մայրերի անունից ու բարձրացնում են հարցեր, որոնք հուզում են Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված…

ՀՀ անկախության տոնի շրջանակում ԿԳՄՍՆ թատերահամերգային կազմակերպությունների միջոցառումները

Սեպտեմբերի 17, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները ՀՀ անկախության 30-ամյակի շրջանակում հանդես կգան մի շարք ներկայացումներով և համերգային ծրագրերով: Մանրամասն տեղեկատվությունը՝ այստեղ:

«Փոխել մարդուն, ոչ թե կլիման». ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ներկա է եղել միջազգային դասընթացների ամփոփմանը

Սեպտեմբերի 17, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի համագործակցությամբ անցկացված միջազգային դասընթացների շրջանակում սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության կրթական քաղաքականությանը նվիրված պանելային քննարկմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի ներկայությամբ ամփոփվել է սեպտեմբերի 10-ից անցկացված «Աշխատելու հնարավորությունները» խորագրով սեմինար/դասընթացը, որի…

«Ձգտումը դեպի գիտություն սկսվում է դպրոցից». Վահրամ Դումանյանը հանդիպել է «ԱՐՓԱ» ինստիտուտի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 17, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել են «ԱՐՓԱ» (ARPA) ինստիտուտի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է, որ «ԱՐՓԱ»-ն (ARPA. Analysis Research & Planning for Armenia) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել են…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)