Տեղի է ունեցել երկրաշարժագիտության արդի հիմնախնդիրներին և Հայաստանում սեյսմիկ կայանների ցանցի կազմակերպման նորարարական տեխնոլոգիաներին նվիրված հայ-չինական առցանց սեմինարների շարքի վերջին հանդիպումը: Սեմինարները կազմակերպվել էին Չինաստանի երկրաբանական ծառայության զարգացման հետազոտական կենտրոնի, Չինաստանի սեյսմաբանական ծառայության Երկրաֆիզիկայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից՝ ՉԺՀ առևտրի նախարարության…
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաներից էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը:
«Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է՝ հաշվի առնելով…
Հարգելի՛ հայրենակիցներ,
ապրիլի 6-ը Սպորտի միջազգային օրն է, որը կրում է «Հանուն զարգացման և խաղաղության» խորագիրը: Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. այն թելադրում է հարգանքի ու համերաշխության, կարծրատիպերի ու սահմանների հաղթահարման, ներառման, ներշնչանքի, ավելիին հասնելու մթնոլորտ, սպորտն առողջ ու երջանիկ լինելու մասին է: Այն պահանջում է այնպիսի որակներ, ինչպիսիք…
Կապանի N 5 հիմնական դպրոցի 6-րդ «ա» և 5-րդ «գ» դասարանների ծնողական լսարանում հերթական ծնողավարման դասընթացն ընթացավ Դաստիարակության դրական մոտեցումներ ուսումնական ձեռնարկի «Երեխայի որոշ հիմնական հոգեբանա-սոցիալական կարիքներ», «Ինչու՞ են երեխաները վատ վարք դրսևորում», «Դասարանական և ընտանեկան կանոններ» թեմաների շրջանակում:
Անթաքույց է, որ մեր իրականության մեջ, դեռևս շարունակվում են բացասական կարգապահական…
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլենի հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Սիրիել Լուրդը, համագործակցության ծրագրերի պատասխանատու Մարիամ Դավթյանը, կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիք Կարապետյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ֆրանսիական կապերն ու հարուստ մշակութային…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է «Գործողություն սովի դեմ (Action Against Hunger)» կազմակերպության Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսելլա Մաքսֆիլդի և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության իրականացրած աշխատանքները և նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները:
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը…
Օրերս Մեծավան համայնքում անցկացվել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությունը՝ նվիրված Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամ Սևակ Սերոբյանի հիշատակին: Արցախյան պատերազմից առաջ Սևակ Սերոբյանը սահմանել էր 2 ռեկորդ, որոնց հավաստագրերը հանձնվել է նրա որդուն` Լևոն Սերոբյանին:
Առաջնությանը մասնակցել է շուրջ 130 մարզիկ: Մեծահասակների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Արտյոմ Սոլոյանը, երիտասարդներից չեմպիոն…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամփոփել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը:
Փառատոնին 46 գիտահետազոտական նախագիծ են ներկայացրել Երևանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի,…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը տեսաձայնագրում է Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաները:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի 96-ամյա գործունեության պատմության ընթացքում առաջին անգամ տեսաձայնագրվելու են Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները: Այդ սերիալ տեսաձայնագրության արդյունքում կթողարկվի 5 CD և 5 DVD–ներից կազմված հավաքածու:
Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին օրերին հանրակրթական ուսումնական տարբեր հաստատություններից և քաղաքացիներից ստանում է ահազանգեր և հարցումներ` հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու նպատակով կազմակերպվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ:
Այս առնչությամբ նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերապատրաստող կազմակերպություններն ընտրվում և երաշխավորվում են ԿԳՄՍ նախարարության կողմից: Այդ նպատակով նախապես`…
Տառուսուցումը առաջին կարևոր քայլն է ընթերցանության ու գրագիտության զարգացման գործընթացում: Այն պետք է լինի հետաքրքիր, դինամիկ և ներգրավող, որպեսզի երեխաները հեշտությամբ ընկալեն ու հիշեն տառերը: Խաղային մեթոդները հնարավորություն են տալիս…
Ուղիղ հրահանգումով դասավանդումը ուսումնառության մոդել է, որտեղ՝ գիտելիքի ու հմտության փոխանցումը բաժանված է նախապես մանրամասն մշակված, փոքր, կազմակերպված հերթականությամբ քայլերի․ ուսուցիչը ներկայացնում է կոնկրետ քանակի ինֆորմացիա կոնկրետ ժամանակի համար նախապես…
Վիքինախագծերը (Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք և այլն) ազատ հասանելի և խմբագրվող հարթակներ են, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին ակտիվորեն մասնակցել տեղեկատվության ստեղծման և տարածման գործընթացին: Դրանք խթանում են քննադատական մտածողությունը, հետազոտական…
Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…
ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ