ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ «Ֆորում պլյուս» («Форум плюс») ամսագրում 2021 թվականին հոդված է լույս տեսել Հայաստանի Հանրապետության մշակութային կյանքն ակտիվացնող և իր ուրույն տեղը զբաղեցնող ծրագրերից մեկի՝ «Հայկական ավանդական նվագարանների պատրաստման ուսուցման» ծրագրի վերաբերյալ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության…
Ընտանիքը, որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների, մշակույթի պահպանողը:
Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցը տարիներ է արդեն իր հարկի տակ տոնում է ընտանիքի միջազգային օրը։
Կրելով ժամանակների ազդեցությունը՝ այսօր էլ դպրոցը շարունակում է պաշտպանել իր ազգային նկարագիրը: Լինելով մի մեծ ընտանիք, այս օրը` մայիսի 15-ը, մենք…
Կրթության և գիտության ոլորտում ունեցած զգալի ավանդի, Հայաստանում հոգեբանական գիտության զարգացման և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Հայ-ռուսական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՌՀ Հումանիտար գիտությունների ինստիտուտի «Հոգեբանություն» մասնագիտության ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասյա Սուրենի Բերբերյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով:
Նախարարության բարձրագույն պարգևն Ասյա Բերբերյանին հանձնել է…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ ռազմավարության նախագիծը:
Երիտասարդական պետական քաղաքականությունը կոչված է ստեղծելու իրավական, ռազմավարական, կազմակերպչական միջավայր և ապահովելու անհրաժեշտ ռեսուրսներ երիտասարդության համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև հունիսի 3-ը կարող…
Մայիսի 18-ին՝ Բրյուսելից հեռարձակված ուղիղ եթերի ընթացքում, կայացել է Եվրոպական միության Գրական մրցանակի 2021 թ․ դափնեկիրների ներկայացման արարողությունը:
Յուրաքանչյուր երկրի հաղթած ստեղծագործություն ընտրվել է գրական ասպարեզի մասնագետներից բաղկացած ազգային հանձնաժողովի կողմից:
Մրցանակակիր հեղինակների անունները հայտարարել են ազգային հանձնաժողովի նախագահները․ Հայաստանում այդ դերը ստանձնել էր գրող Արմեն Հայաստանցի Օհանյանը, ով…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պրոռեկտորներ և այլ պատասխանատուներ, նախարարության բարձրագույն կրթության, ֆինանսական և զարգացման ոլորտների համակարգմամբ զբաղվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելների մշակման հարցերը:
Նախարարի տեղակալ Կարեն…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի՝ 2021 թ. մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը:
Սահմանվել է, որ դասընթացներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման 14-րդ կետի պահանջին համապատասխան՝ մինչև…
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի քննական կենտրոնների ցանկը:
2021-22 թթ. ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների կազմակերպման նպատակով այս տարի Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել են 36 քննական կենտրոններ, որոնցից 13-ը կգործեն մայրաքաղաք Երևանում, 23-ը՝ մարզերում:
Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն` Արցախում գործելու է…
ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին հաստատել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները:
Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանրակրթության պետական նոր չափորոշչի ընդունմամբ, որտեղ նախադպրոցական կրթությունը դիտարկվում է հանրակրթության նախնական աստիճան և…
Եռօրյա պայքարից հետո ավարտվել է Հայաստանի հեծանվային մարզաձևի առաջնությունը: Երևանի հեծանվահրապարակում կայացած մրցաշարին մասնակցել է 59 մարզիկ՝ Երևանից և հանրապետության մարզերից:
Առաջնությանը լավագույնս մասնակցել է Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի (ՀՍՕՄՄ) սան Դավիթ Մկրտչյանը, որը մեծահասակների պայքարում հաղթել է 5 մրցաձևերում: Երիտասարդների մրցապայքարում 4 մրցաձևում հաղթել է Վահե Վիրաբյանը՝ «Հայաստան»…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ