ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Դիպլոմներ են շնորհվել ճարտարապետների և շինարարների 100-ամյա դարբնոցի շրջանավարտներին

Օգոստոսի 3, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2020-2021 ուսումանական տարվա շրջանավարտներին ավարտական դիպլոմներն այս տարի հանձնվել են խորհրդանշական վայրում՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Կարեն Թռչունյանը շնորհավորել է շրջանավարտներին բուհն ավարտելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրանք կզարգացնեն և կօգտագործեն բուհում ստացած…

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Օգոստոսի 3, 2021
Սպորտային լուրեր

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ + 228 կգ): Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ է կատարել 2 մոտեցում՝ բարձրացնելով…

Առաջատար դեղագործական ընկերությունները կաջակցեն դեղագետ-վերլուծաբանների պատրաստմանը

Օգոստոսի 3, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտում ստեղծվել է ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական կենտրոն։

Կենտրոնի հենքի վրա ներդրված դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման նոր մագիստրոսական ծրագիրը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան մասնագետների պատրաստմանը:

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Հայաստանի բարձրագույն…

Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Օգոստոսի 3, 2021
Սպորտային լուրեր

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5 հաշվով:

Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում նա 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին…

Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար

Օգոստոսի 3, 2021
Պաշտոնական

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 3-ի հրամանագրով Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:

«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն». տիկնիկների հեքիաթային ճանապարհորդությունը՝ սահմանամերձ համայնքներում

Օգոստոսի 3, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» նախագծի շրջանակում հուլիսի 29-31-ն իրականացրել է «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում թատրոնն այցելել է Բերդ, Ճամբարակ, Վարդենիս քաղաքների մշակույթի տներ և ցուցադրել «Անխելք մարդը» ներկայացումը՝ բեմադրված Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա (ռեժիսոր՝ Ռուբեն…

Եվս 3 բրոնզե մեդալ` այս անգամ քիմիայի միջազգային օլիմպիադայից

Օգոստոսի 3, 2021

«Քիմիա» առարկայի 53-րդ միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալների։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Ճապոնիան էր, հուլիսի 25-ից օգոստոսի 2-ն առցանց ձևաչափով և մեկ տեսական փուլով անցկացվել է ԵՊՀ-ում։ Օլիմպիադային մասնակցել են 79 երկրների (ևս 6 պետություն՝ դիտորդի կարգավիճակով) 309 աշակերտներ։

Հայաստանի թիմը ներկայացրել են 4 աշակերտներ՝ ԵՊԲՀ…

Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Օգոստոսի 3, 2021
Սպորտային լուրեր

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Քառորդ եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոնը հնարավորություն չի տվել Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովին՝ հաղթելով 5:0 հաշվով: Եզրափակչի ուղեգրի համար հայ բռնցքամարտիկը պայքարելու է ամերիկացի Քեյշոն Դևիսի հետ․ մենամարտը կայանալու է օգոստոսի…

Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ հանրային քննարկում

Օգոստոսի 3, 2021
Պաշտոնական

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձինք ևս կօգտվեն ընդունելության համար սահմանված արտոնությունից։

Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգում փոփոխություններ և…

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա է գտնվել Գանձայում Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացմանը

Օգոստոսի 2, 2021
Մշակութային լուրեր

Օգոստոսի 1-ին Գանձա գյուղում տեղի է ունեցել նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացումը:

2020-2021 թվականներին Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման աշխատանքները նախաձեռնել և իրականացրել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)