ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ոգեկոչման միջոցառումներ՝ նվիրված ՀՊՄՀ և ՀՖԿՍՊԻ զոհված ուսանողների հիշատակին

Մայիսի 26, 2021

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի՝ 35, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 41 ուսանող և շրջանավարտ: Այսօր երկու բուհերում տեղի են ունեցել զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներ:

ՀՊՄՀ-ի բակում տեղադրվել է հուշարձան-խաչքար, որը բերվել է Արցախից. այն Ծիծեռնավանքի…

Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել են նաև ԿԳՄՍ ոլորտներին առնչվող հարցեր

Մայիսի 26, 2021
Միջազգային լուրեր

2021 թ. մայիսի 26-ին Ղազախստանի Հանրապետությունում (Նուր-Սուլթան) կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև հայ-ղազախական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Հայ-ղազախական բարեկամական հարաբերությունների շրջանակում կարևորվել…

Ցուցադրություններ՝ Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում

Մայիսի 26, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման 103-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանում տեղի կունենան «Հայաստանի առաջին հանրապետությունը մամուլում և գրքերում» խորագրով գրականության ցուցադրություն և մատենագիտական տեսություն։

Մայիսի 27-ին՝ ժամը 15։00-ին, կցուցադրվեն հայ զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի անձնական իրերը: Միջթանգարանային համագործակցության շրջանակում ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի…

Զորացրվող զինծառայողների՝ բուհերի ընդունելության հայտերի ժամկետը հունիսի 26-ից հուլիսի 1-ն է

Մայիսի 26, 2021
Պաշտոնական

Բանակից զորացրված և մինչև 2021 թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար dimord.am կայքում կարող են դիմում-հայտ լրացնել հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17:00 ներառյալ:

Արտոնություններ

Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և…

Ի գիտություն դիմորդների

Մայիսի 26, 2021
Պաշտոնական

2021 թվականի, ինչպես նաև նախորդ տարվա այն դիմորդներն ու ծնողները, որոնք քննությունների կազմակերպման համար ավելի գումար են փոխանցել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին, գումարի վերադարձի հարցով կարող են դիմել Գնահատման և թեստավորման կենտրոն:

Անհրաժեշտ է առձեռն կամ էլեկտրոնային փոստով` info@atc.am հասցեին դիմում ներկայացնել` նշելով բանկային հաշվեհամարը,…

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում կներառվեն Լոռու և Գեղարքունիքի դպրոցները

Մայիսի 26, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ 2014 թվականից Հայաստանում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Դրա շրջանակում ՀՀ վեց մարզերի (Արարատ, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, Շիրակ և Արագածոտն) շուրջ 50.000 աշակերտներ ամեն օր ստանում են տաք սնունդ: Այս տարի նախատեսվում…

Աշխատանքային այցեր՝ առարկայական չափորոշիչները Տավուշի դպրոցներում փորձարկելու նպատակով

Մայիսի 26, 2021

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի համապատասխան հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով:

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի…

Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան

Մայիսի 25, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան):

Որպես Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակցելու է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստին:

Նիստը կայանալու է 2021 թ. մայիսի 25-28-ը:

Ռիմսկի-Կորսակովի տուն-թանգարանում կնշվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը

Մայիսի 25, 2021
Մշակութային լուրեր

2021 թվականի մայիսի 26-ին Սանկտ Պետերբուրգի՝ Ռիմսկի-Կորսակովի տուն-թանգարանում հատուկ ծրագրով կնշվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը։ Միջոցառման շրջանակում ժամը 18:00-ին կցուցադրվի «Իրականացած երազանք» փաստագրական ֆիլմը, որը պատրաստել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատողները. ֆիլմում ներկայացված են կոմպոզիտորի տուն-թանգարանի, ինչպես նաև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ֆոնդերում պահվող նյութերը:

ԽՄՕՄՄ և «Արաբկիր» թիմերը՝ Հայաստանի վոլեյբոլի երիտասարդական առաջնության հաղթողներ

Մայիսի 25, 2021
Սպորտային լուրեր

Հնգօրյա պայքարից հետո ավարտվել է ՀՀ սպորտի վաստակավոր գործիչ, վաստակավոր մարզիչ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խաչիկ Ասմարյանի անվան երիտասարդական առաջնությունը:

«Դինամո» և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում կայացած առաջնությանը մասնակցել են աղջիկների 5 և տղաների 6 թիմեր: Աղջիկների մրցաշարում առանձնացել են ԽՄՕՄՄ (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)