ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Երևանյան էտյուդներ». լուսանկարչական մրցույթի արդյունքների ամփոփում և ցուցահանդես

Մայիսի 17, 2021
Մշակութային լուրեր

Մայիսի 18-ին՝ Ժամը 18։00-ին, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում կբացվի «Երևանյան էտյուդներ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որի ընթացքում կամփոփվեն մրցույթի արդյունքները։

Մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել 120 մասնակից, լուսանկարների ընդհանուր թիվը 400 է։ Մրցույթին մասնակցել են նաև լուսանկարիչներ Ֆրանսիայից, Ռուսաստանից և Վրաստանից։

Մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում ընտրվել են 32 հեղինակներ, որոնց…

Քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը

Մայիսի 17, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր ընդունել է երիտասարդական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել երիտասարդների իրավունքների պաշտպանության բարելավմանը և ուսանողական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը: Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող եռամյա դրամաշնորհային ծրագիրն իրականացնում…

Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթի հաղթողները

Մայիսի 17, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում կայացել են մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 8-րդ մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը:

Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել 13 հայազգի պատանի կոմպոզիտոր Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, ովքեր, բաժանվելով երկու տարիքային խմբերի, ներկայացրել են իրենց ստեղծագործությունները:

Համայնքահեն ծառայությունների մոդելի ներդրում Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում

Մայիսի 17, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում ամփոփվել են «Աջակցություն Հայաստանում երեխաների սոցիալական ներառմանը» ծրագրի արդյունքները։

Ծրագիրն իրականացվել է՝ համաձայն 2019 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան միջև կնքված պայմանագրի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Շիրակի մարզպետարանի և գործընկեր կազմակերպությունների՝…

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն ընդունել է Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Մայիսի 17, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:

Շնորհավորելով դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ Ֆուկուսիմա Մասանորին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդմանը և հետագա զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը…

Գիրք անմահաց

Մայիսի 17, 2021
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 7-ին Կապանի N 5 հիմնական դպրոցում կազմակերպվեց դպրոցում սովորած, 44 օրյա պատերազմում «Զոհված հայորդիների հիշատակի ոգեկոչման» արարողակարգ:

Նախօրեին հիմնվեց պատանի Երկրապահ ակումբ, որին անդամագրվեցին 8-րդ դասարանների սաները և ստանձնեցին նահատակների Փառքի փառաբանման երդմնակալությունը:

Հայրենապաշտության բարոյական պարտավորվածությամբ 1-ին «ա», 2-րդ «ա», 2-րդ «բ», 3-րդ «ա», 3-րդ «բ», 3-րդ «գ», 5-րդ…

Կարատե․ Մարտարվեստ, որը բնավորություն է ձևավորում

Մայիսի 17, 2021
Սպորտային լուրեր

Ավանդական կարատեն սպորտ չէ, մարտարվեստ է, ասում է ավանդական կարատեի «Զեյթուն» ակումբի ղեկավար, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանն ու բացատրում՝ մարտարվեստը միևնույն ժամանակ և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական, և՛ փիլիսոփայական հենք ունի:

«Կարատեն դաստիարակություն է։ Այստեղ սովորեցնում են հարգել իրար, ինքնապաշտպանվել, լինել պատրաստված ցանկացած խնդիրների դեպքում, հարգել ու պատասխանատու լինել…

Գրատպության թանգարանում կբացվի բացառիկ ցուցադրություն

Մայիսի 17, 2021
Մշակութային լուրեր

«Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը Գրատպության թանգարանում կներկայացնի բացառիկ ցուցադրություն։

Առաջին անգամ և միայն մեկ օր Գրատպության թանգարանում կցուցադրվեն Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերը։

Ցուցադրվելիք գրականությունը պահպանվում է ՀԱԳ «Անձեռնմխելի գրականության բաժնի» Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնի հազվագյուտ գրականության և հայ գրքի պահպանման ենթաբաժնի հավաքածուներում:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների արատքին և ներքին գնահատում. երբ և ինչպես է այն իրականացվելու

Մայիսի 17, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը: Սահմանվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության արտաքին գնահատում կիրականացվի 2023-2024 ուսումնական տարվանից սկսած:

Արտաքին գնահատում` վարկանիշային ցանկ

Համաձայն նոր կարգի` պետական նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումը կատարվում…

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 մարզիկ

Մայիսի 17, 2021
Սպորտային լուրեր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 23-31-ը կանցկացվի ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայանա 7 մարզիկով: Երիտասարդական հավաքականի մարզչական անձնակազմի որոշմամբ՝ տղաներից առաջնությանը կմասնակցեն Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը, Սուրեն Գրիգորյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ աղջիկներից մրցահարթակ դուրս կգան Միլենա…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)