ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով

Ապրիլի 29, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 33 տարրերից, համալրվել է ևս 12-ով: Դրանք են՝ «Համբարձման տոն», «Զատիկ, Սուրբ Հարության տոն, Սուրբ Զատիկ», «Նոր տարի» տոն», «Եզդիների հարսանեկան ծեսը», «Թաղման ծես», «Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը», «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Քանոն» երաժշտական նվագարանը»,…

Վերապատրաստող կազմակերպությունների հայտերի ընտրության մրցույթ

Ապրիլի 29, 2021
Պաշտոնական

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով…

Բացվել է «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը

Ապրիլի 28, 2021
Լուրեր կազմակերպություններից

«Yerervan EXPO» ցուցասրահում այսօր բացվել է 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ամենամյա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 80 կրթօջախներ՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր և ուսումնական կենտրոններ, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպություններ:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է ԿԳՄՍ…

Կայացել է Ուսանողական մարզական խաղերի բադմինթոնի մրցաշարը

Ապրիլի 28, 2021
Սպորտային լուրեր

Շարունակվում է Ուսանողական մարզական 21-րդ խաղերի գարնանային փուլը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան իրականացնում են համատեղ:

Առաջին անգամ ուսանողական մարզական խաղերի շրջանակում անցկացվել է բադմինթոնի առաջնություն, որին մասնակցել է 6 բուհի 30 ուսանող: Աղջիկների պայքարում առաջին մրցանակին արժանացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական…

Կապանը՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք. հանդիսավոր բացման արարողությունը՝ մայիսի 1-ին

Ապրիլի 28, 2021
Հարցազրույցներ, ելույթներ

Դեռևս 2019 թ.-ին Կապանը ճանաչվել է Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաք, սակայն համավարակով պայմանավորված՝ միջոցառումների ծրագիրը հետաձգվել է:

Միջոցառումների պաշտոնական բացումը նախատեսվում է ս.թ. մայիսի 1-ին: Թեմայի շրջանակում այսօր «Արմենպրես» գործակալության սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարության Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական…

«Պատերազմից հետո, ասես, պարտավորված ենք մեդալ նվաճել». մարմնամարզության հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից

Ապրիլի 28, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը վերադարձել է Բազելից, որտեղ կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձել է չեմպիոն (նժույգթափեր վարժություն): «Զվարթնոց» օդանավակայանում հավաքականին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և մարզասերներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Արթուր Դավթյանին՝ Հայոց…

Ե. Չարենցի տուն-թանգարանում կանցկացվի գրական-երաժշտական երեկո

Ապրիլի 28, 2021
Մշակութային լուրեր

Ապրիլի 30-ին՝ ժամը 18:00-ին, Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա գրական-երաժշտական երեկո՝ «Առնո Բաբաջանյան 100» խորագրով: Միջոցառումը նվիրված է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։ Երեկոն կազմակերպվում է Ե. Չարենցի տուն-թանգարանի և Կոմիտասի անվան ազգային քառյակի համագործակցությամբ:

Երեկոյի ընթացքում գրող, գրականագետ, Ե. Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը հանդես կգա «Չարենցը և…

Արա Խզմալյան. «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն է կրում հուշարձանի հանդեպ»

Ապրիլի 28, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 27-ին Սբ. Աննա եկեղեցու բակում տեղի է ունեցել բացօթյա համերգային երեկո, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Կատարումներով հանդես են եկել հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, Երևանի պետական կամերային երգչախումբը,…

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների անդամներին

Ապրիլի 28, 2021
Սպորտային լուրեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է վերջերս Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում և Բուդապեշտում կայացած ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում մեդալներ նվաճած մարզիկներին՝ հավաքականների մարզիչների գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ն. Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը,…

Էմմա Պողոսովան Մադրիդի մրցաշարում տեղ է զբաղեցրել լավագույն ութնյակում

Ապրիլի 28, 2021
Սպորտային լուրեր

Մադրիդում կայացել է սուսերամարտի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար եվրոպական վարկանիշային մրցաշարը, որում աշխարհամասի յուրաքանչյուր երկիր ունեցել է մեկ ներկայացուցիչ: Հայաստանի հավաքականի անդամ Էմմա Պողոսովան խոցասուսեր մրցաձևից 26 ուժեղագույնների պայքարում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, ինչը, սակայն, բավարար չի եղել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար: Հայաստանի խոցասուսեր մրցաձևից սուսերամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն…