ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«իԳործ». 5 սփյուռքահայ մասնագետ կաշխատի ԿԳՄՍՆ-ում

Սեպտեմբերի 3, 2021
Պաշտոնական Սփյուռքի լրատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի:

Նրանցից Մարինա Ներսեսյանը և Հակոբ Մակդիսն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ: Ողջունելով և բարի երթ մաղթելով գերատեսչության նոր աշխատակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի…

Տավուշի մարզի ուսուցիչները վերապատրաստումների համար կրեդիտներ կստանան

Սեպտեմբերի 3, 2021

ՀՀ Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի փորձարկման նպատակով վերապատրաստված ուսուցիչները կստանան կրեդիտներ, որոնք հետագայում հաշվի կառնվեն ուսուցչի հերթական (պարտադիր) ատեստավորման ժամանակ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է ՀՀ Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկման շրջանակում «Այբ» և «ԿԶՆԱԿ» հիմնադրամների կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստման…

Քննարկվել է բուժքույրական գործ և բուժակ մասնագիտությունների հզորացման առաջարկը

Սեպտեմբերի 2, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի առաջարկությունը` բուժքույրական գործ և բուժակ մասնագիտությունների հզորացման վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Երևանի պետական բժշկական…

Նոր վազքուղի, նոր հաղթանակներ. Վահրամ Դումանյանը Ռոբերտ Էմմիյանի հետ քննարկել է աթլետիկայի զարգացման հեռանկարները

Սեպտեմբերի 2, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ հայտնի շվեյցարական «Conica» ընկերության վաճառքի տարածաշրջանային տնօրեն Պավել Մարեշին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Սպորտի քաղաքականության վարչության…

Հայտնի են տնօրենի հավաստագրի համար հավակնորդների քննությունների օրերը

Սեպտեմբերի 2, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը։

Ըստ ժամանակացույցի՝ հավակնորդների քննությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ից նոյեմբերի 9-ը՝ ամեն օր՝ բացի երկուշաբթի, շաբաթ և կիրակի օրերից։ Քննությունները կանցկացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում…

Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնները ստացել են աջակցություն

Սեպտեմբերի 2, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել համապատասխան աջակցություն ցուցաբերել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին։

Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հատկացումներից կատարվել է 7231.9 հազ. դրամի վերաբաշխում, որից 6265.8 հազ. դրամն ուղղվել է «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի համալրում» միջոցառմանը (1500.0 հազ. դրամ` ֆլեյտայի ձեռքբերում, 4765.8 հազ. դրամ՝ լուսաձայնային սարքավորումների և գույքի ձեռքբերում), իսկ 973.3…

Հաստատվել են դասագրքերի տարեկան վարձավճարի չափերը

Սեպտեմբերի 2, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:

Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար, յուրաքանչյուր տարվա…

«Ալեքսանդր Սպենդիարյան-150». միջոցառումներ և համերգ՝ Գյումրիում

Սեպտեմբերի 2, 2021
Մշակութային լուրեր

«Ալեքսանդր Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն արվեստասեր հասարակությանը սեպտեմբերի 4-5-ը հրավիրում է Գյումրի:

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի փոքր դահլիճում կկայանա «Սպենդիարյանը Հայաստանում» խորագրով հանդիպում-դասախոսություն. բանախոսներն են՝ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը:

Հանդիպման շրջանակում տեղի կունենա Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատողներ Ի. Խաչատրյանի, Տ. Տանանյանի hեղինակած «Իրականացած երազանք» տեսաֆիլմի ցուցադրությունը, հաջորդիվ՝ համերգ ԵՊԿ կոնսերվատորիայի ուսանողների…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան. «Անվտանգության հիմքում ընկած են գիտելիքն ու կրթությունը»

Սեպտեմբերի 2, 2021

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներ։

2021-2022 ուսումնական տարում Սոթքի միջնակարգ դպրոցն ունի 163 աշակերտ, որոնցից 18-ն առաջին դասարանցիներ են: Դպրոցին…

Լուսե առավոտ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Սեպտեմբերի 2, 2021
Դպրոցական անցուդարձ

Առաջին զանգի անուշ ղողանջներ…

Ժպիտներ, առաջին դասարանցիների հուզմունք, ծաղիկներ, փուչիկներ:

Այսպիսին էր օգոստոսի 31-ի առավոտը ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում:

Դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը առանձնակի ջերմությամբ շնորհավորեց առաջին դասարանցիներին, նրանց մաղթեց բարի դպրոցամուտ, իսկ դպրոցականներին և ուսուցիչներին` ամուր առողջություն, գիտելիքների նկատմամբ անսպառ եռանդ, նվիրումով աշխատանք…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)