22 երկրի 115 ուսուցիչ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, այս տարի մասնակցել է սփյուռքահայ ուսուցիչների 2021 թվականի վերապատրաստման ծրագրին, որը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Վերապատրաստումներն իրականացրել է «Ֆիչըր» ընկերությունը` «ՊրոԴեՖորմ» զարգացման մասնագիտացված հարթակի համագործակցությամբ:
Ծրագրի փակման առցանց արարողությանը մասնակցել և ուսուցիչներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված հոգեբանական տարրական աջակցության ոլորտում ուսուցիչների կարողությունների զարգացմանը:
Փաստաթուղթը կնքվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև միջազգային համագործակցության շրջանակում։ Հուշագրի նպատակն է ուսուցիչների կարողությունների զարգացման միջոցով բարելավել հոգեբանական տարրական…
ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և Արցախի գիտական կենտրոնի միջև հետագա ծրագրերի մշակման և համագործակցության ընդլայնման նպատակով կկազմակերպվեն փոխադարձ այցեր։
Նմանօրինակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի և Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի միջև կայացած հանդիպմանը։ ԳԱԱ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Արցախի կրթության, գիտության մշակույթի և…
Զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 3200 երեխա այս ամռանը հանգիստն անցկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած ճամբարներում: Հյուրընկալող 7 ճամբարները գործել են 20 օր տևողությամբ, 2 հերթափոխով՝ յուրաքանչյուրում՝ 1600 մասնակից։
Արարատի մարզի երեխաները մեծամասամբ հանգստացել են Հանքավանի «Խոտորջուր» առողջարանում գործող «Գոհար» ճամբարում:…
ՀՀ մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ տեղերում քննարկել ոլորտի խնդիրները:
Օգոստոսի 23-ին Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած Գեղարքունիքի և Կոտայքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Կրթության…
Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների 48-րդ առաջնությունում Հայաստանի կարատեի հավաքականը նվաճել է մեկ բրոնզե մեդալ:
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացած առաջնությունում Junior-76 կարգում երրորդ մրցանակին է արժանացել Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա մրցաշարում անցկացրել է 5 մենամարտ՝ տոնելով 4 հաղթանակ:
Հավելենք, որ Եվրոպայի (EKF) 48-րդ առաջնությանը մասնակցել 45 երկրի 996 մարզիկ:
Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Երիտասարդության հարցերի և սպորտի կոմիտեն օգոստոսի 26-28-ը Դուշանբեում կազմակերպում է «Լավագույն երիտասարդական ձեռնարկատիրական նախագծեր» միջազգային համաժողովը:
Համաժողովի նպատակն է ԱՊՀ անդամ երկրների տարածքում երիտասարդական ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության խթանումն ու զարգացումը, երիտասարդ ձեռնարկատերերի միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև լավագույն ստարտափ ընկերությունների բացահայտումը:
Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց…
Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլեկտրոնային ուսուցում այն առարկաների պարագայում, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։ Նախնական տվյալներով մենթորական…
Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի նախասրահը վերակազմակերպվել է խանութ-ցուցասրահի, որտեղ ներկայացված են Հայաստանի տարբեր մարզերից 25 արհեստագործների ձեռագործ աշխատանքներ:
Վաճառասրահի բացումն իրականացվել է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի (Միջազգային զարգացման գործակալություն) ֆինանսավորմամբ:
Որպես Սիսիանի զբոսաշրջային կենտրոն՝ թանգարանում խանութ-ցուցասրահի բացմամբ այցելուների համար կստեղծվի հաղորդակցման ժամանակակից…
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 3 մեդալ է նվաճել Ուֆայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Սահակ Հովհաննիսյանը և Կարեն Խաչատրյանը դարձել են արծաթե, իսկ Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիրներ: 67 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել լիտվացի Վիլիուս Սավիսկասի նկատմամբ:…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ