ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

www.antitrafficking.am կայքը՝ չարիքի դեմ պայքարի արդյունավետ գործիք

Մարտի 31, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ֆինանսավորմամբ 2016 թ.-ից գործում է www.antitrafficking.am կայքը, որի նպատակն է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման խնդիրների շուրջ հանրային իրազեկվածության բարձրացումը:

Կայքը համալրված է տեքստային և աուդիո-վիզուալ տեղեկատվական նյութերով՝ ինչպես խուսափել թրաֆիքինգից, ինչպես նաև տեղեկատվություն թրաֆիքինգի ենթարկված անձանց ուղղորդման, աջակցության և պաշտպանության ապահովման…

Մշտադիտարկման այցերը շարունակվել են Արմավիրի մարզի 5 նախակրթարաններում

Մարտի 31, 2021

ՀՀ Արմավիրի մարզի 5 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2016 և 2020 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:

ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել վերոնշյալ նախակրթարաններ:

Երաշխավորվել է 5 վերապատրաստող կազմակերպություն

Մարտի 31, 2021
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը:

Հրամանի համար հիմք է հանդիսացել կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի եզրակացությունը:

Մրցութային շեմը հաղթահարել են 5 կազմակերպություն, որոնք էլ…

Հաստատվել են «Արցախի հետ համագործակցության ծրագիր-2021» մրցույթի արդյունքները

Մարտի 31, 2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. մարտի 26-ի N 453-Ա/2 հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում անցկացվող «Արցախի հետ համագործակցության ծրագիր-2021» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

Ֆինանսավորման են երաշխավորվել մրցույթին ներկայացված բոլոր 5 հայտերը: Թեմաների ֆինանսավորումը կսկսվի ս.թ. ապրիլի 1-ից:

«Թող կրակոցները հնչեն միայն հրաձգարաններում». ամփոփվել է հրաձգության հանրապետական մրցումը

Մարտի 30, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ պետական մարմինների շուրջ 400 աշխատակից մարտի 22-25-ը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած հրաձգության հանրապետական մրցմանը: Այսօր ԿԳՄՍՆ-ում տեղի են ունեցել մարզական միջոցառման ամփոփումը և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը թիմային և անհատական մրցումներում լավագույն արդյունք գրանցած…

Կարեն Թռչունյանն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի զարգացման հեռանկարները

Մարտի 30, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պարոն Կարեն Թռչունյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհական միջավայրին, գործունեությանը և ընթացիկ խնդիրներին:

Նախարարի տեղակալը ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ եղել է «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնում։ Ռեկտորը Կ. Թռչունյանին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, տեխնիկական հագեցվածությունը, հնարավորություններն ու…

Մեկ տարի COVID-ի հետ. նախարարական բարձրաստիճան հանդիպմանը քննարկվել են համավարակի մարտահրավերները

Մարտի 30, 2021

Կայացել է «Մեկ տարի COVID-ի հետ. առաջնահերթությունը տալով կրթության վերականգնմանը՝ մեղմացնելու աղետի հետևանքները սերունդների համար» նախարարական բարձրաստիճան հանդիպումը, որի շրջանակում տեղի են ունեցել երեք զուգահեռ առցանց նստաշրջաններ: Միջոցառմանը մասնակցել են կրթության նախարարներ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցող գործընկեր կառույցների բարձրաստիճան անձինք:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Բաց պահել…

Քննարկվել են հայ-ղազախական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

Մարտի 30, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Վահրամ Դումանյանը Բոլատ Իմանբաևին շնորհավորել է դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա…

Երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ Վորոնեժում կայացած «Ռոբոարտ-2021» մրցույթ-փառատոնից

Մարտի 30, 2021

2021 թվականի մարտի 22-28-ը Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում առցանց ձևաչափով տեղի է ունեցել «Ռոբոարտ-2021» միջշրջանային ռոբոտաշինության մրցույթ-փառատոնը, որի կազմակերպիչն էր «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը»։ Միջոցառմանը ներգրավված էին 1000-ից ավելի մասնակիցներ Ռուսաստանի 48 շրջաններից, Բելառուսից, Ղազախստանից և Հայաստանից։

Հայաստանը ներկայացնում էր «Ֆիզմաթ-Հայաստան» թիմը, որի անդամներն էին ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան…

Տեղեկատվական փաթեթ` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի վերաբերյալ

Մարտի 30, 2021
Միջազգային լուրեր

Մարտի 18-ին իր աշխատանքն է սկսել Եվրոպական նորարարական խորհուրդը (ԵՆԽ), որը «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հիմնական նորամուծություններից է և համարվում է Եվրոպայի ամենահավակնոտ նորարարական նախաձեռնություններից մեկը:

Եվրոպական նորարարական խորհուրդը գործելու է 2021-2027 թվականներին և ունի 10 միլիարդ եվրո բյուջե: ԵՆԽ-ի առաքելություններից են առաջանցիկ տեխնոլոգիաների և բեկումնային նորարարությունների բացահայտումը, զարգացումը և…