ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Վարչապետի գավաթ». փոփոխություններ մրցման կանոնակարգում

Սեպտեմբերի 6, 2021
Սպորտային լուրեր

Սեպտեմբերի 19-ին կայանալիք «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կանոնակարգում կատարվել են որոշ փոփոխություններ:

Մրցաշարին մասնակցելու պարտադիր պայմաններում կատարվել է լրացում: Ըստ այդմ՝ հեծանվավազքին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը, որը…

Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

Սեպտեմբերի 6, 2021
Սպորտային լուրեր

Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել:

Սեպտեմբերի 2-ից Կազանում ընթանում են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որոնց մասնակցում է 14-23 տարեկան շուրջ 1600 մարզիկ: Հայաստանն այս խաղերում ունի 55 ներկայացուցիչ, նրանցից 4-ն արդեն մեդալ է նվաճել:

Բռնցքամարտի հավաքականից Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ),…

Արա Խզմալյան. «Սպենդիարյանն իր կենցաղով, առօրյայով, կեցվածքով եվրոպական արժեքների փաստումն էր մեր երկրում»

Սեպտեմբերի 6, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի կազմակերպմամբ «Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում տեղի է ունեցել աննախադեպ բացօթյա համերգ:

Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Արքեպսիսկոպոս Աջապահյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, Երևանի և…

Սեպտեմբերից մի շարք գիտական թեմաներ կֆինանսավորվեն

Սեպտեմբերի 6, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հաստատվել է գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդման աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը՝ http://scs.am/files/cank-starting-2021.pdf

Ֆինանսավորման գործընթացը կսկսվի 2021 թ. սեպտեմբերից: Դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տևողությամբ 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված հավակնոտ և բեկումնային թեմաներին:

Մրցույթի վերաբերյալ մանրամասները՝ https://www.youtube.com/watch?v=hhknfcFJmFM

«Գառնի» պատմամշակութային արգելոցում նմանօրինակ պայմաններով անցկացված միջոցառումը չի եղել ԿԳՄՍՆ համաձայնությամբ

Սեպտեմբերի 6, 2021
Մշակութային լուրեր Պաշտոնական

2021 թվականի սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոցում տեղի ունեցած հարսանեկան արարողության վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է, որ ՊՈԱԿ-ի հայտարարությունն առ այն, թե իբր նմանօրինակ պայմաններով միջոցառումն անց է կացվել նախարարության համաձայնությամբ, չի համապատասխանում իրականությանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է հասարակության մշակութային հասանելիության անխաթար ապահովումը, և դատապարտելի են…

Դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

Սեպտեմբերի 6, 2021
Պաշտոնական

2021 թ. հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած դպրոցականների միջազգային օլիմպիադաների հաղթողներին ու մասնակիցներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։

Կրթաթոշակ կստանան 2021 թ. հուլիսի 14-24-ը կայացած «Մաթեմատիկա» առարկայի միջազգային 62-րդ, հուլիսի 17-25-ը տեղի ունեցած «Ֆիզիկա» առարկայի միջազգային 51-րդ, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը կայացած «Քիմիա» առարկայի միջազգային 53-րդ, հուլիսի…

Աշնանը կանցկացվի «Stop Virus» օլիմպիադան

Սեպտեմբերի 6, 2021

Նախադպրոցական տարիքի երեխաների, դպրոցականների ու ուսանողների համար «Звонок» միջազգային կրթական հարթակը վիրուսների և երեխաների կողմից հիվանդության աճի կանխարգելման նպատակով կազմակերպում է «Stop Virus» օլիմպիադան:
 

Նոր ուսումնական տարում «Stop Virus» օլիմպիադան կանցկացվի հետևյալ ժամանակացույցով.

Կմեկնարկի Կամերային նվագախմբի նոր համերգաշրջանը

Սեպտեմբերի 6, 2021
Մշակութային լուրեր

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19։30-ին, կկայանա Վիվալդիի ստեղծագործությունների ինքնատիպ երեկո, որով կմեկնարկի Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2021-22 թթ համերգաշրջանը:

Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան:…

Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերին

Սեպտեմբերի 3, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը: Կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ հետպատերազմական իրավիճակում…

Նոր զարգացումներ Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկական վազքուղու կառուցման աշխատանքներում

Սեպտեմբերի 3, 2021
Սպորտային լուրեր

Արտաշատի քաղաքային մարզադաշտում այս տարի կիրականացվեն տարածքի բարեկարգման, բետոնային աշխատանքներ, կլուծվեն ջրահեռացման հետ կապված խնդիրները, իսկ հաջորդ տարվա գարնանը կտեղադրվի Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված աթլետիկական վազքուղի:

Նման որոշում կայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի և աթլետիկական…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)