Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ ճշգրիտ և բնական գիտությունների առարկաների արտասահմանյան չորս դասագրքերի հայերեն թարգմանված էլեկտրոնային տարբերակները կտրամադրվեն նախարարությանը:
Հուշագրով կարևորվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում որակյալ կրթության հասանելիությունը` շեշտը դնելով կրթական ոլորտում փոխշահավետ և հանրօգուտ համագործակցության վրա։
Հուշագիրը հիմքեր է…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 30-ից հունիսի 15-ը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կանցկացվի «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը։
Համավարակով պայմանավորված՝ այս տարի ևս փառատոնն արտերկրից դերասաններ չի հյուրընկալի, սակայն առցանց տիրույթում իրենց աշխատանքները կներկայացնեն դերասաններ՝ ՌԴ-ից, Ղազախստանից, Բելառուսից և Իսրայելից:
Այս տարի «Արմմոնո» փառատոնն ուշադրությունը կբևեռի բացառապես հայ հեղինակների…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՝ 2021 թվականի մայիսի 11-ից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական այլ գերատեսչությունների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության…
Լիմասոլում (Կիպրոս) մեկնարկել է Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են աշխարհամասի 26 երկրի ուժեղագույն սամբիստները:
Հայաստանն առաջնությունում ունի 35 ներկայացուցիչ, որոնցից պատանիներն արդեն ավարտել են ելույթները՝ նվաճելով 2 բրոնզե մեդալ: Տղաների 64 կգ քաշային կարգում երրորդ մրցանակին արժանացել է Մեսրոպ Նիկոյանը, իսկ աղջիկների մրցապայքարի 50 կգ…
2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին պատվիրակել էր ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի վարչական տարածքում գտնվող Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, մշակույթի տան վերականգնման և թանգարանի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները։
Աշխատանքներն իրականացնելիս համալսարանը համագործակցել է «ՌՈՔԵՄՓ» մշակութային ժառանգության…
ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշենի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Դար» հիմնադրամի «Գագարին» նախագծի հանրակրթության խորհրդի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկվել են «Դար» հիմնադրամի «Գագարին» նախագծի հանրակրթական բաղկացուցիչով աշխատանքների հստակեցմանն առնչվող հարցերը:
Մասնակիցներին ներկայացվել են «Գագարին» նախագծի՝ ապրիլ-մայիս ամիսներին կատարված…
ՀՀ կառավարությունը շարունակում է պետական բյուջեի միջոցներից 2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին, նրանց զավակներին, կնոջը կամ ամուսնուն մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման գործընթացը:
Կառավարության՝ մայիսի 27-ին կայացած նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով գումար է հատկացվել շահառուների հերթական խմբի ուսման վարձի…
Երիտասարդական պորտալը տեղեկատվական հարթակ է, որի ուշադրության առանցքում երիտասարդներն են, նրանց ուղղված ծրագրերը, հնարավորությունները, պետական քաղաքականությունը։
Կայքում ամենօրյա պարբերականությամբ ներկայացվում են երիտասարդներին վերաբերող լուրեր, կրթական և վերապատրաստման հնարավորություններ արտերկրում, ինչպես նաև հարցազրույցներ գիտության, կրթության, արվեստի, սպորտի, տեխնոլոգիաների, բիզնես ոլորտներում հաջողության հասած երիտասարդների հետ։
Erit.am երիտասարդական պորտալը պատրաստ է հարթակ տրամադրել…
ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը: Ծրագիրը, որը մեկնարկել է 2014 թվականին, վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը և 2019 թվականին իրականացված «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտության արդյունքները:
Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգել են ՀՀ…
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության Նուր-Սուլթան քաղաքում կայացած MAY MUSIC CUP միջազգային երաժշտական մրցույթին: Պատանի դաշնակահարուհին սոլո դաշնամուր, 11-13 տարիքային խմբում արժանացել է առաջին մրցանակի: Մրցույթն անցկացվել է 2021 թ. մայիսի 17-22-ը՝ 2 փուլով, մասնակցել են 18 երկրի 106 երիտասարդ երաժիշտներ:
Ժյուրիի…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ