ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային միջոցառումների շարք

Սեպտեմբերի 6, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ  «Ընտանիք» կենտրոնը մեկնարկեց  ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային միջոցառումների շարքը։ Ծրագրի առաջին փուլում  օգոստոսի 26-ից 28-ը անցկացվեցին՝ «Արտադպրոցական կրթության կարևորությունը և հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ։

Եռօրյա հագեցած տեսական և գործնական դասընթացներին մասնակցեցին Շիրակի մարզի 14 համայնքների և Ջավախքի կրթամշակութային հաստատությունների 20 մանկավարժներ։ «Ընտանիք» կենտրոնի օրինակով ներկայացվեց արտադպրոցական կրթական…

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի հերթական նվաճումը

Սեպտեմբերի 6, 2024
Լուրեր կազմակերպություններից

«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մարտական արվեստի խմբակի սան՝ Սանասար Մանուկյանը Կյոկուշինկայի կարատեի պատանիների աշխարհի առաջնությունում հռչակվել է փոխչեմպիոն։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված  Կյոկուշինկայի կարատեի պատանիների աշխարհի առաջնությանը համառ պայքարում մարզիկ՝ Սանասար Մանուկյանը չորս մենամարտ է ունեցել, որից մեկը Ադրբեջանը ներկայացնող մարզիկի, մյուսները Ղազախստանի ներկայացուցիչների հետ։ Մենամարտերում բացարձական հաղթանակ տանելով մրցակիցների դեմ Սանասարը…

Ընդունելության բարձր ցուցանիշներ քոլեջներում և ուսումնարաններում. հանդիպում ՄԿՈւ ոլորտի տնօրենների հետ

Սեպտեմբերի 5, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու նոր ուսումնական տարում մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի…

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի

Սեպտեմբերի 5, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի։

Հանդիպմանը մասնակցել են կապալառու, որակի տեխնիկական ու հեղինակային հսկողություններն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղում իրականացվում էին շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքներ, ՀՀ…

«Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու հրավեր

Սեպտեմբերի 5, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է ուսուցչական կազմակերպություններին` մասնակցելու կազմակերպությունների ընտրության մրցույթին՝ «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:

Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվելու է մեկ ներկայացուցիչ։

Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում կազմակերպության ղեկավարի անունից,
  • կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները,
  • ձևաչափի լրացված տարբերակը՝…

Խրախուսում կտրամադրվի միջազգային մրցանակաբաշխության մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի

Սեպտեմբերի 5, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում և դրամական խրախուսում է տրամադրվել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի:

Փոփոխությունը կատարվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N305-L որոշմամբ հաստատված «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների…

Ագրարային ուղղվածությամբ մի շարք մասնագիտությունների սովորողները կստանան 70-77 հազար դրամ կրթաթոշակ

Սեպտեմբերի 5, 2024
Լուրեր կազմակերպություններից

Գործադիրի նիստում այսօր հավանության է արժանացել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…

Կոտայքի մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

Սեպտեմբերի 5, 2024
Մշակութային լուրեր

Ամռան ամիսներին Կոտայքի մարզային գրադարանն ընթերցանությունը խթանելու նպատակով իրականացրել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ճանաչողական և ինտելեկտուալ խաղեր, գրքի շնորհանդեսներ, ցերեկույթներ՝ նվիրված արևմտահայ գրողներին ու արվեստագետներին:

Գրադարանում իրականացված 22-ից ավելի բազմաբովանդակ միջոցառումների, կրթական բազմազան ծրագրերի արդյունքում գրանցվել է 1363 նոր ընթերցող, իսկ այցելությունների քանակը կազմել է 21502:

Իրականացվել են…

Այց Վայոց ձորի կրթական, մարզական և մշակութային հաստատություններ

Սեպտեմբերի 5, 2024
Սպորտային լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել են Վայոց ձորի մի շարք կրթական և մշակութային հաստատություններ, որտեղ ծանոթացել են 2023 թվականին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ եղել են Գոմքի միջնակարգ նորակառույց դպրոցում:…

Ի գիտություն դպրոցների տնօրենների և հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների

Սեպտեմբերի 4, 2024
Լուրեր կազմակերպություններից

Ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն առաջին անգամ իրականացվում է մասնագիտական կարիքի գնահատման արդյունքների հիման վրա՝ համաձայն նոր կարգի:

ԿԳՄՍ նախարարությունը դպրոցներից ստացել է գրություններ և հարցումներ առ այն, որ Կրթության կառավարման տեղեկատվական առցանց համակարգում հարցաթերթիկի լրացման ժամանակ պարտադիր ատեստավորման ենթակա որոշ ուսուցիչների կարիքի գնահատումը սխալ է իրականացվել:

Խնդրի…