ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ՀՖԿՍՊԻ-ում մեկնարկել է «Փոքրիկ Օլիմպիկ» ամառային դպրոցը

Հունիսի 29, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսուհետ գործելու է «Փոքրիկ Օլիմպիկ» ամառային դպրոցը։

«Փոքրիկ Օլիմպիկի» առաջնային նպատակը երեխայի՝ որպես կիրթ ու պատասխանատու անհատի ձևավորումն է: Ամառային դպրոցի կրթամարզական ծրագիրն ուղղված է մտքի, մարմնի և հոգու ներդաշնակ զարգացմանը: Ծրագիրը ներառում է ինչպես ակադեմիական առարկաներ, այնպես էլ մարզական միջոցառումներ, որոնք ուղղված…

Կայացել է «Կլիմայի արկղիկ» ծրագրի առցանց համաժողովը

Հունիսի 29, 2021
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ իրականացվող «Կլիմայական արկղիկ» ծրագրի տարածաշրջանային 3-րդ առցանց համաժողովին:

«Կլիմայի արկղիկ» ծրագիրը դիտվում է համապարփակ կրթական ծրագիր` հագեցած նորարարական գործիքակազմով: Այն համախմբել է տարբեր երկրների կրթության նախարարություններ, դպրոցներ, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական գործընթացներ,…

«Դասարան+Դասական». հիանալի նորություն թատերասեր աշակերտների համար

Հունիսի 29, 2021
Մշակութային լուրեր

Մեկնարկում է «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի նոր՝ հանրապետական փուլը։ Ծրագիրը կանցկացվի հուլիսի 19-31-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Ծրագրի այս փուլում աշակերտները հնարավորություն կունենան սովորել դերասանի վարպետության հմտություններ, բեմադրել և ծրագրի շրջանակում բեմադրված ներկայացման մեջ խաղալ հայտնի դերասանների հետ։

Դերասանի վարպետության դասերը կանցկացնեն Դավիթ Հակոբյանը, Նելլի Խերանյանը, Արթուր Կարապետյանը,…

Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների արդյունքները

Հունիսի 29, 2021
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 22-ին տեղի ունեցած «Ֆիզիկա» ու «Հայոց պատմություն» և հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունների արդյունքները:

«Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված 1433 դիմորդից քննությանը մասնակցել է 1311-ը: Միջին միավորը եղել է 12.63: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 272 դիմորդ կամ…

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կմասնակցի Օլիմպիական խաղերին

Հունիսի 29, 2021
Սպորտային լուրեր

Հաստատվել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի (63 կգ) մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարում Հովհաննես Բաչկովին չէր հաջողվել ուղեգիր նվաճել, սակայն Եվրոպայի կրկնակի չեմպիոնին այն շնորհվել է համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրած բարձր դիրքի շնորհիվ:

Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը կայանալիք Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում հանդես են գալու…

ՀՀ դպրոցականները հաջողություններ են գրանցել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներում

Հունիսի 29, 2021
ՏՀՏ նորություններ Միջազգային լուրեր

Հայաստանի թիմն Ինֆորմատիկայի միջազգային 33-րդ օլիմպիադայում արժանացել է 3 մեդալի:

Օլիմպիադան հունիսի 19-25-ն առցանց ձևաչափով անցկացվել է Երևանի պետական համալսարանում: Մրցույթը, որին մասնակցել են 88 երկրների 355 դպրոցականներ, կազմակերպել է Սինգապուրը:

«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը նվաճել է արծաթե, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի…

Գիտությունների ազգային ակադեմիան նոր նախագահ ունի

Հունիսի 29, 2021
Լուրեր կազմակերպություններից

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի են ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրությունները:

ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: Առաջին փուլում ոչ մի թեկնածու բավարար…

Գիտահետազոտական նոր հեռանկարներ տնտեսագիտության ոլորտում. ՀՊՏՀ-ում էր պրոֆեսոր Թոմաս Բոբերը

Հունիսի 29, 2021
Միջազգային լուրեր

«Էրազմուս+» միջազգային ծրագրի շրջանակում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էր Կրակովի տնտեսագիտական համալսարանի (Լեհաստան) պրոֆեսոր Թոմաս Բոբերը։

Աշխատանքային այցի ընթացքում պրոֆեսորը հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների և ուսանողների հետ, դասախոսել «Էլեկտրոնային բիզնեսի պլանավորում» դասընթացի «Էլեկտրոնային առևտուր» թեմայով։

Հանդիպմանը Թոմաս Բոբերն անդրադարձել է ժամանակակից շուկայական հարաբերություններին, բիզնես-աշխարհում նորարարական…

Գեղարքունիքի մարզի երեխաները ներկայացրել են իրենց ստեղծագործությունները

Հունիսի 28, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիան Երևանում անցկացնում է «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր» ծրագիրը:

Հունիսի 28-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում բացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի շնորհալի սաների նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը, որին հաջորդել է համերգ՝ երաժիշտ-կատարողների, պարային…

Հունգարիայի փոխվարչապետ Ժ. Շեմյենն այցելել է ՀՊՄՀ

Հունիսի 28, 2021
Լուրեր կազմակերպություններից

Մասնավոր այցով Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան է այցելել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխավորած պատվիրակությունը:

Այցի մեկնարկին պատվիրակները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում բուհի զոհված ուսանողների հիշատակին: Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենը և պատվիրակության անդամները ծանոթացել են ՀՊՄՀ ֆակուլտետների հնարավորություններին, այցելել Գեղարվեստի ֆակուլտետի ցուցասրահ-լսարան, մասնակցել նիստի,…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)