ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել». բացառիկ ցուցահանդես Ռուսական արվեստի թանգարանում

Հունիսի 30, 2021
Մշակութային լուրեր

Հուլիսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա «Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն նվիրված է ռուս մեծ նկարիչ Մ. Վռուբելի 165 և Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակներին։ Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը:

«Որոնելով գեղեցիկը։ Միխայիլ Վռուբել» խորագրով ցուցահանդեսը Ռուսական արվեստի…

Ամրապնդելով բուհ-դպրոց համագործակցությունը

Հունիսի 30, 2021
Լուրեր կազմակերպություններից

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի միջև կնքվել է գիտակրթական և մշակութային համագործակցության հուշագիր:

Կրթական երկու հաստատությունների համագործակցությունը միտված է ուսումնական գործընթացի զարգացմանն ու կատարելագործմանը: Նախատեսվում է համատեղ կազմակերպել ուսանողների և աշակերտների գործնական դասընթացներ, համալսարանի ու դպրոցի պրոֆեսորադասախոսական և մանկավարժական կազմի, ուսանողների և…

«Ձեր հաջողությունները մեծ հաղթանակների հիմք են». Վ. Դումանյանն ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականին

Հունիսի 30, 2021
Սպորտային լուրեր

Հայ մարզիկների հաղթանակները ոչ միայն նրանց, այլև մեր ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատի ցուցիչ են:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներին և թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Օրերս Սկոպյեում…

Դասընթացներ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում

Հունիսի 30, 2021
Միջազգային լուրեր

Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում 2021 թվականին նախատեսված են մի շարք դասընթացներ: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ դասընթացներն անցկացվելու են հեռավար (e-ITEC)։

Հնդկական կողմը կատարելու է թեկնածուների վերջնական ընտրությունը, ինչպես նաև հոգալու է բոլոր ծախսերը: Հետաքրքրված անձինք կարող են նախապես գրանցվել առցանց՝ http://www.itecgoi.in/e-itec կայքում:

Կրթություն-գիտություն-աշխատաշուկա. համատեղել գերմանական և հայկական փորձը

Հունիսի 30, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

«Կրթություն, գիտություն, աշխատաշուկա. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով կայացած քննարկումը համախմբել էր պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կրթաթոշակակիրներին ու գերմանական բուհերի շրջանավարտներին:
Միջոցառման նպատակն էր համագործակցային նոր ուղիներ գտնել, ծանոթանալ գիտական և կրթական հնարավորություններին, համատեղել գերմանական ու հայկական փորձը, որն էլ իր…

«Քո արվեստը դպրոցում» կրթական մշակութային ծրագրի շրջանակում անցկացվել է 18 հանդիպում

Հունիսի 30, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան 2021 թվականի ապրիլ-հունիս ամիսներին իրականացրել է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը։

Ապրիլի 30-ին մեկնարկած «Քո արվեստը դպրոցում» ծրագրի նպատակն է ամրապնդել դպրոց-մշակութային կազմակերպություն, աշակերտ-արվեստագետ կապը, երիտասարդ սերնդին ծանոթացնել ժամանակակից արվեստագետների հետ, նրանց անցած ուղուն, ձեռքբերումներին, Հայաստանում ներկայումս առկա մշակութային…

ՀՖԿՍՊԻ-ում մեկնարկել է «Փոքրիկ Օլիմպիկ» ամառային դպրոցը

Հունիսի 29, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսուհետ գործելու է «Փոքրիկ Օլիմպիկ» ամառային դպրոցը։

«Փոքրիկ Օլիմպիկի» առաջնային նպատակը երեխայի՝ որպես կիրթ ու պատասխանատու անհատի ձևավորումն է: Ամառային դպրոցի կրթամարզական ծրագիրն ուղղված է մտքի, մարմնի և հոգու ներդաշնակ զարգացմանը: Ծրագիրը ներառում է ինչպես ակադեմիական առարկաներ, այնպես էլ մարզական միջոցառումներ, որոնք ուղղված…

Կայացել է «Կլիմայի արկղիկ» ծրագրի առցանց համաժողովը

Հունիսի 29, 2021
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ իրականացվող «Կլիմայական արկղիկ» ծրագրի տարածաշրջանային 3-րդ առցանց համաժողովին:

«Կլիմայի արկղիկ» ծրագիրը դիտվում է համապարփակ կրթական ծրագիր` հագեցած նորարարական գործիքակազմով: Այն համախմբել է տարբեր երկրների կրթության նախարարություններ, դպրոցներ, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական գործընթացներ,…

«Դասարան+Դասական». հիանալի նորություն թատերասեր աշակերտների համար

Հունիսի 29, 2021
Մշակութային լուրեր

Մեկնարկում է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի նոր՝ հանրապետական փուլը։ Ծրագիրը կանցկացվի հուլիսի 19-31-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Ծրագրի այս փուլում աշակերտները հնարավորություն կունենան սովորել դերասանի վարպետության հմտություններ, բեմադրել և ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ խաղալ հայտնի դերասանների հետ։

Դերասանի վարպետության դասերը կանցկացնեն Դավիթ Հակոբյանը, Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը,…

Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների արդյունքները

Հունիսի 29, 2021
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 22-ին տեղի ունեցած «Ֆիզիկա» ու «Հայոց պատմություն» և հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունների արդյունքները:

«Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված 1433 դիմորդից քննությանը մասնակցել է 1311-ը: Միջին միավորը եղել է 12.63: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 272 դիմորդ կամ…