ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Վահրամ Դումանյանը հանդիպել է ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ

Հուլիսի 7, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ըմբշամարտի բոլոր տարիքային հավաքականները փայլուն մրցաշրջան են անցկացնում. միջազգային մրցաշարերում նրանք արդեն իսկ նվաճել են 4 տասնյակից ավելի մեդալ:

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ու երիտասարդական հավաքականների մարզիկներին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի…

Հայ-բելառուսական գիտական համագործակցություն. 6 ծրագիր կստանա ֆինանսական աջակցություն

Հուլիսի 7, 2021
Միջազգային լուրեր

2021 թվականի հուլիսից կմեկնարկի հայ-բելառուսական համատեղ 6 գիտական ծրագրերի ֆինանսավորումը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի 2021 թվականի հուլիսի 2-ի թիվ 1053-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի կողմից անցկացվող համատեղ գիտական ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ…

Ի նպաստ տարեցների՝ հանուն մշակութային ժառանգության պահպանման

Հուլիսի 7, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է «Տարեցների ներուժը որպես մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության միջոցով տարեցների ներուժի բացահայտումը, նրանց շարունակական (ցկյանս) կրթության ապահովումը և երիտասարդ սերնդին փորձի փոխանցումը։

Ժաննա Անդրեասյան. «Մենք վստահում ենք ուսուցչին և դպրոցին»

Հուլիսի 7, 2021

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ազդարարվել է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով վերապատրաստումների մեկնարկը:

Մարզի պետական հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների ու գործընկեր կառույցների մասնակցությամբ հրավիրված աշխատաժողովի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր…

Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները

Հուլիսի 7, 2021
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է մի շարք առարկաների միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները:

«Անգլերեն» առարկայի համար հայտագրված 126 դիմորդից քննությանը մասնակցել է 113-ը: Միջին միավորը եղել է 12.41: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ կամ մասնակիցների 19.5%-ը: 18-20 միավոր հավաքել է 19 դիմորդ կամ մասնակիցների 16.8%-ը, այդ թվում՝…

Համերգ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի ծննդյան 100-ամյակին

Հուլիսի 7, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, կիրականացնի համերգ:

Համերգը նվիրված կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին:

Ծրագրում կհնչեն Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները՝ Լարային քառյակ,
Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար, Պոեմ-էպիտաֆիա…

«Գեղարդ» երգեցիկ խումբն արժանացել է «Գրան պրի» և «Ոսկե» մրցանակների

Հուլիսի 6, 2021
Մշակութային լուրեր

«Աշխարհին խաղաղություն» երգչախմբային միջազգային մրցույթ-փառատոնում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան) երկու անվանակարգում արժանացել է «Գրան պրի» և «Ոսկե» մրցանակների:

Խմբավար Անահիտ Պապայանին շնորհվել է «Երգչախմբի լավագույն խմբավար» մրցանակը:

Կարեն Գիլոյան. «Պատրաստ ենք քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ»

Հուլիսի 6, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստ է քննարկել հայ-իրաքյան սպորտային համագործակցության հնարավորությունները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Իրաքի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Սաֆվան Մոհամեդ Մահմուդին, Իրաքի կարատեի ազգային հավաքականի մարզիչ Ֆլահ Բադրին, «Ոսկյա գավաթի» գործադիր տնօրեն Մոհամմեդ Սայեդին և «Baldyt al mousel»…

Երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր՝ բուհ-քոլեջ համագործակցությամբ

Հուլիսի 6, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Բերդի բազմագործառութային պետական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Կնքված հուշագրի համաձայն՝ իրականացվելու են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ծրագրեր. քոլեջի ուսանողների համար կազմակերպվելու են տեղեկատվական օրեր համալսարանում, թեմատիկ, մասնագիտական կողմնորոշման դասընթացներ և ակնարկային դասախոսություններ՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ, խորհրդատվական և նախապատրաստական դասընթացներ, խորհրդակցություններ,…

Ընթանում են «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» մոնումենտալ քանդակների վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները

Հուլիսի 6, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի վարչական տարածքում (Երևան-Սևան մայրուղի) 1978 թվականին տեղադրվել է «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» մոնումենտալ քանդակը, որի հեղինակն է քանդակագործ Դավիթ Բեջանյանը: Քանդակը բաղկացած էր 2 կոմպոզիցիոն տարրերից՝ ժապավենից և տղամարդու ու կնոջ ֆիգուրներից:

Նույն մարզի Բյուրեղավան համայնքի տարածքում 1980 թվականին տեղադրվել է քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք»…